Վիրահայոց թեմի առաջնորդարանի հայտարարությունը Print
Announcements

TemՍիրելի հայրենակիցներ,

Վիրահայոց թեմի կանոնական տարածքում գտնվող եկեղեցիների, մատուռների վերանորոգության կամ նոր եկեղեցիների կառուցման համար անհրաժեշտ է նախօրոք կապ հաստատել Թեմի առաջնորդարանի հետ, ինչպես նաև՝

Առաջնորդարանի վարչա-տնտեսական, իրավական և համագործակցության բաժինների հետ համագործակցաբար Վրաստանում գործող համապատասխան մասնագիտացված ընկերությունների միջոցով պատրաստել եկեղեցիների նորոգության կամ կառուցման նախագիծը և նախահաշիվը.

Պատրաստված նախագիծը, տվյալ տարածաշրջանի հոգևոր հովվի միջնորդագիր նամակով ներկայացնել Թեմի առաջնորդին՝ Վրաստանի պետական համապատասխան գործակալությունների կողմից հաստատելու և շինարարության թույլտվություն ստանալու համար.

Կարևոր է նաև շինարարության բարձր որակի պահպանումը:

Վերանորոգված կամ նորակառույց եկեղեցին Թեմի առաջնորդի կողմից կօծվի միայն շինությունը ընդունող մասնագետների կողմից տրված հավաստագրից հետո:

Թող Ամենազոր Աստված օրհնի բոլոր եկեղեցի կառուցողներին, բարերարներին ու վարպետ-շինարարներին:

Կապի միջոցներ.

Թեմի առաջնորդարան – Գիսանե Հովսեփյան - հեռ. 995 32 292 22 48

Մարգարիտա Կիրակոսյան - հեռ. 995 32 75 41 11

Էլ. Հասցե. This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ,

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Միքայել Ավագյան - Իրավական և համագործակցության բաժնի տնօրեն ,

Հեռ. 577 43 79 12, էլ. Հասցե - This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Կարեն Երիցյան - Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն,

հեռ. 557 11 22 33, էլ.հասցե - This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)