Շինվերանորոգչական աշխատանքներ Սուրբ Նշան եկեղեցու բակում Print
Announcements

1Սուրբ Նշան եկեղեցին գտնվում է Սուլթնիշնիս 6 հասցեում (նախկինում՝ Հակոբյան)։ Այն  զուտ հայկական եկեղեցի է, որն ունի հուշարձանի կարգավիճակ և գտնվում է Վրաստանի Հուշարձանների պահպանության դեպարտամենտի ենթակայության ներքո։ Հուշարձանի պահպանման պատասխանատվությունը կրում են Վրաստանի մշակույթի նախարարությունը և Հուշարձանների պահպանության պետական դեպարտամենտը։
Վիրահայոց թեմը, հետամուտ լինելով Վրաստանում 44031723հայկական մշակութային ժառանգության պահպանության և դրա  հետ կապված խնդիրների վեր հանման հարցերին, հայ հավատացյալների կողմից բարձրացված մտահոգությանը, նամակով դիմել է Վրաստանի Հուշարձանների պահպանության պետական կոմիտե և 44026582ահազանգել   Թբիլիսիի քաղաքապետարան, մի քանի օր առաջ  Սուրբ Նշան հայկական եկեղեցու բակում փորման աշխատանքներ սկելու կապակցությամբ։ Թեմը պաշտոնական նամակով դիմել էր պատկան մարմիններին,  որպեսզի վերահսկողություն իրականացվեն իրենց մասնագետների կողմից և ձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ նշելով, որ եկեղեցու տարածքում իրականացվող աշխատանքները  կարող են վնասել եկեղեցու՝ առանց այն էլ ճաքած և վնասված հիմքերն ու պատերը, հնագիտական շերտը և եկեղեցու բակում գտնվող գերեզմանները։
Վիրահայոց թեմը, փարատելով հայ հավատացյալների մտահոգությունը, տեղեկացնում  է, որ  քաղաքապետարանի համապատասխան բաժնը տեղում ուսումնասիրելով հարցը, արձանագրել է, որ վնասվել է եկեղեցու բակով անցնող կոմունիկացիոն ցանցը և իրականացվում են վերանորոգման աշխատանքներ Կրծանիսի վարչական շրջանի կողմից ։

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)