«Հայրենիքիս կանչով». Վրացահայ նկարիչների ցուցահանդեսը Երեւանում Print

412490 209901065793380 1719702620 o

Ապրիլի 28-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կայացել է «Հայրենիքիս կանչով» ցուցահնդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Սփյուռքի նախարարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային, կրթական եւ երիտասարդական կենտրոնի աջակցությամբ, եւ միտված է հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, մտավորականներ, պետական գործիչներ:

471546 209901422460011 1729336115 o

«Նման ցուցահանդեսի կազմակերպումը շատ կարեւոր իրադարձություն է Վրաստանի հայ նկարիչների համար: Ծննդավայրը մի բան է, հայրենիքը` բոլորովին այլ: Հայրենիքը մեզ սնում է հոգեպես»,-  ասել է ցուցահանդեսի մանսակից, նկարիչ Մայիս Մխիթարյանը` խորը երախտագիտություն հայտնելով Սփյուռքի նախարարին նման միջոցառում կազմակերպելու համար: «Շատ կարեւոր եւ սիմվոլիկ է, որ բացմանը մասնակցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երբ երկրի նախագահը ցուցահանդես, օպերա կամ սիմֆոնիկ երաժշտության համերգ է գնում, նրան շատերն են հետեւում: Դա կրթում է ժոժղովրդին»,- հավելել է նա:

Ուշագրավ էր այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետքրքրությամբ ծանոթացավ ներկայացված բոլոր աշխատանքներին և զրուցեց յուրաքանչյուր նկարչի հետ:

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են 22 նկարիչների գործեր: Աշխատանքների թեմատիկան ու կատարման տեխնիկան տարբեր է: Սա Վրաստանի հայ նկարիչների առաջին համատեղ ցուցահանդեսը չէ:

2011 թ. սեպտեմբերին ստեղծվել է Վրաստանի հայ նկարիչների միությունը, որը միավորում է Թբիլիսիի, Բաթումի, Ախալցխայի, Ախալքալաքի գեղարվեստի դպրոցների ներկայացուցիչներին և ներկայացնում հայկական արվեստը: