Բաթումում հարգեցին 1915 թվականի Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը Print

B-1

Ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը սգում է ազգի ոչնչացմանը նպատակաուղղված դաժան ողբերգության զոհերի համար: Աշխարհի բոլոր անկյուններում այդ օրը հայերը հավաքվում են եկեղեցիներում, վառում են մոմեր եւ կազմակերպելով միջոցառումներ՝ հիշում եւ հիշեցնում են մեր ժողովրդի ցավը: Բաթումի հայերը, հանդիսանալով ողջ հայության անբաժանելի մասը,   այդ օրը հավաքվեցին Հայ Առաքելական   Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում՝ սգո պատարագի, որն անցկացրեց Բաթումի հայերի հոգեւոր հայր Տեր Արարատ Գումբալյանը:

B-8

Միջոցառմանը մասնակցում էին Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Իսրայելյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գ. Վարդանյանը, «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության նախագահ Պ. Աբրահամյանը, «Մեր տունը Վրաստանն է» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Թալիթյանը, «Հայկական օգնության միության» Բաթումի մասնաճյուղի ղեկավարներ եւ ակտիվիստներ, ինչպես նաեւ Բաթումի բնակիչներ:

Ապրիլի 23-ին Բաթումի հայերը հավաքվել էին Սուրբ Փրկիչ եկեղեցում, որտեղ Տեր Հայր Արարատ Գումբալյանը անցկացրեց հոգեհանգիստ   անմեղ զոհերի հիշատակին: Արարողությունից   հետո եկեղեցու բակում վառվեց «Ծիծեռնակաբերդի» խորհրդանշական կրակը: Քաղաքի բնակիչները մոմեր վառեցին   եւ դրեցին   խաչքարի պատվանդանին եւ Ծիծեռնակաբերդի մանրակերտի մոտ: Գործողությունը կազմակերպվել էր Տեր Արարատ քահանա Գումբալյանի օրհնությամբ , Աջարիայի հայերի միության եւ Աջարիայի   «Մեր ապագան» հայ երիտասարդական կազմակերպության   աջակցությամբ: