Երգի առաջին ձայնագրություն Print

403558 220620164721470 113192792130875 363213 642886429 n

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի  Ներսես Շնորհալու անունը կրող մանկական համույթը երկար ժամանակ չէ, որ կազմավորվել է: Ընդամենը մի քանի ամիս, բայց արդեն մանկական, ազգագրական եւ հայրենասիրական հարուստ երգացանկ, գերազանց ելույթ՝ «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած լուրջ ու պատասխանատու համերգներին:

Շաբաթական երկու անգամ ընթացող երգի պարապմունքները, համառ աշխատանքը, խմբավար Մարի Աբուլյանի՝ ավելիին հասնելու կամքը եւ Կենտրոնի երաժշտական բաժնի պատասխանատու Պավել Օգանեզովի խիստ պահանջկոտությունը, անշուշտ, տվեցին իրենց արդյունքը. «Աբլի-Բաբլի» միությանը կից գործող «Հեղինակային ստուդիան» (տնօրեն Նինո Ջանջղավա), տեղեկանալով Ներսես Շնորհալի մանկական համույթի հաջողությունների մասին, հետաքրքվեց նրանց կատարողական վարպետությամբ եւ սիրով առաջարկեց համույթն ընդգրկել

522382 220619401388213 113192792130875 363206 1345734940 n

«Նայիր լուսանշանին, թելադրում է ճանապարհ» նախագծի իրականացմանը:

Անմիջապես սերտելով Անահիտ Բոստանջյանի կողմից կատարված երգի վրացերեն տեքստի հայերեն թարգմանությունը, եւ ջանադրաբար   սովորելով երգի նոտաները, ներսեսշնորհալեցիները, մայիսի 19-ին   «Հեղինակային ստուդիայում» հաջողությամբ ձայնագրեցին երգի հայերեն տարբերակը: Հատկանշական է, որ սա մանկական համույթի առաջին ստուդիական ձայնագրությունն է: Երգը հնչելու է 12 լեզուներով եւ ուրախալի է, որ հայերեն տարբերակը կատարում են Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» անունը կրող մանկական համույթի սաները: