Ընդհանրական մկրտություն Մառնեուլի շրջանի Դամիա գյուղում Print

602431 240112322772254 455646960 n

Մառնեուլի շրջանի հայ համայնքներում օր-օրի նոր շունչ է ստանում հոգեւոր կյանքը: Տեղի բնակչության սերը եւ նվիրվածությունը հայ եկեղեցուն եւ քրիստոնյա հավատքին աշխուժություն է ապրում հատկապես տեղում քահանա ունենալուց հետո: Համախմբված Մառնեուլի հայ համայնքների հոգեւոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանի շուրջը, շրջանի բնակչությունը առանձնահատուկ ոգեւորությամբ կատարում է հայ քրիստոնյա հավատքի կանոնակարգերն ու ծեսերը, հավատարիմ իր նախնյաց հավատքին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն:
Հունիսի 17-ին տոնական հանդիսություն էր Մառնեուլի շրջանի Դամիա գյուղում: Շրջանի հայ համայնքների հոգեւոր հովիվ Մովսես քահանա Աշուրյանի ձեռամբ եւ Կարմիր գյուղի բնակիչներ Վիլլեն Խաչատուրյանի եւ Արտյոմ Դանդալյանի աջակցությամբ գյուղում կատարվեց ընդհանրական մկրտություն: Տոնական ուրախությունը իշխում էր համարյա գյուղի բոլոր ընտանիքներում, քանզի տեղի տարբեր

282676 240111386105681 1226696673 nտարիքի 36 բնակիչներ այդ օրը օծվեցին սուրբ մյուռոնով, ստանալով հոգեւոր մկրտության քրիստոնեական շնորհները: Մկրտվողների կնքահայր դառնալու պատվին արժանացավ Կարմիր գյուղի բնակիչ Արտյոմ Դանդալյանը:
Մառնեուլի շրջանի հայ համայնքներում շարունակվում է ընդհանրական մկրտության գործընթացը: