Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի ուսուցչուհի
Դիանա Հակոբյանը թեև ավարտել է Բաթումիի հայկական միջնակարգ դպրոցը, սակայն ռուսաց լեզվի և գրականության մասնագետ է: Աշխատանքային գործունեությունը սկսել է ք. Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում` որպես հայերենի ուսուցչուհի: Աշխատել է նաև տեղի վրացական դպրոցում` ռուսերենի ուսուցիչ: 2013թ. մասնակցել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին: 2015թ.-ից առ այսօր աշխատում է Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանում՝ դաստիարակչուհի: Տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն, թուրքերեն լեզուներին: Ամուսնացած է , ունի մեկ արու զավակ:
|