Հայ մշակույթը Սևծովյան երկրների համալսարանում Տպել

ibsu 

Սևծովյան երկրների միջազգային համալսարանը իրավամբ բազմազգ մի ընտանիք է, որտեղ մասնագիտական կրթություն են ստանում աշխարհի 10 երկրների երիտասարդներ: Ուսանողական կյանքը այս բուհում չի սահմանափակվում միայն գիտելիքների աշխարհում խորանալով: Այստեղ բազում են նաև սպորտային, մշակութային և զվարճալի միջոցառումները: Արդեն ավանդական է դարձել տարբեր ժողովուրդների մշակույթին և ազգային այլ յուրահատկություններին նվիրված փառատոների կազմակերպումը:

2015 թվականի մայիսի 19-ին կայացավ համալսարանի երկրորդ միջազգային մշակութային փառատոնը, որտեղ ի թիվս այլ ազգերի, համալսարանի հայ ուսանողությունը ներկայացրել էր հայկական անկյուն: Առանձնահատուկ հարուստ ու բազմաբղետ էր հայկական ստենդը, որտեղ ցուցադրված էին ազգային ժողովրդական նվագարաններ, գորգեր, նկարներ: Բուրումնավետ ու հարուստ խոհանոցի ցուցասեղանին տեղ էին գտել ավանդական տոլման, հայկական գաթան, շաքար-լոխումը, ջինգյալով հացը, սուջուխը, բաստուրման և այլն....

Հայկական մշակույթը ներկայացվեց նաև ազգային «Յարխուշտա» պարով, որը յուրահատուկ կատարեց «Անի» պարային համույթը՝ Անգելինա Նազարյան-Քոչյանի գլխավորությամբ և «Աղջիկ եմ սասունցի» երգով՝ Էմմա Բաբայանի գեղեցիկ կատարմամբ:

Սևծովյան երկրների միջազգային համալսարանի հայ ուսանողներին հավուր պատշաճի հայ մշակույթը ներկայացնելու գործում իր աջակցությունն էր ցուցաբերել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը տնօրեն Լևոն Չիդիլյանի և Թեմի երիտասարդական բաժինը՝ տնօրեն Վալերի Բադալյանի ղեկավարությամբ: Հայկական ազգային անկյունը և ելույթները արժանացան ներկաների ջերմ ընդունելությանը և բուռն ծափահարություններին:

DSC03097 DSC03099 DSC03111 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)