«Տարոն» երիտասարդական պարային խումբը մասնակցեց Վրաստանի անկախության օրվա տոնակատարությանը Տպել

Mckheta 

Վրաստանի անկախ պետականության վերականգնման օրվա տոնակատարությանը Վիրահայոց թեմն իր մասնակցությունը բերեց Մցխեթայում կայացած համերգին «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» երիտասարդական պարային ելույթով : Հայ երիտասարդները խրոխտ ու մարտաշունչ «Յարխուշտա» և «Պոպուրի» պարերով ցույց տվեցին իրենց միասնությունը Վրաստանի անկախության պահպանությանը:

«Տարոն» պարային խմբի (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) ելույթն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բուռն ծափողջույններին: Տպավորությունն այնքան բարձր էր, որ Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը համերգի կազմակերպիչների կողմից ստացավ հոկտեմբերի 14-ին կայանալիք Մցխեթոբա տոնակատարությանը մասնակցության հատուկ հրավեր:

Վրաստանի անկախության վերականգնման օրվա տոնակատարությանը մասնակցեց նաև «Վանք» (Լիանա Կաշավանիձե) պարային խումբը: Համերգին առանձնահատուկ փայլ հաղորդեց տոնի կապակցությամբ հատուկ ժամանած Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղի պարային խմբի (ղեկավար՝ Լիանա Կաշավանիձե) ներկայացրած պարը:

Ուրախ համերգից հետո Վիրահայ համայնքի ներկայացուցիչների տոնական տրամադրությամբ էքսկուրսիա կատարեցին Մցխեթայում: Հայ երիտասարդների խումբը եղավ Սվետիցխովելի տաճարում, դիտեց Մցխեթայի պատմական տեսարժան վայրերը:

DSC03191 DSC03187 DSC03199 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)