Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում ბეჭდვა
სიახლეები

A2019 թվականի ապրիլի 21-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում նշվեց 1հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ և Հայոց Եկեղեցու կանոններով և  արարողակարգերին համապատասխան: Ինչպես Ճրագալույցի երեկոյան, այնպես էլ Սուրբ Զատկի օրը Թբիլիսիում, Ռուսթավիում,  Բաթումիում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլիի, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում, հավատացյալ բազմության մասնակցությամբ, տեղի ունեցան սրբազան արարողություններ:
Հավատացյալներով լեցուն էր Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցին, բակը և մերձակա տարածքը: Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ 2Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ, մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, այլ նշանավոր հայորդիներ և բազում հավատացյալներ:
Հայոց Եկեղեցում Սուրբ Հարության տոնակատարությունը հարգել էին  վրացական իշխանությունների ներկայացուցիչները,3 ի մասնավորի Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Ճիճինաձեն, Վրաստանի  հաշտության և  հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, առաջին փոխպետնախարար Լիա Գիգաուրին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, ռազմավարական հետազոտության ծառայության պետ Նինո Ճավճավաձեն, առաջին կարգի պետ  Սերգո Փարուլավան:
Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Սրբազան Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Սբ.Զատիկի՝ որպես չարի դեմ բարու, խավարի դեմ 4լույսի հաղթանակի տոնի կապակցությամբ:
Այնուհետև տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Վազգեն Սրբազանը շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև Վրաստանի քրիստոնյա ժողովրդին՝ ով  նշում էր Ծաղկազարդի տոնը:
Եկեղեցու բակում ազգային տարազով զուգված երիտասարդները  ժողովրդին բաժանեցին  ներկած ձվեր:
Երկուշաբթի օրը, Սբ. Պատարագից հետո ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ  կկատարվի  հոգեհանգստյան կարգ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)