Սուրբ Հարության տոնը նշվեց Մառնեուլիի շրջանի երկու գյուղերում ბეჭდვა
სიახლეები

A12019 թվականի ապրիլի 21-ին  Սուրբ Հարության ավետիսը  տարածվեց նաև Վիրահայոց58420424 311634732837307 8452910347685199872 n թեմի Մառնեուլիի շրջանում: Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայ համայնքներում ծառայության կոչված  հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը  տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց  Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Հընթացս Սուրբ Պատարագի հոգեշնորհ Հայր Սուրբը անդրադարձ կատարեց Սուրբ Հարության 57870604 2184722231644577 8278007120339664896 oխորհրդին որպես չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակ և հավատացյալներին փոխանցեց Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունն ու զատկական շնորհավորանքները:  
Նույն օրը  Հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը երեկոյան ժամերգություն անցկացրեց  Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում:
Եվ Շահումյանում և Կարմիր գյուղում Հայր Սուրբը  եկեղեցական  ծիսակատարություններից հետո մտերմական զրույցներ ունեցավ տեղի բնակչության հետ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)