Ճրագալույցի Սուրբ պատարագ Թբիլիսիի հայոց եկեղեցիներում ბეჭდვა
სიახლეები

A 2019 թվականի ապրիլի 20-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս 1Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, բացվում են Եկեղեցու խորանի վարագույրները և վառվող մոմերը բաժանում են ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ:
2Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ,Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ՔՎեմո 3Քարթլիի տարածաշրջանի հոգևոր ծառայող հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը: Սուրբ Պատարագին իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ,թբիլիսահայ համայնքային գործիչներ, հյուրեր, 4հավատացյալներ:
Բազմամարդ էին եկեղեցիները, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը:
Հընթացս Սուրբ Պատարագի  հոգեշնորհ 5 Հայր Սուրբը ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար:
Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը հավատացյալներին շնորհավորեց Սուրբ 6Հարության տոնի առիթով, բարեմաղթեց Վրաստան և Հայաստան աշխարհներին խաղաղություն, առաջընթաց ու զարգացում:
Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած7 վերադարձան տներ, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Օրհնվեցին հացը, ջուրը և աղը:
Վիրահայոց թեմի Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի անվան կենտրոնում Սուրբ Գևորգ եկեղեցու բակում խաչի կնքահայր Յուրի Երեմյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց հյուրասիրություն հավատացյալների համար: Ժողովրդի այցը եկեղեցի շարունակվեց մինչև կեսգիշեր: 

8 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)