Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության 2018 թ. գործունեության հաշվետվություն Print
News

1.Աշխատանքների կազմակերպում և կառավարում

Սույն ժամանակահատվածում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական եկեղեցական համայնքները առավել արդյունավետ կառավարելու համար բաժանվել են հովվությունների ըստ հետևյալի՝

ա. Ախալքալաքի շրջանը 5 հովվության՝ Ախալքալաքի, Կորխի, Վաչիանի, Արագովայի, Ալաթումանի:

բ.Ախալցիխեի շրջանը 2 հովվության՝ Ախալցիխե և Ծուղրութ:

գ.Նինոծմինդայի շրջանը 3 հովվության՝ Նինոծմինդա, Գանձա, Մեծ Գոնդուրա:

դ.Բորժոմիի շրջանը 1 հովվության՝ Բորժոմի և Բակուրիան քաղաքներ:

ե.Ասպինձայի շրջանը 1 հովվության՝ Դամալա գյուղ:

 

2.Քահանաների և սարկավագների նշանակումներ

1Ընթացիկ տարում փոխանորդությունում հոգևոր ծառայության են կոչվել Տեր Գևորգ և Տեր Նարեկ քահանաները:

Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանը նշանակվել է Գանձայի հովվության հոգևոր հովիվ, իսկ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը՝ Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցու հոգևոր հովվի օգնական և Կորխի հովվության այցելու հովիվ: 2

3Բարեշնորհ Կամո սարկավագ Թազայանը նշանակվել է Ծալկայի հովվությունում, որպես հոգևոր հովվի օգնական:

Արտյոմ ուրարակիր Գալոյանը նշանակվել է Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում, որպես ավագ լուսարար և փոխանորդության տնտեսվար:4

5Ախալքալաքի և շրջակա համայնքների հոգևեր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, իր դիմումի համաձայն, տեղափոխվել է Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին» եկեղեցի ծառայության, որպես հոգևոր հովվի օգնական և «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ:

 

3.Հոգևոր-կրոնական ծառայություն

10 Փոխանորդության Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս», Դիլիսյաի «Սուրբ Սարգիս», Գանձայի «Սուրբ Կարապետ», Արագովայի «Սուրբ Գևորգ» և Դամալայի «Սուրբ Խաչ» եկեղեցիներում կանոնավոր կերպով կատարվել են առավոտյան և երեկոյան ժամերգություններ, իսկ մյուս օրերին կատարվել են ժամերգություններ և ծիսական այլ արարողություններ հովվությունների այլ 11եկեղեցիներում: Կիրակնօրյա և տոնական Պատարագներ են մատուցվել ինչպես քաղաքների, այնպես էլ գյուղական համայնքների եկեղեցիներում:

Տարվա ընթացքում փոխանորդության եկեղեցիներում տասնյակ Պատարագներ է մատուցել թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

6Արժանապատիվ քահանաներն ու բարեշնորհ սարկավագները ժողովրդին մատուցել են ծիսական անհրաժեշտ ծառայություններ, կատարել են հազարից ավելի մկրտություններ, հարյուրավոր պսակներ, տնօրհնեքներ, հուղարկավորություններ, հոգեհանգստյան և այլ արարողություններ:

7Կարիքավոր ընտանիքներին տրվել է օգնություն սննդի կամ այլ պարագաների տեսքով: Շարունակվել է ՀՕՖ-ի՝ CASP ծրագիրը, որով գարնանը և աշնանը 74 միակողմանի ծնողազուրկ երեխաներ ստացել են նյութական օժանդակություն:

38928941Եկեղեցիների բակերում կազմակերպվել են տարբեր մշակութային միջոցառումներ և հիշատակի օրեր:

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, SOAR կազմակերպության և անհատ բարերարների օգնությամբ Ախալքալաքում, Ախալցիխեում և Նինոծմինդայում ամռանը կազմակերպվել են բակային ճամբարներ:

Ամռանը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցներով 80 երեխա իր ամառային հանգիստն է անցկացրել Հանքավանի «Արագած» ճամբարում:

8Հոգևոր հովիվների և փոխանորդության աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվել են ուխտագնացություններ ինչպես Վրաստանի սրբավայրեր, այնպես էլ Հայաստան, Արցախ և Արևմտյան Հայաստան:

ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերի շրջանակներում 20 պատանիներ մասնակցել են «Քայլ դեպի տուն» ծրագրին:

9Եկեղեցիների բակերում կազմակերպվել են հայկական խոհանոցի՝ հարիսայի, գաթայի, տոլմայի և ղափամայի փառատոններ:

Փոխանորդության հոգևոր դասի և պետական մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում կազմակերպվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ծալկա և Ջավախք, որը պատմական բացառիկ նշանակություն ունեցավ մեր ժողովրդի կյանքում:

 

4. Եկեղեցաշինություն և բարեկարգում

12Նշված ժամանակահատվածում վերանորոգվել և վերաօծվել են Ախալքալաքի շրջանի Կուլիկամի13 «Սուրբ Երրորդություն», Բալխո գյուղի «Սուրբ Հարություն»,  Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղի «Սուրբ Վարդանանց» եկեղեցիները: 

Հիմնանորոգվել են Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ. Սարգիս, Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղի «Սուրբ Գևորգ» 15 և Խաչ գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցիները: 

14Վերանորոգչական աշխատանքներ են ընթանում Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում:

Վերանորոգվել և կահավորվել են Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի «Սուրբ Սարգիս», Արագովա գյուղի «Սուրբ Գևորգ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» եկեղեցիների 16ավանդատները: Ջեռուցման համակարգով ապահովվել են Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի Սբ. Կարապետ եկեղեցին և Ախալքալաքի շրջանի Արակովա գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին:

Կազմվել են Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնին կից սրահի կառուցման նախագիծն ու նախահաշիվը, որը ներկայացվել է ՀԲԸՄ-ին:

Աշխատանքներ են տարվել Կորխ գյուղի «Սուրբ Ստեփանոս» եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագծերի և դրանք համապատասխան գերատեսչություններում հաստատելու հարցում:

Շարունակվում են Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի եկեղեցու կառուցման նպատակով հողի ձեռքբերման և նախագծերի պատրաստման աշխատանքները:

Վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև փոխանորդության առաջնորդարանում և «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» մշակութային կենտրոնում:q111

Հիմնանորգվել է Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցուն կից շինությունը և դարձել «Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոն:

 

5.Մշակութային գործունեություն

172018 թ. Ախալքալաքի առաջնորդարանում գործող խմբակները վերակազմավորվել են և աշխատանքները շարունակել նորահիմն «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում:

Աշխուժացվել են Ախալքալաքի շրջանի Արագովա գյուղի «Խրիմյան Հայրիկ» նախակրթարանի մշակութային աշխատանքները:18

Ախալցիխե քաղաքում եկեղեցուն կից հիմնվել է «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:21

Աշխատանքներ են ընթանում Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում կրթական կենտրոն հիմնելու ուղղությամբ:

19Նշված կենտրոններում գործում են երգի, պարի, ասմունքի, օտար լեզուների և համակարգչային գիտելիքների ուսուցման և հայ ժողովրդի ու հայոց պատմության դասարաններ և կիրակնօրա դպրոցներ:

Փոխանորդության մշակութային կյանքի աշխուժացման և համակարգման նպատակով Ախալքալաքի առաջնորդարանում հիմնվել է մշակույթի բաժին:

20Այս կենտրոնները ընթացիկ տարում իրականացրել են տասնյակ միջոցառումներ՝ եկեղեցական, պետական տոների, հիշատակի օրերի և այլ բնույթի մշակութային ձեռնարկներ: Հայաստանի և Վրաստանի տարբեր համայնքներում մասնակցել են տեղերում կազմակերպվող միջոցառումներին:

Բոլոր մշակութային կենտրոնները ապահովվել են աշխատանքի անհրաժեշտ պայմաններով, տեխնիկայով և գույքով:

 

6.Ֆինանսատնտեսական գործունեություն

2018 թ. Հունվար ամսից թեմակալ առաջնորդը կատարել է փոխանորդության ֆինանսատնտեսական բարեփոխումներ:

Կրկնապատկվել են փոխանորդությունում գործող եկեղեցիների աշխատակիցների աշխատավարձները: Բոլոր հոգևորականներին աշխատավարձերից բացի տրվել է նաև առաքելության գումար:

Կանոնավոր կերպով, եկեղեցիները ապահովվել են ծիսական նշանակության նյութերով, մկրտության և պսակի վկայականներով, շարակնոցներով և ատենի ժամագրքերով, կրոնական անհրաժեշտ գրականությամբ և սպասքով:

Մուտքագրվել են Ախալքալաքի, Ախալցիխեի, Նինոծմինդայի եկեղեցիների գանձանակները:

Փոխանորդության խնայած միջոցներով կատարվել են վերոհիշյալ եկեղեցիների և Ախալքալաքի առաջնորդարանի վերանորոգությունները ու ֆինանսավորվել են մշակութային ձեռնարկները: Փոխանորդության նյութական միջոցներով ձեռք են բերվել ծիսական նշանակության անհրաժեշտ նյութեր, տպագրվել են մկրտության և պսակի վկայականներ, եկեղեցական անհրաժեշտ պարագաներ:

ՀՀ Սփյուռքի նախարարության, անհատ բարերարների նվիրաբերած միջոցները հատկացվել են նպատակային ծրագրերի իրագործմանը:

2018 թ. կատարելով անհրաժեշտ բոլոր ծախսերը փոխանորդությունը խնայել է զգալի միջոցներ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)