Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության 2018 թ. գործունեության հաշվետվություն |
![]() |
![]() |
![]() |
News |
1.Աշխատանքների կազմակերպում և կառավարում Սույն ժամանակահատվածում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական եկեղեցական համայնքները առավել արդյունավետ կառավարելու համար բաժանվել են հովվությունների ըստ հետևյալի՝ ա. Ախալքալաքի շրջանը 5 հովվության՝ Ախալքալաքի, Կորխի, Վաչիանի, Արագովայի, Ալաթումանի: բ.Ախալցիխեի շրջանը 2 հովվության՝ Ախալցիխե և Ծուղրութ: գ.Նինոծմինդայի շրջանը 3 հովվության՝ Նինոծմինդա, Գանձա, Մեծ Գոնդուրա: դ.Բորժոմիի շրջանը 1 հովվության՝ Բորժոմի և Բակուրիան քաղաքներ: ե.Ասպինձայի շրջանը 1 հովվության՝ Դամալա գյուղ:
2.Քահանաների և սարկավագների նշանակումներ
Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանը նշանակվել է Գանձայի հովվության հոգևոր հովիվ, իսկ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը՝ Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցու հոգևոր հովվի օգնական և Կորխի հովվության այցելու հովիվ:
Արտյոմ ուրարակիր Գալոյանը նշանակվել է Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում, որպես ավագ լուսարար և փոխանորդության տնտեսվար:
3.Հոգևոր-կրոնական ծառայություն
Տարվա ընթացքում փոխանորդության եկեղեցիներում տասնյակ Պատարագներ է մատուցել թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, SOAR կազմակերպության և անհատ բարերարների օգնությամբ Ախալքալաքում, Ախալցիխեում և Նինոծմինդայում ամռանը կազմակերպվել են բակային ճամբարներ: Ամռանը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցներով 80 երեխա իր ամառային հանգիստն է անցկացրել Հանքավանի «Արագած» ճամբարում:
ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերի շրջանակներում 20 պատանիներ մասնակցել են «Քայլ դեպի տուն» ծրագրին:
Փոխանորդության հոգևոր դասի և պետական մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում կազմակերպվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ծալկա և Ջավախք, որը պատմական բացառիկ նշանակություն ունեցավ մեր ժողովրդի կյանքում:
4. Եկեղեցաշինություն և բարեկարգում
Հիմնանորոգվել են Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ. Սարգիս, Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղի «Սուրբ Գևորգ»
Վերանորոգվել և կահավորվել են Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի «Սուրբ Սարգիս», Արագովա գյուղի «Սուրբ Գևորգ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» եկեղեցիների Կազմվել են Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնին կից սրահի կառուցման նախագիծն ու նախահաշիվը, որը ներկայացվել է ՀԲԸՄ-ին: Աշխատանքներ են տարվել Կորխ գյուղի «Սուրբ Ստեփանոս» եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագծերի և դրանք համապատասխան գերատեսչություններում հաստատելու հարցում: Շարունակվում են Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի եկեղեցու կառուցման նպատակով հողի ձեռքբերման և նախագծերի պատրաստման աշխատանքները: Վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև փոխանորդության առաջնորդարանում և «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» մշակութային կենտրոնում:q111 Հիմնանորգվել է Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցուն կից շինությունը և դարձել «Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոն:
5.Մշակութային գործունեություն
Աշխուժացվել են Ախալքալաքի շրջանի Արագովա գյուղի «Խրիմյան Հայրիկ» նախակրթարանի մշակութային աշխատանքները: Ախալցիխե քաղաքում եկեղեցուն կից հիմնվել է «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն: Աշխատանքներ են ընթանում Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում կրթական կենտրոն հիմնելու ուղղությամբ:
Փոխանորդության մշակութային կյանքի աշխուժացման և համակարգման նպատակով Ախալքալաքի առաջնորդարանում հիմնվել է մշակույթի բաժին:
Բոլոր մշակութային կենտրոնները ապահովվել են աշխատանքի անհրաժեշտ պայմաններով, տեխնիկայով և գույքով:
6.Ֆինանսատնտեսական գործունեություն 2018 թ. Հունվար ամսից թեմակալ առաջնորդը կատարել է փոխանորդության ֆինանսատնտեսական բարեփոխումներ: Կրկնապատկվել են փոխանորդությունում գործող եկեղեցիների աշխատակիցների աշխատավարձները: Բոլոր հոգևորականներին աշխատավարձերից բացի տրվել է նաև առաքելության գումար: Կանոնավոր կերպով, եկեղեցիները ապահովվել են ծիսական նշանակության նյութերով, մկրտության և պսակի վկայականներով, շարակնոցներով և ատենի ժամագրքերով, կրոնական անհրաժեշտ գրականությամբ և սպասքով: Մուտքագրվել են Ախալքալաքի, Ախալցիխեի, Նինոծմինդայի եկեղեցիների գանձանակները: Փոխանորդության խնայած միջոցներով կատարվել են վերոհիշյալ եկեղեցիների և Ախալքալաքի առաջնորդարանի վերանորոգությունները ու ֆինանսավորվել են մշակութային ձեռնարկները: Փոխանորդության նյութական միջոցներով ձեռք են բերվել ծիսական նշանակության անհրաժեշտ նյութեր, տպագրվել են մկրտության և պսակի վկայականներ, եկեղեցական անհրաժեշտ պարագաներ: ՀՀ Սփյուռքի նախարարության, անհատ բարերարների նվիրաբերած միջոցները հատկացվել են նպատակային ծրագրերի իրագործմանը: 2018 թ. կատարելով անհրաժեշտ բոլոր ծախսերը փոխանորդությունը խնայել է զգալի միջոցներ: |