Խոնարհում Մհեր Մկրտչյանի հիշատակին Տպել
Լուրեր

a1 

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է:

2017 թվականի հուլիսի 4-ին, կինոյի և թատրոնի մեծ դերասանը, ճանաչված կատակերգուն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստը կդառնար 87 տարեկան:

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում բարեկամության պուրակում կանգնեցված է վրաց ռեժիսոր Գիորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի դերասաններին նվիրված կոմպոզիցիոն հուշարձանը, ընդորում ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի արձանը:

Վիրահայոց թեմի պաշտոնեությունը, «Հայարտուն» կենտրոնի ուսուցիչները և ստեղծագործական խմբերի սաները ծաղկեպսակ խոնարհեցին անվանի դերասանի հուշարձանին ի հիշատակ նրա ծննդյան օրվան:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը «Հոգվոց» ասաց Մհեր Մկրտչյանի հոգու խաղաղության համար և հիշատակի խոսք ասաց ժողովրդի մեծ սերը վայելող դերասանի մասին:

Չկա հայ անվանի դերասանն ու մեծ կատակերգակը, սակայն կան նրա մարմնավորած հարյուրավոր դերակատարումները ֆիլմերում և թատրոնի բեմերից: Ժողովուրդը նախկինի նման սիրում է նրան, հուզվում, հրճվում նրա մարմնավորած բեմական ու էկրանային կերպարներով:Նա շարունակում է ապրել տարբեր ազգի ժողովուրդների սրտերում: 

1 2 3 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)