Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը հայաբնակ վայրերում Տպել
Լուրեր

A12018 թվականի ապրիլի մեկին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը  Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով: Մարդիկ գալիս էին տոնական տրամադրությամբ, զատկական բարիքներով գեղեցիկ ձևավորված  զամբյուղներով : 1
Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ Գումբալյանը մատուցեց Սուրբ և Անմահ 2Պատարագ, որին ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կրթության և գիտության նախարար Ինգա Շամիլաշվիլին, Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս  Եղիշե Սարգսյանը, համայնքային գործիչներ, հյուրեր:
Հավարտ Սուրբ Պատարագի հյուրերը տեղափոխվեցին Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոն, որտեղ նրանց դիմավորեց տնօրեն՝ Սոնա Հովհաննիսյանը: Կենտրոնի «Սբ.Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի երեք դասարանները, ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանի գլխավորությամբ կազմակերպել էին զատկական տոնախմբություն, զատկական բարիքներով զարդարված սեղանը,5 գեղարվեստական խմբերի ելույթները օրը  Բաթումում դարձրին ուրախ և  տոնական:  
Թեթրիծղարոյի և  Բոլնիսի շրջանների հայկական համայնքների հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի  օրը  այցելություններ կատարեց  իր հովվությունում գտնվող հայկական գյուղեր:
7Առավոտյան ուղևորվելով Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-խաչեն գյուղ, Տեր Հուսիկ քահանան տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում  կատարեց  առավոտյան ժամերգություն, շնորհավորեց տեղացիներին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ և օրհնեց հավկիթները:
Այդ օրը  արժանապատիվ քահանան այցելեց  նաև Սամշվիլդե  գյուղի Սուրբ Փրկիչ և Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Հավատացյալներին շնորհավորելով Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ, Տեր Հայրը երկու գյուղերի եկեղեցիներում կազմակերպեց  մկրտություն, սուրբ մյուռոնով օծվեցին գյուղի տարբեր տարիքի բնակիչներ:   Տեր Հուսիկ քահանա Հարությունյանն օրն ավարտեց Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում, որտեղ կատարեց երեկոյան ժամերգություն և շնորհավորեց տեղացիներին:
Զատկական տոնը  հանդիսավորապես և  տոնական տրամադրությամբ նշվեց նաև Ռուսթավի քաղաքի 3Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթամշակութային կենտրոնում: Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ:
Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:  
Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ  արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը ողջունելով ներկաներին, ներկայացրեց կենտրոնի  գործունեությունը և շնորհավորեց զատկական տոնի  կապակցությամբ: Այնուհետև  կենտրոնի սաների ուժերով  ներկայացվեց զատկական տոնին նվիրված միջոցառում:  
Վիրահայոց թեմի  հայաբնակ բոլոր վայրերում Փրկչի հրաշափառ հարության տոնը նշվեց  գեղեցիկ տոնակատարություններով և  բնակչության բարձր տրամադրությամբ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)