Թբիլիսահայության խոնարհումը Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին Տպել
Լուրեր

DSC043262018 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակի օրը, Վիրահայոց թեմում տեղի ունեցան միջոցառումներ՝ արտահայտված ի խորոց սրտի, հուզական և արդարության պահանջով, «Հիշում եմ և պայքարում» կարգախոսով:    A1Հիշատակի օրվա նախօրեին Թբիլիսիի Biltmore հյուրանոցի Grand Royal Ballroom դահլիճում Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կայացած Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը անմիջապես հետևեց թբիլիսահայերի կողմից  կազմակերպված ջահերով բազմամարդ երթը Թբիլիսիի կենտրոնական փողոցներով և Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպանության մոտ կարճատև բողոքի հանրահավաքը:
Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին մարդկանց հոսքը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի սկսվեց դեռևս վաղ առավոտյան: Մարդիկ գալիս էին մասնակցելու Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին եկեղեցում մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին, որը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ IMG 0940Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության  դիվանագետները տիկնանց  հետ, համայնքային գործիչներ, մտավորականներ, հասարակայնության անդամներ, հավատացյալներ:IMG 0950
Հավարտ Սուրբ Պատարագի, ներկաները Վազգեն Սրբազանի առաջնորդությամբ և  հոգևոր ու սարկավագաց դասի ուղեկցությամբ մոտեցան եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության հիշատակի խաչքարին, որտեղ  Թեմակալ առաջնորդի  նախագահությամբ կատարվեց  բարեխոսական կարգ, ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետև Թեմակալ առաջնորդը  հավուր պատշաճի խոսք ասաց  օրվա խորհրդի մասին: Անդրադարձ կատարելով հայ ժողովրդի պատմության էջերին, որ մատենագրվել են  հանուն հավատքի ու  հայրենիքի պայքարի հրով ու սրով, Սրբազան հայրը  հայցեց  Հայոց ցեղասպանության  միլիոն ու IMG 1012կես  սուրբ նահատակների բարեխոսությունը հայ ժողովրդի, հայրենիքն  ու նրա սահմանները պաշտպանող հայ զինվորի համար: Թեմակալ առաջնորդը ընդգծեց հայ մարդու՝ իր ազգային արժեքները պահպանելու, իր ճակատագրի ողբերգական էջերը հարգելու անկոտրում կամքը, որն IMG 1059արտահայտվում է աղոթքով ու մոմավառությամբ, հոգեհանգստով ու հիշատակի խոնարհումով: Վազգեն Սրբազանը երախտագիտության խոսքեր ուղղեց  այն երկրներին ու ժողովուրդներին,ի մասնավորի արաբ և վրաց ժողովուրդներին, որ ընդունել և հանգրվան են դարձել բնաջնջման արհավիրքից մազապուրծ փրկված հայերին:  Սրբազան հայրն իր ոգեկոչման խոսքն ավարտեց անդրադարձ կատարելով նաև օրերս Հայաստանում տեղի ուեցած իշխանափոխությանը, ներկաներին ուղղելով  միասնության և համախմվածության կոչ:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հիշատակի խաչքարի պատվանդանին:
IMG 1174Այնուհետև Վրաստանի հայ համայնք կազմակերպության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի աջակցությամբ , թբիլիսահայերով ավտոբուսների շարասյունն ուղղվեց դեպի Թբիլիսիում  Թուրքիայի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի ունեցավ բողոքի խաղաղ հանրահավաք:
Բացելով հանրահավաքը, կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը ապրիլի 24-ը անվանեց հայության միասնության օր, հորդորելով հանրահավաքի IMG 1264մասնակիցներին նախանձախնդրությամբ տեր կանգնել հայոց արդար պահանջատիրությանը:
Եթե տարիներ առաջ թբիլիսահայության հանրահավաքը Թուրքիայի դեսպանության մոտ ընթանում էր  խաղաղ մթնոլորտում, ապա այս տարի  թուրք և ադրբեջանցի մի փոքրաթիվ  խումբ կազմակերպել էր հակահանրահավաք: Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով ու   պաստառներով, «Ղարաբաղ, Ղարաբաղ» վանկարկումներով և  ձայնագրված աղմուկ-ծափահարություններով հակահանրահավաքի IMG 1298մասնակիցները ձգտում էին խլացնել թբիլիսահայության բողոքի ելույթները:  Թերևս վրաց ոստիկանության զգոնությամբ, կազմած խիտ պատնեշով շուտով արգելվեց  չթույլատրված հակահանրահավաքը՝ մասնակիցներին քշելով դեսպանության բակ, ապահովելով  թբիլիսահայերի հանրահավաքի ընթացքը:
Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված ցույցի մասնակիցները հայերեն, վրացերեն, անգլերեն և թուրքերեն  լեզուներով արտահայտեցին իրենց բողոքը 1915-23թթ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ, պահանջելով, որ Թուրքիան ամբողջ մարդկության առջև և միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար:
Հանրահավաքի ընթացում հնչեցին դատապարտման, ճանաչման և հատուցման կոչեր, որոնք ներդաշնակվում էին հայրենասիրական բանաստեղծություններով, երգերով, նաև ազգի միասնությունն ու անպարտելիությունը ցուցադրող «Քոչարի» և «Յարխուշտա» պարերով: Հանրահավաքն ընթացավ խաղաղ մթնոլորտում, քաղաքակիրթ ձևով, պահպանելով հասարակական կարգի բոլոր նորմերը: Հանրահավաքի կազմակերպիչների կողմից  շնորհակալության խոսքեր ուղղվեցին Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությանը, ովքեր հարգալից վերաբերմունքով  և խելամիտ  ըմբռնումով ապահովեցին թբիլիսահայերի  խաղաղ հանրաքավաքի  իրականացումը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)