Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ախալքալաքում և հարակից գյուղերում Տպել
Լուրեր

A1Հայոց Եղեռնի 103-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Ախալքալաքում մեկնարկեցին ջահերով երթով: Ավանդույթի համաձայն այն կազմակերպել էր Ախալքալաքի «Զորի Զորյան»  երիտասարդական կենտրոնը:
2018 թվականի ապրիլի 23-ին, բոցավառ  ջահերով փողոց էր դուրս եկել  տեղի բնակչությունը՝ ահել ու ջահել: Երթը սկիզբ առավ 1Ախալքալաքի բերդի տարածքից: Երթն առաջնորդում էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու օգնական հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը։ Երթի սկիզբը ազդարարվեց Տերունական աղոթքով: Քայլերթի մասնակիցները, ջահերով լուսավորելով ճանապարհը և  վանկարկելով «Ճանաչում», բերդի տարածքից հասան Սուրբ Խաչ եկեղեցի։ Այստեղ տեղի ունեցավ Սրբոց նահատակաց նվիրված բարեխոսական աղոթք: Ավարտին հայտարարվեց, որ  Սրբադասումից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այլևս սգո օր չէ, ուստի  ապրիլի 24-ին, հոգեհանգստյան արարողության 2փոխարեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին հայոց եկեղեցիներում տեղի կունենա Սուրբ և Անմահ Պատարագ ։
Ապրիլի 24-ին՝ Սուրբ Նահատակների հիշատակի օրը՝ Ախալքալաքի հայազգի բնակիչները մասնակցեցին Սուրբ խաչ եկեղեցում մատուցված  Սուրբ և Անմահ Պատարագին, որը մատուցեց Տեր Եղիշե ավագ քահանան: Սրբազան արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին 3Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, այլ պաշտոնյաներ, կառույցների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հասարակայնության ներկայացուցիչներ:
Հավարտ Սուրբ Պատարագի՝  ներկա հավատավոր ժողովուրդը, հոգևոր հայրերի առաջնորդությամբ, թափորով դուրս եկավ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ, որտեղ տեղի ունեցավ Սրբոց Նահատակաց բարեխոսական աղոթք:
Արարողության ավարտին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը քարոզեց օրվա 4խորհուրդը, որի ընթացքում  մասնավորապես հոգևոր դասի և հավատավոր հոտի կոչը հղեց Վրաստանի իշխանություններին՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:5
 Հազարավոր այցելուներ ոչ միայն եկեղեցում մասնակից եղան Պատարագին, այլ նաև դիտեցին բակում կազմակերպված ցուցահանդեսը: Ամբողջ օրվա ընթացքում եկեղեցում չէր դադարում մարդկանց հոսքը: Ախալքալաքի բոլոր պետական և ոչ պետական կառույցների կոլեկտիվները, դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչները սաների հետ միասին գալիս էին գլուխ խոնարհում  և ծաղիկներ զետեղում   ցեղասպանության զոհերի 6հիշատակի խաչքարին:
Օրը նշանակալի էր նրանով, որ ռուսաստանաբնակ Լյուդվիկ Թումասյանի կողմից Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրաբերվեց Սրբոց Նահատակաց սրբապատկերը:
Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին  նվիրված  ժամերգություն անցկացվեց Արակովայի Սուրբ Գևորգ և Խանդոյի Սուրբ խաչ եկեղեցիներում և տեղի  դպրոցականների ուժերով կայացան հիշատակի միջոցառումներ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)