Հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերին հիշեցին Բաթումում Տպել
Լուրեր

1Հայոց ցեղասպանության սրբադասված միլիոն ու կես զոհերի հիշատակը Սուրբ և Անմահ Պատարագով ոգեկոչեցին Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում:2
2018 թվականի ապրիլի 24-ին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Բաթումի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
Սրբազան արարողությունը պատվել էր Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը՝ տիկնոջ հետ:
3Հավարտ հոգևոր արարողության, ներկաները դիտեցին եկեղեցու մոտ  Ցեղասպանության փաստերը ներկայացնող վավերագրական աշխատանքների 4ցուցահանդեսը: Այնուհետև եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ կատարվեց բարեխոսական կարգ: Խաչքարի մոտ ոգեկոչման խոսքով ելույթ ունեցան Աջարիայի հայության հոգևոր հովիվը և Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոսը:
Ներկաները ծաղիկներ  խոնարհեցին Սրբադասված նահատակների հիշատակի խաչքարին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)