Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում Ծալկայի շրջանում Տպել
Լուրեր

A1Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավուր պատշաճի նշվեց Ծալկայի շրջանի հայաբնակ Ղուշչի գյուղում:
2018 թվականի  ապրիլի 24-ին  Վիրահայոց թեմի Ղուշչիի Սբ. Գեւորգ եկեղեցում  հավաքվել  էին տեղի և հարակից հայաբնակ գյուղերի բնակիչները: Նրանք եկել էին մոմեր վառելու և աղոթք անելու 1915-1923 թվականների Հայոց մեծ Եղեռնի սուրբ դարձած միլիոն ու կես նահատակների հիշատակին, հայցելով նրանց բարեխոսությունը: 31223498
Բազմամարդ եկեղեցում  Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը քարոզ խոսքով մեկնաբանեց օրվա խորհուրդը, անդրադարձ կատարելով Սրբադասված նահատակների հիշատակը անմար պահելու հայ ժողովրդի առաքելությանը:
Այնուհետև հոգևոր հոր  գլխավորությամբ բարեխոսական աղոթք բարձրացվեց  ի հիշատակ սուրբ նահատակաց։ Բարեխոսական աղոթքին ներկա էին Ծալկայի շրջանի տարբեր գյուղերից հատուկ ժամանած բնակիչները՝ ծնողներ, մանկավարժներ եւ աշակերտներ։ Ներկաները հոգևոր հոր գլխավորությամբ ուղղվեցին գյուղամիջում պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ, որտեղ դպրոցականների մասնակցությամբ  կայացավ հիշատակի միջոցառում՝ ոգեկոչելով անմեղ նահատակ մարտիրոսներին։
Ներկաները ծաղիկներ զետեղեցին հուշարձանի պատվանդանին:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)