Վիրահայոց թեմի Ալ. Մանթաշյանց կենտրոնում բացվեց Գրիգոր Մկրտչյանի նկարների անհատական ցուցահանդեսը Տպել
Լուրեր

A12018 թվականի ապրիլի 21-ին Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում բացվեց Գրիգոր Մկրտչյանի նկարների առաջին1 2  անհատական ցուցահանդեսը: Մշակութային միջոցառումն իրականացավ Ալեքսանդր Մանթաշյանց  կենտրոնի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստագետներ, նկարիչներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը ողջույնի խոսքով բացեց  կենտրոնի տնօրեն  Սոնա Հովհաննիսյանը:
1 1Երիտասարդ շնորհաշատ նկարիչ Գրիգոր Մկրտչյանն իր աշխատանքները ստորագրում է Greg Megerdich անունով:  
Նկարչությունը Գրիգորի հիմնական աշխատանքը չէ, այլ սիրելի  զբաղմունքն է, որին նա տրամադրում է իր ազատ ժամանակի մեծ մասը: Բնանկարների ու նատյուրմորտների հետ մեկտեղ շատ է  սիրում դիմանկարներ ստեղծել,որտեղ գույների միջոցով արտացոլում է  կերպարի  ներաշխարհը, հույզերը, նաև տրամադրությունն  ու  ապրումները:  Ու թեև Գրիգորը չունի գեղարվեստական կրթություն,  սակայն նրա 1 3աշխատանքներն աչքի են ընկնում տեխնիկական բարձր մակարդակով, վառ, հյութեղ գույներով և իրատեսական կերպարներով:
Երիտասարդ շնորհաշատ  նկարչի կտավների մասին կարծիքներ արտահայտեցին  և իրենց գնահատականը ասացին  Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, նկարիչներ Ակակի Ձնելաձեն, Լադո Շարաշիձեն և ուրիշներ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)