Թանդոյանց եկեղեցու հարցով դատական նիստը կրկին հետաձգվեց Տպել
Լուրեր

A12018 թվականի մայիսի 1-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում„ դատավոր Նանա Դարասելիայի նախագահությամբ, Վիրահայոց թեմի կողմից Հանրային Ռեեստրի ազգային գործակալության դեմ ընթացող վեճի շրջանակներում տեղի ունեցավ հետաձգված դատական նիստը:
Դատական նիստին ներկայացել էին ինչպես հայցվոր կողմը՝ այս պարագայում Վիրահայոց թեմը՝ ի դեմս առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունից լիազորված անձինք։
Որպես երրորդ կողմ ներկայացել էր Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանը։
Գործի Վարչական իրավական վարույթին, որպես երրորդ կողմ ընդգրկվել է նաև էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալությունը, որը Թանդոյանց եկեղեցին և դրան կցված հողակալվածքը, առանց որևէ հիմնավորման, պետության հաշվեկշից օտարել է`այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին Պատրիարքարանի հաշվեկշռին փոխանցելու գործը:
Վիրահայոց թեմի կողմից բողոքարկվող և Գործի վարույթին ընդգրկված  այս վերջին հանգամանքը դատարանի որոշմամբ դիտարկվում է որպես առանձին հարց, որի քննարկումը նշանակված է ս.թ.մայիսի 2-ին:
Վիրահայոց թեմի շահերը պաշտպանող EMC-ի և TDI-ի իրավաբանները հանդես եկան միջնորդությամբ՝ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին պետական-հաշվեկշռից օտարելու հարցով էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության նկատմամբ բողոքը դատական վարույթի մեջ ընդգրկելու և  որպես մեկ ամբողջական Գործի մաս քննարկելու մասին:
Դատավոր Դարասելիան ընդունեց միջնորդությունը և  սույն հարցով մայիսի 2-ին  կայանալիք  դատական նիստի որոշմանը և ամբողջական Գործի նյութերին ծանոթանալու նպատակով առաջարկեց դատական  նիստը  հետաձգել:
Կողմերի համաձայնությամբ դատական հաջորդ նիստը նշանակվեց 2018 թվականի հունիսի 7-ին, ժամը 12:30-ին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)