«Բարեկենդան» ներկայացման փակ դիտում «Հովհաննես Թումանյանի տան» տիկնիկային թատրոնում Տպել
Լուրեր

A12018 թվականի մայիսի 18-ը, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տան» տիկնիկային թատրոնի համար ամրագրվեց Մեծ Լոռեցու «Բարեկենդանը» ներկայացման փակ դիտմամբ:  
Թումանյանի տան հյուրընկալ սրահում տեղեր էին զբաղեցրել թեմի պաշտոնեությունը, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ավագ խմբի սաներն՝ իրենց ուսուցիչների հետ:
Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ ընկերակցությամբ Ախալքալաքի Կորխ գյուղից, ներկայումս ռուսաստանաբնակ Գեննադի Ղանդիլյանի և Ռաֆայել Եփրիկյանի:IMG 3593
 «Հովհաննես Թումանյանի տան» ղեկավար Գիսանե Հովսեփյանը ողջույնի իր խոսքում   կարևորեց այստեղ գործող տիկնիկային թատրոնի առաքելությունը՝ այն է  փոքրիկներին ներկայացնել Մեծ Լոռեցու և ոչ միայն նրա  ստեղծագործությունները  տիկնիկների խաղով և խոսքով: Եվ հրավիրեց դիտելու «Բարեկենդանը» ներկայացումը:
 Ու բացվեց տիկնիկային թատրոնի վարագույրը, ներկաներին հիացնելով այն գեղեցիկ, ճաշակով և մանրակրկիտ աշխատանքով, որ կատարվել էր բեմադրության ռեժիսոր Արմեն Հովհաննիսյանի ձեռքով՝ թումանյանական պոեմի բովանդակությանը, ժամանակի ոգուն և մթնոլորտին համահունչ տիկինիկներ պատրաստելու, նաև բեմական դեկորները ճիշտ և վարպետորեն ձևավորելու համար:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի դերասաններ Աշոտ Սիմոնյանի, Արեն Մկրտչյանի, Էդիտա Զոհրաբյանի  և հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի կողմից տիկնիկների վարպետ խաղով, դերասանական ճիշտ շարժումներով, հնչեղ խոսքով  ներկայացվեց  IMG 3626միշտ արդիական «Բարեկենդանը» անջնջելի տպավորություն թողնելով ներկաների և հատկապես  փոքրիկների վրա:  
Ներկայացումից հետո  բեմադրող-ռեժիսորը մեկնաբանեց պոեմի խորհուրդը՝ այն է  ժողովրդական պարզամտությունը, մարդու նկատմամբ սերը և հավատը:
«Հովհաննես Թումանյանի տան» հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը բարձր գնահատեց տիկնիկագործի իրականացրած ստեղծագործական մեծ աշխատանքը՝ դա է  տիկնիկների և դեկորների ստեղծումը, երաժշտական ձևավորումը, լույսի  համադրումը: Այդ ամենը ներկայացումը դարձնում է բարձրարժեք, արհեստավարժության տեսանկյունից գնահատելի  և շարժուն:  
Ներկայացման մասին իր ամփոփիչ խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը արժևորեց այն, որ դրանք թեև  տևողությամբ երկար չեն, ընդամենը 15 րոպե, սակայն իրենց   դաստիարակչական նշանակությամբ անգնահատելի են: Եթե մեծերին այդ ներկայացումները  հիշեցնում են նրանց մանկության  անվերադարձ ժամանակները, ապա փոքրերի համար դառնում են առաջընթաց քայլ դեպի կյանք, դեպի այդ կյանքի ճանաչողականություն: «Բարեկենդանը» IMG 3639ներկայացման դրվագները ըստ էության այդպիսին են. գյուղացի ամուսինների  պարզամտությունը, միամտությունը և նաև վստահությունը, որ  բխում է մարդու նկատմամբ ունեցած հավատից: Սրբազան հայրը կարևորեց նաև տիկնիկային թատրոնի դերը մանուկներին նախադպրոցական տարիքից սկսած մշակույթով դաստիարակության գործում:
Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց  թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանին, կենտրոնի  ղեկավար Գիսանե Հովսեփյանին, տիկնիկային թատրոնի  գործի  մասնակիցներին և բոլոր կազմակերպիչներին: Հավարտ փակ դիտման  տեղի ունեցավ  թե՝ մանուկների և թե՝ մեծերի հյուրասիրություն Թումանյանի տան  ավանդական պատշգամբում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)