Վիրահայոց թեմը Կաթոլիկական եկեղեցում մասնակցեց էկումենիկ աղոթքին Տպել
Լուրեր

AՎրաստանում էկումենիկ աղոթք կազմակերպվում է շուրջ 3 տասնյակ տարիներ, որը բարձրացվում է 4 քրիստոնեական դավանանքի Եկեղեցիների և հավատացյալների կողմից: Դրանք են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Կաթոլիկական, Ավետարանական-լութերական և Ավետարանական-մկրտական Եկեղեցիները: Ընդհանրական աղոթքը ամեն տարի կատարվում է չորս 1եկեղեցիներից մեկի նախագահությամբ: Այս տարի միասնության աղոթքի կազմակերպիչն էր  Վրաստանի կաթոլիկական եկեղեցին,  որը նաև նախագահելու է Վրաստանում գործող միջեկեղեցական խորհուրդը:
2019 թվականի հունվարի 25-ին, Էկումենիկ աղոթքն առ Աստված բարձրացվեց  Թբիլիսիի Աստվածամոր վերափոխման կաթոլիկական եկեղեցում:
Էկումենիկ աղոթքին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն: Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկուս եպիսկոպոս Շոխը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ 2Մերաբ եպիսկոպոս Գափրինդաշվիլին,  տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորներ, բազում հավատացյալներ:
Էկումենիկ աղոթքին իր մասնակցությունն էր բերել Հայաստանի քրիստոնյա կանանց էկումենիկ համաժողովի պատվիրակությունը՝ Եվրոպայի կանանց էկումենիկ համաժողովի համանախագահ Մարիաննա Ապրեսյանի գլխավորությամբ:
 Աղոթքի ծիսական արարողությանը մյուս Եկեղեցիների հետ միասին մասնակցեցին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, հավատացյալները, Սուրբ Էջմիածին եկեղեցու  երգչախումբը:
 Կաթոլիկական եկեղեցու հոգևոր առաջնորդն իր խոսքում արժևորեց 3քրիստոնյաների միասին հավաքվելը և Աստծու ողորմությունը հայցելը, ընդգծեց ազգային և կրոնական բազմազանությունը, Հայր  Աստծու զավակ լինելը և միմյանց նկատմամբ քույր ու եղբայրությունը: Կարևորեց նաև կրոնական բարեփոխումները և նման հանդիպումները:
Մարդկանց հոգիները միացնելու ու ամբողջականացնելու, միմյանց զորավիգ լինելու շունչն ու ջերմությունն էր տիրում էկումենիկ աղոթքի ժամանակ: «Մեզ համար կարևոր է, որ տարվա ընթացքում աշխարհին հույս տանք, որ մենք կարող ենք լինել տարբեր, աղոթել տարբեր լեզուներով, սակայն կարող ենք լինել միասին»։
Մարիաննա Ապրեսյանը Հայաստանի քրիստոնյա կանանց և Եվրոպայի քրիստոնյա կանանց էկումենիկ համաժողովների անունից ողջունեց միասնական աղոթքի կազմակերպիչներին և մասնակիցներին, և նաև իր մասնակցությունը բերեց աղոթքին՝ ընթերցելով Սաղմոս Ասափին:
4Էկումենիկ աղոթքն ավարտվեց առաջնորդների կողմից իրենց մայրենի լեզվով Պահպանիչ աղոթքով և օրհնությամբ:
Հաջորդ օրը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ընդունեց Հայաստանից ժամանած քրիստոնյա էկումենիկ համաժողովի  պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա էին Թեմի  կին աշխատակիցները: Հայաստանյան քրիստոնյա կանանց էկումենիկ համաժողովի անդամները  հանգամանորեն ներկայացրեցին արդեն հնգամյա պատմություն ունեցող Եվրոպական համաժողովի  անդամ Հայաստանի քրիստոնյա կանանց էկումենիկ համաժողովի գործունեության նպատակը և  ուղղությունները: Համատեղ քննարկվեց նաև Վրաստանում, Վիրահայոց թեմի օրհնությամբ և օժանդակությամբ նմանօրինակ կազմակերպության ձևավորման տեսլականը: Առաջարկությունն ընդունվեց այն հանգամանքի հստակ ըմբռնումով, որ տարբեր կրոնական համայնքների  ներկայացուցիչ կանանց միասնական գործունեությամբ հնարավոր է  համագործակցություն իրականացնել նորանոր  ասպարեզներում : 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)