Ստորագրվեց համագործակցության հուշագիր Տպել
Լուրեր

A2019 թվականի փետրվարի 18-19-ին Թբիլիսիի «Իկարուս» խոհարարական ուսումնարանում հյուրընկալվեց հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման ասոցիացիայի պատվիրակությունը՝ նախագահ Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ:

Հյուրերը Թբիլիսիի «Իկարուս» խոհարարական ուսումնարանի տնօրեն Ռուսուդան Չարթոլանի և «Վրացական խոհարարություն» ասոցիացիայի նախագահ Մանուել Փարանդես Բարանդայի ղեկավարությամբ մանրամասն ծանոթացան վրացական ուսումնարանի գործունեության ուղղություններին, դասընթացներին, առաջիկա ծրագրերին, տեղեկացան, որ ուսումնարանը գործում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ և անվճար է, ուսուցումը տարվում է վրացերեն, ռուսերեն և անգլերեն, գործնական պարապմունքներն ընթանում են տարբեր բարձրակարգ հյուրանոցային համալիրներում և ամենուրեք առկա է աշխատանքային պահանջարկը:20190219 132818

Հայկական պատվիրակության անդամները ներկա գտնվեցին և իրենք նույնպես հեղինակեցին խոհարարական արվեստի տարբեր ուղղություններով վարպետության դասերը:

Հայկական խոհարարական արվեստի պատվիրակության այցը Վրաստան ավարտվեց համագործակցության մասին հուշագրի ստորագրմամբ: Հայաստանի գլխավոր խոհարարն իր խոսքում նշեց, որ Թբիլիսիում մեծ ուշադրություն է դարձվում հայկական խոհանոցի տարբեր ճաշատեսակների զարգացմանը: Դրանցից է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայ համայնքի աջակցությամբ իրականացվող արդեն ավանդական դարձած «Հարիսայի», «Տոլմայի», «Գաթայի» և «Ղափամայի» փառատոները, որոնք դառնում են իսկական տոն և որին բացի անհատներից իրենց մասնակցություն են բերում տարբեր հյուրանոցներ և ռեստորաններ:

20190219 140241Կողմերը պայմանավորվեցին ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում կազմակերպել համատեղ միջոցառումներ: Առաջինը կլինի աշնանը Թբիլիսիում նախատեսված համանման ճաշատեսակների փառատոնը, որին կմասնակցեն հունական «Իկարուս» խոհարարական ցանցի ինչպես վրացական, այնպես էլ հայկական ուսումնարանների սաները, ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային ցանցի խոհարարներ:

Հայաստանյան պատվիրակությունը վրացի գործընկերներին հրավիրեց Երևան՝ ծանոթանալու հայկական խոհարարական արվեստի տարբեր բնագառներին: Հրավերն ընդունվեց սիրով: