«Եվ կանգնած էր տաճարը Սև ծովի ափին» վավերագրական ֆիլմի շնորհանդես Տպել
Լուրեր

A 2019 թվականի մարտի 24-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Եվ կանգնած էր տաճարը  Սև ծովի ափին» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:  Ֆիլմը նվիրված է Բաթումի հայոց պատմական  Սուրբ փրկիչ» 20190324 142613եկեղեցուն:  Այն  նկարահանվել է  Agora-Georgia- Վիկտորյա Մաքսոևա» կազմակերպության նախաձեռնությամբ՝ Վիրահայոց թեմի և Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցու հոգևոր հովվի աջակցությամբ: Ֆիլմի հեղինակներն են Վիկտորյա Մաքսոևան և Գարիկ Աբելյանը: Մարդաշատ դահլիճում տեղեր էին զբաղեցրել  հայ և վրացի պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ:
Ներկաներն ուշադրությամբ դիտեցին ֆիլմը, որը պատմում է խորհրդային տարիներին բռնագրավված Վիրահայոց թեմին պատկանող  բազում հայոց եկեղեցիներից մեկի  Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցու մասին, որը տասնյակ տարիներ զրկվելով իր առաքելությանը ծառայությունից, վերածվելով էր պահեստի, աստղադիտարանի և տեսագրությունների սալոնի:
Ազգի  մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հովանավորությամբ 1898 թվականին կառուցված եկեղեցին 1992 թվականին Աջարիայի Ինքնավար Հանրապետության 20190324 144354Գերագույն խորհրդի որոշմամբ վերադարձվեց Վիրահայոց թեմին: Աջարիայի հայությունը մեկ մարդու նման ընդգրրկվեց իր Սուրբ տաճարի վերականգնման աշխատանքներին: Վերանորոգված, բարեկարգված  Աստծու տունը  կրկին նվիրվեց  իր առաքելության իրականացմանը:
Տարեցտարի զարգանում և ընդարձակվում է Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցու գործունեությունը: Այստեղ  տեղի են ունենում Սուրբ Պատարագներ և Հայոց եկեղեցու կանոնակարգով նախանշված բոլոր ծեսերն ու արարողությունները: Եկեղեցին կատարում է նաև Աջարիայի հայությանը հավատքին մերձեցնելու, Եկեղեցու շուրջը համախմբելու, նաև ազգային ոգի ներշնչելու, լեզուն և մշակույթը պահպանելու ազգանվեր գործ՝:
Նշենք, որ ֆիլմում օգտագործվել են  հազվագյուտ կադրեր:
Հավարտ շնորհանդեսի  օրհնության և գնահատանքի խոսք ասաց Հավլաբարի 20190324 151945Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովվի օգնական Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Բարձր  գնահատելով նկարահանող խմբի աշխատանքները, Տեր Հայրը  նշեց, որ սույն ֆիլմը ակնհայտ  դարձրեց Բաթումիում փառավորապես գործող Աստծու տաճարի գոյության պատմությունը և բաթումահայության մեծ նվիրումն իրենց հավատքի տան պահպանությանը, արժևորեց աշխարհասփյուռ հայության ակնածանքն ու սերը իրենց եկեղեցիների նկատմամբ և հորդորեց ամենուրեք ուշադրությունը չնվազեցնել նվիրվածությունը Աստծու տաճարներին:  
 Իրենց տպավորությունները կիսեցին Վրաստանի Հաշտության և քաղաքացիական ինտեգրման նախարարության ներկայացուցիչ Թինաթին Գաբելիան, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի տնօրեն Նուգզար Ջգերենաիան, Սակրեբուլոյի հովանու ներքո գործող  Բարեկամության տան տնօրեն Մալխազ  Մալանիան, կինոռեժիսոր Թենգիզ Մալանիան, փորձագետ Վասիլ Պապավան, հայ հասարակայնության ներկայացուցիչներu, :  կարևորելով երկու քրիստոնյա ազգերին միմյանց մերձեցնելու, ավանդույթները և ազգային արժեքները պահպանելու և սերունդներին փոխանցեու անհրաժեշտությունը:  
Շնորհանդեսն ավարտվեց գողտրիկ հյուրասիրություն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)