Հոգեհանգիստ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին Տպել
Լուրեր

A2019 թվականի  ապրիլի 4-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ20190404 121000 եկեղեցում, հոգևոր հովվի օգնական Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի գլխավորությամբ և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի ընթացքում զոհված քաջարի մեր զինվորների համար։
20190404 121010Հընթացս արարողության Տեր Կիրակոսը  ընթերցեց դաժան պատերազմի անհավասար մարտերում հերոսաբար իրենց կյանքը զոհած հերոս քաջամարտիկների անունները, աղոթք բարձրացրեց նրանց հոգու խաղաղության համար:
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի պաշտոնեությունը մոմեր վառելով հարգանքի տուրք մատուցեցին    զոհված  խիզախ զինվորների հիշատակին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)