Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնակատարությունը վիրահայոց համայնքում |
![]() |
Լուրեր |
Վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդը Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:
Հավատացյալներին ուղղված իր խոսքում Սրբազան Հայրը շնորհավորանքի և երախտիքի խոսք ուղղեց նաև վրաց պաշտոնական անձանց՝ այդ օրը Հայ Առաքելական Եկեղեցի այցելելու և Քրիստոնեական տոները հայերի հետ միասին նշելու կապակցությամբ: Թբիլիսիի և ողջ Վրաստանի հայ ազգաբնակչությանը եկեղեցական հոգեթով տոների առթիվ շնորհավորեցին վրացի բարձրպաշտոնյա հյուրերը, որոնք գնահատելով թբիլիսահայության ներդրումն այս քաղաքի և այս երկրի բարգավաճման գործում, բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին համայն հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնակատարություններ եղան Սամցխե-Ջավախքի հայոց եկեղեցիներում, գլխավորությամբ առաջնորդական ընդհանուր փոխանորդ Բաբգեն Սալբիյանի: Տոները նշվեցին նաև Բաթումիի և Քվեմո-Քարթլիի հայ համայնքներում: Քրիստոսի Սուրբ Ծննդով և Հրաշափառ Հայտնության հոգեպարար հույզերով և մեծ սիրով տոգորված հայ հավատացյալները մոմերով և օրհնված ջրով վերադարձան իրենց տները: |