Թբիլիսիում կրկին ժողովրդական երգի տոն էր |
![]() |
Սեպտեմբերի 25-ին, Թբիլիսիի «Arthall” համերգային դահլիճում կայացավ համերգ՝ ՀՀ «Շանթ» հեռուստաընկերութ Ու հնչեցին ու տարածվեցին բազմամարդ դահլիճում սայաթնովյան անմահ ստեղծագործությու Համերգի ավարտին բեմահարթակ բարձրացան ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Տարոն Շագոյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, Թբիլիսիի Վանք» պարային համույթի անդամները և պարուսույց Լիանա Կաշավանիձեն: Թեմի մշակույթի բաժնի պատասխանատուն և կենտրոնի համակարգողը շնորհակալության խոսքեր ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարարությանը, Վիրահայոց թեմի առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնի բոլոր աշխատակիցներին և բարերար Սոս Սահակյանին համերգի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար: Պարուսույց Լիանա Կաշավանիձեն շնորհակալություն հայտնելով հայ երգը մայր հայրենիքից դուրս տարածելու ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնության համար, պարոն Տարոն Շագոյանին նվիրեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու պատկերով կտավ և հուշանվերներ՝ համերգի բոլոր մասնակիցներին: Բարեգործական համերգն ավարտվեց ընդհանուր հայկական շուրջպարով:
|