Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով կայացավ քաղաքային դատարանի նիստ Տպել
Լուրեր

A12019 թվականի հունվարի 24-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նանա Ճիճիլեիշվիլիի նախագահությամբ, տեղի ունեցավ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով դատական եզրափակիչ նիստը՝ Վիրահայոց թեմն ընդդեմ Վրաստանի պետական գույքի ազգային գործակալության:
Դատական նիստին ներկա էին ինչպես հայցվոր կողմը, այնպես էլ Պատասխանող կողմի  լիազորված ներկայացուցիչները։  Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը, ըստ դատավորի հայտարարության, անորոշ պատճառներով չէր ներկայացել: Որպես երրորդ կողմ ներկայացել էր Վրաց Ուղղափառ Եկեղեցին:
Դատավոր Ճիճիլեիշվիլին, լսելով  հայցվոր և պատասխանող կողմերին նշեց, որ բավական երկար ժամանակաընթացքում  հնարավորություն ընձեռելով  կողմերին ներկայացնելու իրենց փաստարկները, նաև Գործը հանգամանորեն  ուսումնասիրվելուց հետո, դատարանը կայացրեց Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու Գործով Վիրահայոց թեմի  ներկայացրած հայցի թույլատրելիության մասին իր Որոշումը՝ մերժել  Թանդոյանց Սբ. Աստվածածին հայոց եկեղեցու Գործով ներկայացրած հայցի էական քննարկման թույլատրելիությունը: Դատավճիռը առավել հիմնավորված կներկայացվի կողմերին:  
Դատավճիռը ծանուցվելուց հետ, Վիրահայոց Թեմը կձեռնարկի իր հետագա քայլերը, գործը դատական այլ ատյաններում քննելու համար:/
Հարցի պատմությունից.  Վեճը կապված է պետության կողմից Թբիլիսիի Աղմաշենեբելի թիվ 38-ում գտնվող պատմական հայկական Թանդոյանց եկեղեցին Վրաց Պատրիարքարանի սեփականությանը ինքնակամ փոխանցելու օրինականության հետ: Վիրահայոց թեմը տաճարը վերադարձնելու  պահանջով բազմիցս դիմել է իշխանություններին, թերևս պետական մարմիններին ուղղված դիմումները մնացել են անարձագանք:
ՀԻԻԱ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի շահերը դատարանում պաշտպանում էին  Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն EMC“-ը և «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ TDI“-ը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)