Վիրահայոց թեմում նշվեց Սեբաստացի քառասուն մանկանց հիշատակի օրը Տպել
Լուրեր

AՀայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի չորրորդ շաբաթ օրը ոգեկոչում է Սեբաստիայում նահատակված սուրբ քառասուն մանուկների55625687 հիշատակը:
2019 թվականի մարտի 30-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի  Սուրբ Էջմիածին եկեղեցում առավոտյան ժամերգության ժամանակ  վառվեցին ծաղիկներով զարդարված մոմերը՝ ի հիշատակ նահատակված քառասուն մանկանց:  40 վառվող մոմերով զարդարված սեղանը, որն արդեն 15 տարի շարունակ  եկեղեցու նվիրյալ Մարգարիտա Կիրակոսյանի նախաձեռնությամբ  զարդարվում և տեղ է գտնում Հավլաբարի  Սուրբ տաճարում ,  խորհրդանշորեն մանուկ վկաների հավատարմությունն էր քրիստոնյա հավատին,  նրանց նահատակությունը, որ երևում էր լուսե պսակներով: Իսկ տանջանքներին չդիմացող նահատակի մոմը, որ մնացել էր առանց ծաղկի, խորհրդանշում էր նրա զրկվելը երկրային և երկնային կյանքից:
56184236Հավարտ ժամերգության, եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Սեբաստիայում նահատակված և սրբացած 40 մանուկների մասին և մանկանց պատմության օրինակով ներկաներին հորդորեց՝ կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, ապրել սիրով, լինել բարի ու զոհաբերության պատրաստ, հաղթահարել բոլոր դժվարությունները երկնային պսակին արժանանալու նվիրումով:56466293
Այնուհետև սարկավագ Արտակ Անտոնյանի կողմից ընթերցվեց Սեբաստացի 40 վկաների պատմությունը:
Հավարտ ժամերգության  հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնություն և բաժանվեց հավատացյալներին:
 40 վկաների նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվեց «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)