Ավանդական համերգ Արամ Խաչատրյանի հիշատակին Տպել
Լուրեր

a1 

Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անունը կրող թիվ 10 երաժշտական դպրոցում  բարի ավանդույթ է դարձել աշխարհահռչակ կոմպոզիտորի  ծննդյան օրը նշանավորել բաց  համերգով, որը նաև  երգահանի անունը արժանապատվորեն կրելու հաշվետվություն է: Ավանդույթը  պահպանվեց նաև այս տարի:

2017 թվականի  հունիսի 3-ին  Թբիլիսիի հինավուրց  և բազմազգ  Հավլաբար թաղամասում գտնվող թիվ 10 երաժշտական դպրոցում իսկական տոնական տրամադրություն էր: Դպրոցի տարբեր նվագարաններին տիրապետել  սովորող աշակերտները  իրենց ձեռբերումները  ցուցադրելու էին ոչ միայն ծնողների և ուսուցիչների առջև, այլև ելույթ էին ունենալու  բազում ճանաչված կոմպոզիտորների և պատվավոր հյուրերի ներկայությամբ:   
Համերգին ներկա էին վրաց հայտնի երաժիշտ, Վրաստանի ժողովրդական արտիստ  Վաժա Ազարաշվիլին, Վրաստանի արվեստի  վաստակավոր գործիչներ Մերաբ  Մերաբիշվիլին, Էլիզբար Լոմդարիձեն, երաժշտության տարբեր ազգի նվիրյալներ:
Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Պատանի  երաժշտասերների կողմից կատարված 32 ստեղծագործությունների շրջանում  հնչեցին համերգին ներկա  երաժիշտների ստեղծագործությունները, նաև Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Դիմիտրի Արաղիշվիլու, Կախա Ցաբաձեի, Ռևազ Լաղիձեի, Ալեքսանդրե Մաճավարիանիի,  ինչպես նաև այլ դասականների  գործերը:
Դպրոցի տնօրեն, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի ասպետ Տարիել Բերաձեն իր ելույթում արժևորեց հայ-վրացական  մշակութային կապերը, այս դպրոցում հաստատված ավանդույթները: Ծննդով թբիլիսեցի, տաղանդավոր  կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը դպրոցի համար  պատվաբեր է, նաև պարտավորեցնող: Ուստի  երգահանի ծննդյան օրը ամենամյա համերգ-հաշվետությունը երգահանի  անունը հպարտորեն կրելու, նաև  դարավոր բարեկամական  ոգով  սերունդներին դաստիարակելու  հավաստումն է, ընդգծեց իր խոսքում դպրոցի տնօրենը:
Արամ Խաչատրյանի հիշատակի ոգեկոչումը  մատաղ սերնդի երաժշտական կրթության  ուղղությամբ այս հիրավի մշակութային օջախի բարին գնահատելու, մերձավորին սիրելու,  հավատքով ապրելու  համամարդկային մոտեցումն է:

18815167 231324877361929 3707551352975417008 ol 18739171 231265750701175 1660737686446137058 oop 18839563 231324287361988 3813585835534346765 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)