Հայոց եկեղեցու օրհնությունը Բաթումիի դպրոցների շրջանավարտներին Տպել
Լուրեր

a1 

2017 թվականի հունիսի 4-ին, Վիրահայոց թեմի  Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր դասի  և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր հյուպատեսության  ու  «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի  տնօրինության նախաձեռնությամբ  տեղի  Հայոց եկեղեցի էին հրավիրվել Բաթումի քաղաքի  բոլոր հանրային դպրոցների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները:

Շնորհավորելով շրջանավարտներին միջնակարգ դպրոցն ավարտելու և ինքնուրույն կյանք ոտք դնելու կապակցությամբ, արժանապատիվ Տեր Արարատ քահանա  Գումբալյանը ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի  շնորհավորանքները և  հայրական օրհնությունը: Այնուհետև   Տեր Արարատ քահանայի կողմից կատարվեց  տարբեր ազգի շրջանավարտների օրհնության կարգ, որից հետո շրջանավարտներին բաժանվեցին  Երուսաղեմից բերված օրհնված խաչեր:
«Սուրբ Փրկիչ» եկեղեցուց  շրջանավարտները    տեղափոխվեցին   «Ալեքսանդր Մանթաշյանց»  կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն, որտեղ Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը շրջանավարտներին մաղթեցին բարի  երթ, հիշեցնելով, որ ամեն ինչի վերջը  նաև նորի, առաջավորի սկիզբ է: Հորդորեցին   ամենուրեք  պահպանել  ազգային ինքնությունը,  ընտանիքի, երկրի և ազգի պատիվը, չընկրկել կյանքի դժվարություններից, այլ շարունակել  ուսումը, կյանքում գտնել իրենց տեղը և  հաստատուն քայլերով գնալ դեպի  լավն ու առաջավորը:  
Դպրոցը ավարտելու,  հասունության վկայական ստանալու և ինքնուրույն կյանք սկսելու կապակցությամբ կենտրոնում  շրջանավարտներին  հյուրասիրեցին տոնական տորթով:

1 3 4 44 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)