Հայոց եկեղեցու օրհնությունը Բաթումիի դպրոցների շրջանավարտներին |
Լուրեր |
2017 թվականի հունիսի 4-ին, Վիրահայոց թեմի Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր դասի և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր հյուպատեսության ու «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ տեղի Հայոց եկեղեցի էին հրավիրվել Բաթումի քաղաքի բոլոր հանրային դպրոցների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները: Շնորհավորելով շրջանավարտներին միջնակարգ դպրոցն ավարտելու և ինքնուրույն կյանք ոտք դնելու կապակցությամբ, արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի շնորհավորանքները և հայրական օրհնությունը: Այնուհետև Տեր Արարատ քահանայի կողմից կատարվեց տարբեր ազգի շրջանավարտների օրհնության կարգ, որից հետո շրջանավարտներին բաժանվեցին Երուսաղեմից բերված օրհնված խաչեր: |