Տարեկան հաշվետու ժողով Ախալքալաքում Տպել
Լուրեր

aaa12019 թվականի փետրվարի 5-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդարանում` նախագահությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կայացավ ընդհանուր հաշվետու ժողով, որտեղ ներկայացվեց փոխանորդության աշխատանքային և ֆինանսական հաշվետվությունը։ Ժողովին մասնակցում էին փոխանորդության հոգևոր դասը և փոխանորդության գործող 4 կրթամշակութային կենտրոնների ու առաջնորդարանի աշխատակազմը։

Բացման խոսքում թեմակալ առաջնորդը ողջունեց ներկաներին, փոխանցեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունը, գնահատեց հոգևոր դասի և պաշտոնեության ծառայությունը և
հրավիրեց առաջնորդարանի պաշտոնյաներին ներկայացնելու փոխանորդության 2018 թ․ գործունեության հաշվետվությունը։

51835758 2074462835969419 7860624814149468160 nՓոխառաջնորդարանի գործավար-քարտուղարուհի Արմենուհի Պետրոսյանը էկրանի վրա սեղմ ներկայացրեց եկեղեցիների, կենտրոնների և առաջնորդարանի լայնածավալ գործունեությունը, որից հետո փոխանորդության հաշվապահ Ռուզաննա Երեմյանը նույնպես էկրանին ներկայացրեց թեմի և Ջավախքի փոխանորդության ֆինանսական մանրամասն հաշվետվությունը։

Այնուհետև հետո տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ ինչպես հոգևորականների, այնպես էլ պաշտոնեության կողմից հնչեցին առաջարկություններ, որոնք դրական արձագանք ունեցան առաջնորդի կողմից։

51371514 2074463002636069 8457405228528959488 oՈրոշվեց 2019 թ․ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները պատշաճ մակարդակով նշել նաև տեղերում։ Վազգեն եպիսկոպոսը հանձնարարեց  առաջնորդարանի պաշտոնեությանը այսուհետ ուղիղ կապի մեջ լինել Հայաստանի կրթության և գիտության, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների հետ ու փոխանորդության գործառույթների համար անհրաժեշտ նյութեր և գրականություն ստանալ ուղիղ կապով։

Սրբազանը հորդորեց կրթամշակութային կենտրոններին աշխույժ  աշխատել փոխանորդության մշակութային բաժնի հետ։ Որոշվեց նաև Ախալցիխեի «Վարդգես Սուրենյանց» կենտրոնում ընդունել նոր մանկավարժներ և միջոցներ հատկացնել կենտրոնի կահավորման համար։ Որոշվեց միջոցներ հատկացնել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ներսի վերանորոգման համար։ Խոսվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու տանիքի վերանորոգման և Ռաֆայել-Ջավախ կենտրոնին կից սրահ կառուցելու մասին, որոնց մասին թեմակալ առաջնորդը 51751427 2074462895969413 2344029524787724288 oբանակցություններ է վարում ՀԲԸՄ-ի և այլ դոնոր կազմակերպությունների հետ՝ խնդիրներին լուծում տալու համար։

Վազգեն Սրբազանը գոհունակություն հայտնեց Վրաստանի կառավարությանը մնայուն կերպով նյութական օժանդակություն ցուցաբերելու համար։ Առաջնորդը նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններին, համահայկական հիմնադրամներին, Սամցխե-Ջավախքի իշխանություններին փոխանորդությանը ցուցաբերած աջակցության և օգնության համար։

Ժողովի վերջում Գերաշնորհ Սրբազան Հայրը իր օրհնությունը փոխանցեց բոլորին և հրավիրեց հյուրասիրության։