Տարեկան հաշվետու ժողով Ախալքալաքում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Բացման խոսքում թեմակալ առաջնորդը ողջունեց ներկաներին, փոխանցեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունը, գնահատեց հոգևոր դասի և պաշտոնեության ծառայությունը և
Այնուհետև հետո տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ ինչպես հոգևորականների, այնպես էլ պաշտոնեության կողմից հնչեցին առաջարկություններ, որոնք դրական արձագանք ունեցան առաջնորդի կողմից։
Սրբազանը հորդորեց կրթամշակութային կենտրոններին աշխույժ աշխատել փոխանորդության մշակութային բաժնի հետ։ Որոշվեց նաև Ախալցիխեի «Վարդգես Սուրենյանց» կենտրոնում ընդունել նոր մանկավարժներ և միջոցներ հատկացնել կենտրոնի կահավորման համար։ Որոշվեց միջոցներ հատկացնել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ներսի վերանորոգման համար։ Խոսվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու տանիքի վերանորոգման և Ռաֆայել-Ջավախ կենտրոնին կից սրահ կառուցելու մասին, որոնց մասին թեմակալ առաջնորդը Վազգեն Սրբազանը գոհունակություն հայտնեց Վրաստանի կառավարությանը մնայուն կերպով նյութական օժանդակություն ցուցաբերելու համար։ Առաջնորդը նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններին, համահայկական հիմնադրամներին, Սամցխե-Ջավախքի իշխանություններին փոխանորդությանը ցուցաբերած աջակցության և օգնության համար։ Ժողովի վերջում Գերաշնորհ Սրբազան Հայրը իր օրհնությունը փոխանցեց բոլորին և հրավիրեց հյուրասիրության։
|