Վիրահայոց թեմի առաջնորդը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում |
![]() |
Լուրեր |
Հավարտ Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի համար: Ներկա հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հոգելույս Մեսրոպ Բ Պատրիարքի հոգու խաղաղության և հանգստության համար: Նույն օրը Վիրահայոց թեմի առաջնորդը Արմավիրի թեմի Արտիմեդ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցեց "Հին և նոր Արտիմեդ" գրքի շնորհանդեսին։
Շնորհանդեսին խոսքով հանդես եկան թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Գերաշնորհ Տեր .Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, համագյուղացիներ։ Շնորհանդեսը ամփոփեց գրքի հեղինակ Տեր Ներսես քահանան։ Հանդիսության ավարտին գրքի օրինակներից բաժանվեց Սբ. Աստվածածին եկեղեցում հավաքված հավատացյալներին և կատարվեց հյուրասիրություն։ Մարտի 12-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մասնակցում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: |