Միջինքը՝ Վիրահայոց թեմում Տպել
Լուրեր

AՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Մեծ Պահքի շրջան է: 2019 թվականի մարտի 27-ին Պահքը կիսվեց, 55635112քանզի 24-րդ օրն էր: Այն կոչվում է Միջինք: Եկեղեցական այս տոնը ուղեկցվում է ժողովրդական մի շարք սովորություններով ու ավանդույթներով: Հոգևոր հովիվների գլխավորությամբ Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավուր պատշաճի էին պատրաստվել 55458338տոնին՝ եկեղեցական տոնակատարությանը զուգակցելով ժողովրդական հանդիսությունը:
Թեմի գործող  եկեղեցիներում երեկոյան կատարվեց «Հանգստյան» 53589951ժամերգություն: : Ներկաներին իրենց օրհնությունը հղեցին  և օրվա խորհրդին անդրադարձ կատարեցին  հոգևոր հայրերը՝ հավատացյալներին մաղթելով  սիրով և 55481549հավատքով անցնել նաև Պահքի երկրորդ կեսը, մինչև Հրաշափառ Հարության տոնը, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է ապրիլի 21-ին:
Հավատարիմ մնալով Միջինքը նշանավորող 55519468բաղարջ կամ գաթա թխելու ժողովրդական ավանդույթին, վիրահայության շրջանում այն վեր է ածվել հայկական գաթայի փառատոնի: Հավատացյալները 55857560ժամերգության էին եկել այդ օրվա համար հատուկ թխած տարատեսակ գաթաներով, տարեցտարի ընդարձակելով փառատոնի մասնակիցների թիվը և հարստացնելով հայկական գաթայի տեսականին:
Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում հայկական ժողովրդական տոնահանդեսին  իրենց մասնակցությունն էին բերել Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը,շրջանային վարչության մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը, շրջանային ժողովի պատգամավորներ, 55549655այլ պաշտոնյա այրեր: Տոնահանդեսին Նինոծմինդայի Սբ. Սարգիս 55649761եկեղեցում ներկա էին քաղաքապետ Անի Մոսոյանը, շրջանային վարչության մշակույթի, կրթության և սպորտի բաժնի տնօրեն ժորա Սնխչյանը, Վիրահայոց թեմի Ռուսթավիի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր, մշակութային, կրթական և երիտասարդական կենտրոնում միջինքի տոնակատարությանը ներկա էին  Ռուսթավիի քաղաքապետարանի աշխատակիցները փոխքաղաքապետ Կոնստանտին Մալանիայի գլխավորությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ:
Տեղերում ավանդական  ժողովրդական տոնահանդեսները գեղեցկացրեցին Վիրահայոց թեմի  Սամցխե-Ջավախքի և Ծալկայի 55925698ընդհանուր առաջնորդական փոխանորդության Տեր Կարապետ 56161937արքեպիսկոպոս Բագրատունի, Նինոծմինդայի  Ռաֆայել Ջավախ, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնների սաների ուժերով  հայկական ժողովրդական երգերն  ու  պարերը:
Միջինքի և ավանդաբար Ջավախքում անցկացվող «Հայկական Գաթա» փառատոնի մասին կարճ ակնարկից հետո հոգևոր դասի կողմից կատարվեց գաթաների օրհնության կարգ և հայկական տարազովներով զուգված աղջիկները գաթան բաժանեցին ժողովրդին:Ավանդույթի համաձայն ոմանց ընկան եկեղեցու խաչի քավորների կողմից պատրաստված անակնկալները՝ օրհնված խաչերը: Փառատոնին մասնակից տիկնայք ու աղջիկներ շնորհակալագրերից բացի ստացան նվերներ:  Միջինքը գեղեցիկ տոնահանդեսի վերածվեց նաև Թեմի «Հայարտուն» կենտրոնի Սբ. Մովսես Խորենացի 53261051նախակրթարանում:56178573
Միջինքի օրը հանգստյան ժամերգությամբ և գաթայի փառատոնով նշվեց Ախալցիխեի հոգևոր տեսչությունում, Ծալկայի շրջանի, Ախալքալաքի  Արակովայի և Դիլիսկայի հոգևոր հովվություններում:Միջինքը Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցում տոնականորեն կնշվի մարտի  31-ին:
Եկեղեցական – ժողովրդական տոնի  պատշաճ իրականացմանն իրենց ներդրումն էին ունեցել եկեղեցիների խաչի կնքահայրերը և հավատացյալները, ովքեր սիրով բերել էին գաթաներ և բաղարջներ, պատրաստել նվերներ ի  նշան ժողովրդական ավանդույթի  պահպանման: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)