1eng

 

fb you od

Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծում և բացում PDF Print E-mail

St.Gevorg 

2015 թվականի հոկտեմբերի 30-31-ին Թբիլիսիում տեղի կունենա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման եւ բացման արարողություն:

Եկեղեցու օծման կարգը կսկսվի ուրբաթ օրը, հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ կօծվեն եկեղեցու 12 սյուները և Սուրբ Սարգիս զորավար և Սրբոց Վարդանանց խորանը:
Մուտքն ազատ է:

Հաջորդ օրը, հոկտեմբերի 31-ի առավոտյան, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կօծվեն տաճարի Սուրբ սեղանը, Մկրտության ավազանը, խորանը և Սուրբ Ավետարանիչների սյուները: Վեհափառ Հայրապետի կողմից կկատարվի բարերարների պարգևատրում:
Մուտքը հրավիրատոմսերով:

Նույն օրը ժամը 13:00-ին նորաօծ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագ:
Մուտքն ազատ է: