- Առաջնորդարան
- Իրավական
- Կրթության
- մամլո և լրատվության
- Մշակույթի
- Երիտասարդական
- Ֆինանսական
- Վարչա-տնտեսական
XIII դարից Վիրահայոց թեմի Առաջնորդանիստն է եղել Տփղիս (Թբիլիսի) քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին, այն կառուցվել է 1251 թվականին:
Առաջնորդարանը գլխավորում է Վրաստանի հայ ազգաբնակչության հոգևոր կյանքը, նպաստում հայ համայնքի կենտրոնացմանը Հայոց Եկեղեցու շուրջը, համայնքում կազմակերպում հայապահպանությանը և ազգապահպանությանը միտված կրթական, մշակութային, երիտասարդական միջոցառումներ, հավուր պատշաճի նշում Հայոց Եկեղեցու բոլոր տոները, պահպանում ավանդույթներն ու ծիսակատարությունները:
Առաջնորդարանը կառավարում է նաև թեմապատկան եկեղեցիների գործունեությունը, համագործակցելով Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների հետ:
Առաջնորդարանի գործառույթների մեջ է մտնում նաև հյուրերի ընդունումը:
Առաջնորդարանի առաքելության գործընկերներն են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը, Վարդան Ջինիշյանի հիշատակի հիմնադրամը:
On 4 September 2002 by the order of the Catholicos of All Armenians, His Holiness Karekin II, Bishop Vazgen Mirzakhanyan was appointed to serve as the Primate of the Diocese of the Armenian Apostolic Church in Georgia. The residence of the Diocese, built in 2010, is situated at the Cathedral of Surb Gevorg in Tbilisi.
There is a consultative body to the Head of the Armenian Diocese in Georgia which is composed of:
His Grace Bishop Vazgen Mirzakhanyan – the Primate of the Diocese of the Armenian Apostolic Church in Georgia,
Givi Shakhnazari – a poet and translator,
Levon Chidilyan – Head of Department of Cultural Affairs at the Armenian Diocese in Georgia and Coordinator of the Hayartun Center,
Gevorg Snkhchyan – Chairman of the Vernatun Union of Armenian Writers of Georgia,
Anahit Bostanjyan – Chairperson of the Kamurj Public Organization for the Armenian-Georgian Literary Relations
Meruzhan Shahumyan – Chairman of the Union of Armenian Artists of Georgia
Ernest Arakelov - Professor at V.Sarajishvili Tbilisi State Conservatory,
Susanna Khachaturyan - Chairperson of the Shushanik Association of Armenian Women of Georgia
Zhanna Davtyan - Headmistress of the Gary Davtyan Puppet and Culture House,
Emma Akhtyan – Chairperson of the Armenian Center for Scientific Research in Georgia,
Yenok Tadevosyan - Chairman of the Union of Armenian Intellectuals of Georgia,
Artem Kirakozov - Chairman of the Union of Armenian Musicians of Georgia,
Karine Manukyan – the national project coordinator at the Ministry of Education and Science of Georgia
Isai Abovyan – a musician,
Tengiz Mikoyants – an artist.
Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժինը զբաղվում է Թեմի գործունեությանը վերաբերող իրավական բնույթի ընթացիկ հարցերով, պետական մարմինների, ոչկառավարական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Վրաստանում լիազորագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հարաբերություններով:
Տվյալ բաժնի օրակարգում ընդհանուր բնույթի հիմնական հարցերն են. մինչև խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանի տարածքում գոյություն ունեցող, սակայն այսօր չգործող, արդեն փլատակների վերածված, դրանց տեղում այլ շինություններ կառուցված, վրացականացված հայոց եկեղեցիները ռեստիտուցիայի օրենքի համաձայն Թեմին հանձնելու կամ փոխհատուցելու, խորհրդային ժամանակաշրջանում Թեմից բռնագրավված եկեղեցիները և եկեղեցական մյուս ունեցվածքը իրավական տերերին վերադարձնելու, ինչպես նաև Վրաստանի պետական մարմինների կողմից Թեմի նկատմամբ, համամասնականության սկզբունքի վրա հիմնված հավասար հարաբերություններին հասնելու հետ կապված խնդիրները:
Բաժնի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում Նորաշեն, Սուրբ Նշան և Սուրբ Մինաս, Ախալցիխեի Սուրբ Նշան հայկական տաճարների վերականգնման և խորհրդային ժամանակաշրջանում Թեմից բռնագրավված Շամխորեցոց Սուրբ Աստվածածին և Մուղնեցոց Սուրբ Գևորգ տաճարների պահածոյացման աշխատանքների վրա:
Դրա հետ միասին, բաժնի իրավասության մեջ են մտնում Վրաստանի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Պատրիարքարանին կից Կրոնների խորհրդում և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի (Օմբուդսմենի) գրասենյակին առընթեր Կրոնների խորհրդում Թեմի դիրքորոշումը ներկայացնելը և սահմանելը, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին վերաբերող առանձին հարցերի ուսումնասիրման գծով միջգերատեսչական կառավարական հանձնաժողովի հետ փոխհարաբերությունները:
Զուգահեռաբար բաժինը աշխատանք է տանում Վրաստանի հայ համայնքի համախմբման և զարգացման ուղղությամբ: Կամավորների մասնակցությամբ, Վիրահայոց Թեմում ընթանում է հայ ազգաբնակչության հաշվարկ: Շուրջ երկու տասնյակ երիտասարդներ գրանցում են նորանոր հայերի, հավաքագրում նրանց տվյալները: Դա, հայազգի բնակչության, այսպես կոչված, մարդահամար է, որը կցուցադրի հայերի իրատեսական պատկերը ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի տարածքում և, ինչ խոսք, այս մոտեցումը օժանդակում է հայերի կենտրոնացմանը Հայոց Եկեղեցու և «Հայարտուն» կենտրոնի շուրջը:
Բաժնի շրջանակներում գործում է անալիտիկ վերլուծության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Վրաստանի հայկական պատմական և մշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն և սոցիալական ծառայությունները:
ա. Պետական, միջկրոնական,հասարակական և ազգային համայնքների հետ տարվող
աշխատանքներ, անալիտիկ վերլուծություն և հասարակայնության հետ կապ – Գևորգ
սարկավագ Անտոնյան
բ. Վրաստանի հայկական պատմական և մշակութային ժառանգության ուսումնասիրության
կենտրոն – Արուսիկ Տերչանյան
գ. Վրաստանի հայազգի քաղաքացիների հաշվառման կենտրոն
դ. Սոցիալական ծառայություն
1.Կալանավայրեր,
2.Հիվանդանոցներ,
3.Անապահով խավեր,
4.Հյուրընկալություն,
5. Արարողակարգ
Միքայել Ավագյանը ծնվել է 1979 թվականի հունվարի 24-ին, Թբիլիսիում: Մասնագիտությամբ իրավաբան է: Աշխատել է Վրաստանում ՀՀ դեսպանությունում, ռեֆերենտ, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական և խորհրդական: Ակտիվ հասարակական գործիչ է, եղել է «Ազատ ժողովրդավարներ» քաղաքական կուսակցության անդամ և վարչության անդամ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներին, տարրական մակարդակով գիտի անգլերեն:
Բնակության վայրը՝ ք.Թբիլիսի: Ամուրի, Էլ.հասցե. misha_avak@yahoo.com
Միքայել Ավագյանը մասնագիտությամբ իրավաբան է: Ունի հասարակական աշխատանքի մեծ փորձ: Ղեկավարել է Վրաստանի հայ երիտասարդների միությունը: 2003 թվականին նշանակվել է «Շեն» կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ:2010 թվականին հիմնադրել է Վրաստանի ազգային կոնգրեսը: Եղել է Վիրահայոց թեմի առաջնորդի օգնականը: 2012-2015 թվականներին աշխատել է Վրաստանում ՀՀ դեսպանությունում, որպես ռեֆերատ: 2015 թվականից զբաղեցնում է Վիրահայոց թեմի իրավական հարբերի և համագործակցության բաժնի տնօրենի պաշտոնը:
Արուսյակ Տերչանյան-պատմական գիտությունների թեկնածու
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնի գիդ-ուղեկցորդ
1991-1996 թ.թ.սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայագիտության ֆակուլտետը. Հայագետի որակավորում
1997-2001 Քրիստոնեական դաստիարակության և կրթության կենտրոն. Կրոնի ուսուցչի որակավորում
1997-2005 Հայցորդ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
2005 թ. Երևանի Հր. Աճառյանի անվան համալսարան, պատմաբան, մագիստրոսի աստիճան
2006թ. Haggai institute,Սինգապուր, Առաջնորդության զարգացման միջազգային ֆակուլտետ
2015 թ. Հայաստանի Ամերիկյան համալսարան
2007-2010 ՀՀ ԳԱԱ Նորագույն պատմության բաժին – Պատմագիտության թեկնածու
Լեզուների իմացություն – հայերեն, անգլերեն, ռուսերեն
Կապի միջոցները. էլ-հասցե. terchanyan@yahoo.com
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնի գիդ-ուղեկցորդ
2005-2009 թ.թ. սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետը, բակալավր
2009-2011թ.թ. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, մագիստրոս
2014 – առ այսօր- Հեռակա ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
2012 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի արխիվում, հետազոտողների հետ աշխատանքի բաժանմունք – առաջատար արխիվագետ
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Հայ գենոֆոնդը ամուր պահելու անփոխարինելի պայմանը հայոց լեզվի, գրի, գրականության, կրոնի և մշակույթի պահպանումը և սերունդներին փոխանցելն է:
Վիրահայոց թեմի կրթական բաժնի հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանությունը՝ հայապահպանությունն է:
Թբիլիսիում տասնամյակներ շարունակ չի գործել ոչ մի նախադպրոցական կրթական հաստատություն: 2011 թվականի հոկտեմբերից Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ և հովանավորությամբ սկսեց գործել «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն իր 8 աշակերտով: Այսօր նախակրթարանում սովորում է 50 երեխա: Գործում է երկու խումբ՝ ավագ և կրտսեր: Երեխաների դաստիարակության գործում զբաղված են երեք ուսուցիչ և մեկ դայակ: Օրն սկսվում է եկեղեցու ներսում ժամերգությանը մասնակցությամբ և քահանաների օրհնությամբ:
Նախակրթարանի հիմնական նպատակներն են պահպանել և ամրապնդել երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջությունը, հետևել երեխաների ներդաշնակ զարգացմանն ու դաստիարակությանը:Այս ամենից բացի՝ նախակրթարանի գործունեության կարևորագույն նպատակն է՝ երեխաներին նախապատրաստել և ուղղորդել հայկական դպրոցներ:Թերևս մանուկներն այստեղ սովորում են գրաճանաչություն, հայերեն խոսք, թվաբանւթյուն, վրացերեն, անգլերեն, կերպարվեստ, երգ, պար, ստանում են քրիստոնեական դաստիարակություն:
Վիրահայոց թեմի հովանավորությամբ գործող նախակրթարաններ են.
Թբիլիսիի «Սուրբ Մովսես Խորենացի» - ղեկավար Եվգենյա Մարկոսյան, ուսուցիչներ՝ Մետաքսյա Ղազարյան, Անի Զեյնալյան, Մարիա Աբուլյան, Սուրեն Աբրամյան, Իվանե Մկրտչյան,
Ախալքալաքի շրջանի Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցու «Խրիմյան հայրիկ» - տնօրեն Տեր Թադևոս Տեր-Մկրտչյան, ուսուցիչ Նարինե Տեր-Մկրտչյան,
Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» - տնօրեն Սոնա Հովհաննիսյան, ուսուցիչներ Դիանա Հակոբյան, Գայանե Գալստյան :
Վիրահայոց թեմում գործում են նաև հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներ, որոնց նպատակն է սովորեցնել հային իր մայրենի լեզուն, ծանոթացնել հայոց եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը:
Կիրակնօրյա դպրոցների հիմքը Թբիլիսիում դրվել է դեռևս քսան տարի առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ երջանկահիշատակ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի կողմից:
Ներկայումս մեկօրյա դպրոցները երկուսն են, որտեղ սովորում են շուրջ 200 տարբեր հասակի հայորդիներ:
Ծրագիրը մեկօրյա դպրոցներում երկամյա է: Ուսումնական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է վկայագիր:
Մեկօրյա դպրոցներն են՝
Թբիլիսիի Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոցը - ուսուցչուհի Թամարա Գաբոյան, Ռևիկ Կարապետյան
Թբիլիսիի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը – ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյան, Ռևիկ Կարապետյան
Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոցը – ուսուցչուհիներ Սաթենիկ Դանիելյան, Սոնա Հովհաննիսյան
Օզուրգեթիի «Սբ. Սահակ Պարթև» դպրոցը – ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյան
Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի «Սուրբ Եղիշե» դպրոց- ուսուցչուհի Մարգարիտա Շատարևյան
Թեմի առաջնորդարանի աջակցությամբ նշված ուսումնական հաստատությունների ուսուցիչները մասնակցում են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, Կրթության և գիտության նախարարությունների կողմից կազմակերպվող ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացներին:
Վիրահայոց թեմի կրթական բաժինը, համագործակցությամբ Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգման բաժնի հետ, կազմակերպում է Վրաստանի տարածքում գործող հայկական դպրոցներին ՀՀ կրթության նախարարության կողմից դասագրքերով ապահովման հարցը:
Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Դեռևս ուսանողական տարիներին դասավանդել է Թբիլիսիի թիվ 110 դպրոցի տարրական դասարաններում: Այնուհետև 10 տարի աշխատել է թիվ 95 դպրոցում՝ որպես կազմակերպիչ և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացված նախակրթարանում սկսել է աշխատել որպես ուսուցիչ և պատասխանատու: Այժմ թեմի կրթական բաժնի տնօրենն է: Եվգենյա Մարկոսյանի էլ.-փոստն է՝ evgenia.markosyan@armenianchurch.ge:
Կրթության բաժնի տնօրեն և «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար
Եվգենյա Մարկոսյան ծնվել է 1974 թվականի մարտի 25-ին, քաղաք Թբիլիսիում:
Կրթություն 1980-1991 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 110 հայկական միջնակարգ դպրոցը:
1992-1997 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի Սուլխան Սաբա Օրբելիանու անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը՝ հայոց լեզու և գրականություն, վրաց լեզու և գրականություն մասնագիտությամբ:
1994-1997 թթ. աշխատել է Թբիլիսիի թիվ 110 միջն. դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցիչ
2002-2010 թթ. աշխատել է Թբիլիսիի թիվ 95 հանրային դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: Համատեղել է նաև նույն դպրոցի արտադասարանական և արտադպրոցական աշխատանքները:
2010-2012 թթ. աշխատել է Թբիլիսիի թիվ 81 հանրային դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
2011 թվականից աշխատում է Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում որպես դաստիարակ, իսկ 2012 թվականից՝ որպես տնօրեն:
2013 թվականից ղեկավարում է Թեմի կրթության բաժինը:Տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն լեզուների:Ամուսնացած չէ:
Վիրահայոց թեմի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհին իր ողջ գիտակցական կյանքը նվիրելով հայ երեխայի հայեցի դաստիարակությանը, աշխատել է Թբիլիսիի թիվ 92, թիվ 95 հայոց, թիվ 98 ռուսական դպրոցներում, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնին կից թատերական ստուդիայում,Վրաստանի կրթության ու գիտության նախարարությունում որպես հայոց լեզվի և գրականության մեթոդիստ,իսկ այնուհետև Ազգային ծրագրերի փոխկապակցման վարչության գլխավոր մասնագետ:
Ռոզա Զոհրաբյանը Թբիլիսիում 1994թ. Սուրբ Գևորգ եկեղեցուն կից ստեղծված Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի առաջին ուսուցիչներից է, որտեղ և արժանապատվորեն շարունակում է իր աշխատանքը մինչև այսօր: Հաճախ կազմակերպում է հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներ՝ նվիրված հայ գրականության, արվեստի կարկառուն դեմքերի հիշատակին:
Նա արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետական օրհնագրին, պարգևատրվել է «Պատվո շքանշանով», Մովսես Խորենացու մեդալով, արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Լավագույն ուսուցիչ» մրցանակին, շնորհակալագրերի, դիպլոմների և պատվոգրերի:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներին:
Վիրահայոց թեմի Կրթության բաժնի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Թամարա Գաբոյանը մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Դպրոցում աշխատել սկսել է նախ որպես ջոկատավար, այնուհետև գրադարանավարուհի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2011 թվականից մանկավարժական գործունեությունը շարունակել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից նորաբաց «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում՝ որպես Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մեկօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Բացի հայերենը սովորեցնելուց, ուսուցչուհին կազմակերպում է տարբեր գրական միջոցառումներ սաների ուժերով:
Մասնակցել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և ստացել է համապատասխան հավաստագիր:
Թամարա Գաբոյանը պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով և«Մայրենի լեզվի օր» տոնի առթիվ 2014 թվականին պարգևատրվել է պատվոգրով:
Ամուսնացած է: Ունի դուստր և որդի, նաև՝ 5 թոռնիկ:
Բնակության վայրը, ք. Թբիլիսի, էլ-հասցե. gaboyan.tamara@mail.ru
Վիրահայոց թեմի մեկօրյա դպրոցների Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմության ուսուցիչ
Ռևիկ Անդրանիկի Կարապետյանը սովորում է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի սոցիոլոգիայի և քաղաքագիտության ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժնում։ Ուսումնատենչ երիտասարդը, հետամուտ լինելով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պատմության ուսումնասիրությանը, մեկօրյա դպրոցների սաներին դասավանդում է Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմություն առարկաները: Նաև ակտիվորեն մասնակցում է Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի և «Հայարտուն» կենտրոնի աշխատանքներին:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին:
Բնակության վայրը. Նինոծմինդայի շրջան, գյուղ Ջիգրաշեն
Վիրահայոց թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի դաստիարակչուհի
Մետաքսյա Ղազարյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 28-ին, ՀՀ Վանաձոր քաղաքում:
Ավարտել է Եևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:
2010-2013 թվականներին աշխատել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան Հայորդյաց տանը որպես գործավար կազմակերպիչ
2014-2015 թվականներին աշխատանքի է անցել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում որպես գործավար
2015 թվականից աշխատում է Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի Նախակրթարանում որպես դաստիարակչուհի:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է: Բնակության վայրը. Վրաստան, Դուշեթի, Շամանաուրի փ. 50.
Անի Զեյնալյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 30-ին, ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում:
1992-2002 թվականներին սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
2003-2006 թվականններին սովորել է Արմավիրի մարզի մանկավարժական քոլեջում:
2009-2010 թ. Աշխատել է Վրաստանի Ախալցիխեի երիտասարդական կենտրոնում որպես ուսուցչուհի
2017 թվականի սեպտեմբերից աշխատում է Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանում որպես ուսուցչուհի:Ամուսնացած է: Ունի երկու դուստր և մեկ տղա:
Բնակվում է ք.Թբիլիսիում: էլ.հասցե. Annie.zeynalyan.85@mail.ru
Բաթումի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի և թատերական խմբի ղեկավար
Սաթենիկ Դանիելյանը ծնվել է 1973թ-ի մարտի 10-ին, ՀՀ ք.Եղեգնաձորում:
1979 -1989թթ սովորել և ավարտել է Բաթումի թիվ 6 միջնակարգ դպրոցը (հայկական մասնաճյուղ):
Զուգահեռ ուսանել է Բաթումի Զ. Փալիաշվիլու անվան պետ. երաժշտական դպրոցում, որն ավարտել է 1987թվականին:
1990-1995թթ. Սովորել և ավարտել Թբիլիսիի Սուլխան Սաբա Օրբելյանու անվան Պետ. Մանկավարժական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ստանալով հայոց լեզվի և գրականության և վրաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
1996թ-ից մինչև 2010թ աշխատել է Բաթումիի թիվ 6 միջնակարգ դպրոցի հայկական մասնաճյուղում որպես մանկավարժ:
1997- 2001թթ ընտրվել է Բաթումիի քաղաքապետարանի պատգամավոր:
2003թ-ին աշխատել է «Աջարիա» հեռուստատեսությունում ` թարգմանիչ:
2007թ-ից ք. Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական Համալսարանի ասպիրանտուրայի հայցորդ է “Տարիքային և մանկավարժական հոգեբանություն“ մասնագիտությամբ:
2010 – 2014թթ աշխատել է մանկավարժ Բաթումի թիվ 9 հանրային դպրոցի հայկական մասնաճյուղում:
2009-ից աշխատում է Բաթումի “Խեսեդ Ցվի“ կազմակերպության դպրոցում` մանկավարժ - հոգեբան:
2014-ից աշխատում է Բաթումի «Գիմնազիա 21 դար» հանրային դպրոցում, որպես մանկավարժ- հոգեբան:
2014-2015թթ աշխատել է Վիրահայոց թեմի ք. Օզուրգեթի «Սուրբ Սահակ Պարթև» հայկական մեկօրյա դպրոցում:
2015թ-ից աշխատում է Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցում `ուսուցիչ: Միաժամանակ ղեկավարում է կենտրոնում գործող ասմունքի և թատերական խմբակները :
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներին, զբաղվում է թարգմանությամբ:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի ուսուցչուհի
Դիանա Հակոբյանը թեև ավարտել է Բաթումիի հայկական միջնակարգ դպրոցը, սակայն ռուսաց լեզվի և գրականության մասնագետ է:
Աշխատանքային գործունեությունը սկսել է ք. Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում` որպես հայերենի ուսուցչուհի:
Աշխատել է նաև տեղի վրացական դպրոցում` ռուսերենի ուսուցիչ:
2013թ. մասնակցել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:
2015թ.-ից առ այսօր աշխատում է Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանում՝ դաստիարակչուհի:
Տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն, թուրքերեն լեզուներին:
Ամուսնացած է , ունի մեկ արու զավակ:
Գայանե Գալուստյանը ծնվել է 1983 թ. հոկտեմբերի 11-ին ք. Բաթումիում:
1990-2001թթ. սովորել և ավարտել է ք.Բաթումի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
2001-2003 թթ. ընդունվել է Ձերժինսկիի անվան գիմնազիայի մանկավարժության ֆակուլտետը:
2015թ. ընդունվել և աշխատում է քաղաք Բաթումի Ալ.Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> նախակրթարանում :
2016թ-ին մասնակցել է Հայաստանի կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված ուսուցիչների վերապատրաստման ծրագրում ներառված մանկապարտեզի ուսուցիչների և դաստիարակների վերապատրաստման դասընթացներին:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն,վրացերեն լեզուներին:
Ամուսնացած է:
Կարինե Մարկարյանը ծնվել է 1982թ-ի սեպտեմբերի 14-ին ք. Բաթումում:
2000թ-ին գերազանց գնահատականներով ավարտել է տեղի Ուշինսկու անվան միջնակարգ դպրոցը :
2000թ-ին ընդունվել է Բաթումիի «Դրուժբա» ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, որը գերազանց գնահատականներով ավարտել է 2005թ-ին:
2014-2015թթ աշխատել էմ խորհրդատու:
2015թ-ից առ այսօր աշխատում է Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանում:
2016թ-ին մասնակցել է Հայաստանի կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված ուսուցիչների վերապատրաստման ծրագրում ներառված մանկապարտեզի ուսուցիչների և դաստիարակների վերապատրաստման դասընթացներին:
Տիրապետում եմ հայերեն, ռուսերեն, վրացերեն և անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդության կենտրոն
«Ռաֆայել Ջավախ» կենտրոնի պատմության խմբակի ուսուցչուհի
Ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 19-ին, Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Մամզարայի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի: 2014թ.-ից մինչև օրս աշխատում է Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երտասարդական կենտրոնում որպես հայոց պատմության խմբավար: Ամուսնացած է , ունի 3 երեխա:
Կենտրոնի հայոց եկեղեցու պատմության խմբի ուսուցչուհի
Ռիմա Անանիկյան ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 19-ին, Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղում: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմա-իրավագիտական ֆակուլտետը: Համալսարանը ավարտելուց հետո մինչև օրս աշխատում է ք. Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում որպես պատմության ուսուցչուհի: 2014թ.-ին աշխատանքի է տեղավորվել և մինչև օրս աշխատում է Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնում հայոց եկեղեցու պատմության խմբավար:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Կենտրոնի հայոց պատմության խմբի ղեկավար
Ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 28-ին Բոգդանովկայի (Նինոծմինդայի շրջանի) Խոջաբեկ գյուղում: 1947 թվականին ընդունվել է Բոգդանովկայի միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1958 թվականին: 1960-1963թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1963 թվականին ընդունվել է Օրջոնիկիձեի (Վլադիկավկազի) պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը և միաժամանակ անցել է աշխատանքի Սպասովկայի 8 ամյա դպրոցում: 1965թ. աշխատել է Օրոջալարի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ, ապա տնօրեն: 1976թ. Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում որպես փոխտնօրեն և տնօրեն: 2014թ. ընդունվել է աշխատանքի և մինչև օրս աշխատում է Նինոծմինդայ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնում հայոց պատմության խմբավար:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Ասմունքի ստուդիայի ղեկավար
Ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 25-ին, ՀՀ Սևան քաղաքում: Ընդունվել և ավարտել է տեղի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: Այնուհետև ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության բաժինը և ավարտել 1973 թվականին: Նույն թվականին տեղափոխվել է ՎՍՍՀ Բոգդանովկայի շրջան և աշխատանքի անցել Ջիգրաշենի միջնակագ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:Որոշ ժամանակ անց աշխատել է Նինոծմինդայի միջնակարգ դպրոցում և միաժամանակ ղեկավարել արտադասարանական ասմունքի խմբակը: Այժմ աշխատում է «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում որպես ասմունքի ստուդիայի ղեկավար:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Մարգարիտա Շատվերյանը ծնվել է 1958 թվականի մայիսի 5-ին, Կիրովականում:
1975 թվականին ավարտել է Կիրովականի Րաֆֆու անվան թիվ 9 դպրոցը: Այնուհետև ընդունվել է Կիրովականի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումը, որը ավարտել է 1979 թվականին:
1980 թվականին որպես լաբորանտ աշխատանքի է ընդունվել Կիրովականի պոլիմերային սոսնձի պետական ինստիտուտում :
1983 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Վրաստան, որտեղ աշխատել է ք.Ռուսթավիի մեխանիկա-փոխձնական գործարանում որպես գրասենյակի վարիչ, այնուհետև հաշվապահ:
2017 թվականի մայիսից աշխատում է Վիրահայոց թեմի ք.Ռուսթավի Սբ.Գրիգոր Նարեկացի հոգևոր-մշակութային կենտրոնում որպես տեղի Սբ. Եղիշեի անվան կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի:
Ամուսնացած է: Ունի երկու երեխա և երեք թոռ:
Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժինն իրականացնում է Վիրահայոց Թեմի և նրա հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ», Ռուսթավի «Սբղ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, մշակութային, կրթական և երիտասարդական կենտրոնների գործունեության լուսաբանում, տեղեկատվության կազմակերպում ու տարածում չորս լեզուներով, ինչպես նաև ծավալում է քարոզչական գործառույթներ հասարակության զանազան շրջանները հոգևոր արժեքներին, քրիստոնեության խորհուրդներին, եկեղեցական գործունեությանը ծանոթացնելու նպատակով:
Մամլո դիվանի գործունեության մեջ են մտնում հեռուստա-ռադիոսյուժեների կազմակերպումը, մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում հոգևոր թեմաների շուրջ նյութերի հրապարակումը: Մամլո դիվանի գործունեությանն է պատկանում նաև տարբեր լեզուներով թեմի կայք-էջի հարստացումը, նորությունների տեղադրումը, նյութերի թարմացումը, հայտարարությունների և հրավերքների տեքստերի կազմակերպումը: Լրատվական բաժինն իր էլեկտրոնային էջերով չորս լեզուներով տարածում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորությունները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումները, ուղևորությունները, աստվածապաշտ գործունեությունը, բարեգործական ձեռնարկումները:
Աշխատանք է տարվում Սփյուռքի մյուս թեմերի և համայնքների բազմաբնույթ գործունեությանը հասարակության ավելի մեծ լսարաններին իրազեկ պահելու ուղղությամբ: Տարբեր լրատվամիջոցների հետ աշխույժ համագործակցությամբ պարբերաբար լուսաբանվում են հոգևորականների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, եկեղեցական տոների խորհուրդները, հնչում է հոգևորականների կարծիքը և վերաբերմունքը հասարակական խնդիրներին: Մամլո դիվանը տպագրում և տարածում է քարոզչական թերթոններ եկեղեցական տոների, խորհուրդների, երիտասարդական միությունների վերաբերյալ: Մամլո դիվանի պատասխանատվությամբ գործում են թեմի պաշտոնական համացանցային կայքերը.
Ա.www.armenianchurch.ge
Բ. hayartun@armenianchurch.ge
Գ. www.facebook.com/officialhayartun
Դ. www.odnoklassniki.ru/officialhayartun
Ե. www.youtube.com/user/Hayartun
Թեմի պաշտոնական կայք-էջը գործում է չորս լեզուներով՝ հայերեն, վրացերեն, անգլերեն և ռուսերեն: Բոլոր նյութերը թարգմանվում են և տեղադրվում էջում:
Բաժնի էլեկտրոնային ծառայությունը ապահովում է լրատվության արագ տարածումը և մատուցումը լրատվական աղբյուրներին և գործակալություններին, ինչպես նաև կատարվում է SMS հաղորդագրությունների միջոցով Թեմի տարբեր միջոցառումների մասին նախնական իրազեկում:
Լրատվական բաժինը պատրաստում է տեսահաղորդաշար: 4-8 րոպե տևողությամբ տեսագրությունները և սյուժեները տեղադրվում են կայք էջում և սոցիալական ցանցերում:
Բաժինը տարբեր միջոցառումներից կազմած տեսանյութը և հաղորդագրությունը հղում է ՀՀ Հանրային , «Շողակաթ», «Արմենիա ՏՎ», «Շանթ» և «Կենտրոն» հեռուստաալիքներին:
Բաժնի աշխատակիցներն են.
1.Էլեկտրոնային ծրագրի ղեկավար – Վալերի Բադալյան
2. Օպերատոր-մոնտաժող – Գևորգ Պողոսով
3. Վրացերենի թարգմանչուհի – Զոյա Մխիթարյան
4. Ռուսերենի և անգլերենի թարգմանիչ – Մարինա Սարգսյան
Թեմի մամլո և լրատվության բաժինը ղեկավարում է Սուսաննա Խաչատրյանը: Վերջինս ունի շուրջ չորս տասնամյակի լրագրողական աշխատանքի փորձ: Երկար տարիներ ղեկավարել է Վրաստանի հանրային ռադիո և հեռուստահաղորդումների հայերեն ծրագիրը, վարել է տարածաշրջանային հեռուստատեսության հայերեն հաղորդումը: Նրա էլէկտրոնային փոստի հասցեն է. www.shushanik1996@mail.ru
Թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն
Թեմի մամլո և լրատվության բաժինը ղեկավարում է Սուսաննա Խաչատրյանը: Վերջինս ունի շուրջ չորս տասնամյակի լրագրողական աշխատանքի փորձ: Երկար տարիներ ղեկավարել է Վրաստանի հանրային ռադիո և հեռուստահաղորդումների հայերեն ծրագիրը, վարել է տարածաշրջանային հեռուստատեսության հայերեն հաղորդումը: Նրա էլեկտրոնային փոստի հասցեն է. www.shushanik1996@mail.ru.
Լրատվական բաժնի օպերատոր-լուսանկարիչ
Գևորգ Պողոսովը ծնվել է 1994 թվականի մարտի 22-ին ք. Թբիլիսիում:
2000 թվականին ընդունվել է Թբիլիսիի թիվ 104 դպրոցը, որն ավարտել է 2009 թվականին:
20010-2012 թվականներին սովորել և ավարտել է «Սամթո քիմիա» բժշկական քոլեջը:
2014 թվականի հունվարից աշխատանքի է ընդունվել Վիրահայոց թեմի առաջնորդարանում որպես օպերատոր-լուսանկարիչ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին: Ամուրի է: Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի, էլ. Հասցե. gev006121@mail.ru
Վրացերենի թարգմանչոուհի
Ռուսերենի և անգլերենի թարգմանչուհի
«Ռաֆայել Ջավախ» կենտրոնի մամլո տեղեկաբեր
Ծնվել է 1989 թվականի հունիսի 27-ին, Վրաստանի Նինոծմինդա քաղաքում:2006-ին ավարտել է Նինոծմինդայի ռուսական միջնակարգ դպրոցը: 2008 թվականին ընդունվել և 2012-ին ավարտել է ՀՀ Գյումրիի Պրոգրես համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2012-ից Կովկասյան հեղինակային դպրոցի ուսանող է՝ փաստավավերագրական, վավերագրական կինո և հրապարակախոսության կուրսերի գծով:
2010-ից նկարահանում է փաստագրական ֆիլմեր Go Group Media լրագրողական կազմակերպության համար և նշանակվել է լավագույն ֆոտոհաշվետվության հեղինակ:
2012-ից Jenws.ge թերթի թղթակից է:
«Ռաֆայել Ջավախ» Կենտրոնում աշխատում է 2014-ից ՝ որպես մամլո տեղեկաբեր: Մի քանի ծրագրով անցել է լրագրողական կուրսեր: Ամուրի է:
Մշակույթի բաժնի գլխավոր նպատակն է Վրաստանում պահել և զարգացնել ազգային արվեստը, հավուր պատշաճի ներկայացնել ձեռքբերումները, սերունդներին փոխանցել ժողովրդական ավանդություններն ու սովորությունները, խորացնել դարերի պատմություն ունեցող հայ և վրաց մշակութային կապերը: Մշակույթի բաժինը, որի ենթակայության ներքո գործում են Թբիլիսիի «Հայարտուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» և Ռուսթավի քաղաքի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային և երիտասարդության կենտրոնները, կազմակերպում և համակարգում է տարբեր մշակութային խմբերի գործունեությունը, կենտրոնի շուրջը շնորհալի անհատների համախմբումը, ինչպես տեղական, այնպես էլ մասշտաբային միջոցառումների անցկացումը և այլն: Մշակույթի բաժինը սերտորեն համագործակցում է Վրաստանի Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների, Թբիլիսիի քաղաքապետարանի, տեղական և մշակութային հասարակական կազմակերպությունների, համայնքային կառույցների, ՀՀ Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների հետ, ակտիվորեն մասնակցում է նրանց նախագծերին, ինչպես նաև ինքը հանդես գալիս տարբեր ծրագրերի նախաձեռությամբ:
Մշակույթի բաժինը, կազմավորվելով դեռևս 2005 թվականին մի խումբ գործիչների կողմից, ձեռնամուխ եղավ Թեմում մշակութային կյանքի աշխուժացմանը: Սկզբնավորվեց և ավանդույթի ուժ ստացավ Թեմի եկեղեցիների բակերում ազգային և եկեղեցական տոների՝ Սուրբ Սարգսի, Տյառնընդառաջի, Միջինքի, Համբարձման, Երեխաների պաշտպանության օրվա, Մայիսյան եռատոնի և Վարդավառի նշումը:
Մշակույթի բաժինը համապատասխան աշխատանք կատարելով, իր շուրջն է համախմբում Թբիլիսիի տարբեր համույթներին և ստեղծագործական խմբակներին, կազմակերպում նրանց մասնակցությունը Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող փառատոներին և մրցույթներին, տարբեր միջոցառումներին: Բաժինը աջակցում է հայաբնակ շրջաններում տարբեր միջոցառումներ կազմակերպելուն, հոգ տանում տեղերում մշակութային խմբերի ձևավորման և զարգացման մասին:
Թեմի մշակույթի բաժինը ղեկավարում է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան պետական թատերական համալսարանի շրջանավարտ Լևոն Չիդիլյանը: Վերջինս իր աշխատանքային կենսագրությունն սկսել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտությամբ: Նա այսօր էլ արվեստի գործչի իր ողջ կարողությամբ նվիրված է Վրաստանում հայ մշակույթի զարգացմանը, հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը: Նրա էլեկտրոնային հասցեն է. leonnapoleon@mail.ru:
Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար
Թեմի մշակույթի բաժինը ղեկավարում է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան պետական թատերական համալսարանի շրջանավարտ Լևոն Չիդիլյանը: Վերջինս իր աշխատանքային կենսագրությունն սկսել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտությամբ: Նա այսօր էլ արվեստի գործչի իր ողջ կարողությամբ նվիրված է Վրաստանում հայ մշակույթի զարգացմանը, հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը: Նրա էլեկտրոնային հասցեն է. leonnapoleon@mail.ru:
Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար
Թեմի մշակույթի բաժինը ղեկավարում է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան պետական թատերական համալսարանի շրջանավարտ Լևոն Չիդիլյանը: Վերջինս իր աշխատանքային կենսագրությունն սկսել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտությամբ: Նա այսօր էլ արվեստի գործչի իր ողջ կարողությամբ նվիրված է Վրաստանում հայ մշակույթի զարգացմանը, հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը: Նրա էլեկտրոնային հասցեն է. leonnapoleon@mail.ru:«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի խմբավար
Մարիա Աբուլյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 27-ին:
1967 թվականին ավարտել է Թբիլիսիի Ա.Ս.Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը:
1976 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի թեորետիկ-կոմպոզիտորական ֆակուլտետը: Մանկավարժական ստաժը կազմում է 45 տարի:
2011 թվականի հոկտեմբերից աշխատում է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, որպես «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի խմբավար:
Այրի է, ունի երկու որդի՝ Ալեքսանդր Վարդանով- ատամնաբույժ, ամուսնացած և Պավել Վարդանով՝ կարդեովիրաբույժ, ամուսնացած:
Ծնվել է Թբիլիսիում, մանկավարժների ընտանիքում: Միջնակարգ և երաժշտական տասնամյակներն ավարտել է գերազանցորեն: Դեռևս սովորելու տարիներին ելույթներ է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար: Գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
1986 թվականից աշխատում է Թբիլիսիի Ա.Խաչատրյանի անվան թիվ 10 երաժշտական դպրոցում: Միաժամանակ որպես նվագակցող աշխատել է Վրաստանի գեղարվեստական մարմնամարզության երիտասարդական հավաքականում:
2003 թվականից որպես երգեհոնահար նվագում է Վիրահայոց թեմում, իսկ 2012-ից աշխատում է նաև թեմի «Հայարտուն» կենտրոնում որպես «Ներսես Շնորհալի» երգչախմբի նվագակցող: Բազմիցս հանդես է եկել բարեգործական համերգներով: Ամուրի է:
«Տարոն» պարային համույթի պարուսույց
Սուրեն Աբրամյանը ծնվել է 1993թ-ի սեպտեմբերի 24-ին քաղաք Թբիլիսիում:
2000թ-ին ընդունվել եմ Թբիլիսիի թիվ 104 (Վանքի դպրոց) միջնակարգ դպրոցը:Դպրոցական տարիներիս հաճախել եմ տարբեր խմբակների՝ պարի,դաշնամուրի և ձյուդոյի:Առանձնահատուկ սեր և հետաքրքրություն է դրսևորել ազգագրական և ժողովրդական պարերի նկատմամբ:
2012 թ-ին՝ դպրոցն ավարտելուն պես,զորակոչվել է բանակ: Վրացական զինված ուժերում զինծառայությունն ավարտելու հետո,2013 թվականին ընդունվել է Վրաստանի տեխնիկական համալսարան՝ գազի և նավթի ինժիներիայի բաժին:
2015 թվականին ընդունվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն որպես «Տարոն» պարային խմբի պաուսույց:
2015 և 2016 թվականներին հայ ազգագրագետ Գագիկ Գինոսյանի մոտ անցել է պարարվեստից վարպետության դասեր: Ամուրի է:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանի ուսուցիչ
Իվանե Մկրտչյանը ծնվել է 1980 թվականին, Թբիլիսիում:1996 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 116 դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել է «Նիբլիա» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1999 թվականին:
Սովորելու տարիներին աշխատել է «Հայք» ազգագրական երգի-պարի համույթում:
2012 թվականից արտահաստիքային կարգով աշխատել է «Հայարտուն» կենտրոնի դուդուկի ուսուցման խմբում:
2013 թվականից աշխատանքի է անցել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում որպես դուդուկի դասարանի ուսուցիչ:
2012 և 2014 թվականներին մասնակցել է Երևանում անցկացվող դուդուկի համահայկական փառատոներին:
2016 թվականին արդեն իր աշակերտի՝ Ալեքս Բազոյանի հետ մասնակցել է համահայկական փառատոնին և արժանացել փառատոնի գալա-համերգում ելույթ ունենալու պատվին: Ամուրի է:
Վլադիմիր Ասատուրովը ծնվել է 1949 թվականին, Թբիլիսիում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1964 թվականին ընդունվել է երաժշտական ուսումնարան:
1968 – 1971 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:
1971 թվականից որպես երաժշտության ուսուցիչ աշխատանքի է գործուղվել Թեթրիծղարո:
Ամուսնությունից հետո տեղափոխվել է Թբիլիսի և աշխատանքի անցել թիվ 17 երաժշտական դպրոցում:
1973 թվականին «Միկրոշարժիչ» գործարանի ղեկավարության հրավերով, համատեղության կարգով սկսում է ձևավորել «Գազափխուլի» (Գարուն)վոկալ-գործիքային համույթը: Այն շուտով հասնում է մեծ հաջողությունների: «Ալլո, մենք փնտրում ենք տաղանդներ» մրցույթում այն հայտնվեց Վրաստանի լավագույն համույթների տասնյակում:
Համույթը համերգներով հանդես է գալիս Սպորտի պալատում և հեռուստատեսությունում:
Այդ նույն տարին Վլադիմիր Ասատուրովը որպես «Դագուրի» համույթի դաշնակահար-մենակատար աշխատանքի է անցնում Վրաստանի պետական ֆիլհարմոնիայում:
1975 թվականին նրան աշխատանքի են հրավիրում Թեթրիծղարոյում որպես վոկալ-գործիքային համույթի ղեկավար, իսկ այնուհետև Մշակույթի տան տնօրեն:
1982 թվականից աշխատանքի է անցել Թելեթիի «Հարսանյաց տանը», որտեղ աշխատել է մինչև Խորհրդային Միության փլուզումը:
Ունի երկու դուստր և թոռներ:
Դհոլի խմբի ուսուցիչ
Երաժշտական բաժնի ձևավորող
Սերգո Հարությունյանը ծնվել է 1975 թվականին, Թբիլիսիում:
Սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 122 դպրոցը:
1993 թվականին ընդունվել երաժշտական ուսումնարան:
Ուսումնարանն ավարտելուց հետո տարբեր կառուցյներում որպես երաժշտական ձևավորող, հնչյունային օպերատոր, հնչյունային ռեժիսոր:
2012 թվականից եղել է արտահաստիքային երաժշտական ձևավորող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:
2013 թվականից հանդիսանում է կենտրոնի երաժիշտ-ձևավորողը:
Ամուսնացած է, ունի տղա և աղջիկ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին:
Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն
Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի տնօրեն
Սոնա Հովհաննիսյանը ծնվել է1985թ. մարտի 5-ին, Վաղարշապատ քաղաքում:
1992-2002թթ. սովորել և ավարտել է Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը:
2002թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի <<Մանկավարժության և Հոգեբանության>> ֆակուլտետը:
2007թ. ավարտել է վերոհիշյալ համալսարանը` ստանալով մանկավարժ-հոգեբանի և
իրավաբան-հոգեբանի որակավորում: Ունի մագիստրոսի կոչում:
2007-2009թթ. աշխատել է Վաղարշապատ քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում` մանկավարժ-հոգեբան:
2007-2008թթ. <<Այգ>> հոգեբանական ծառայության կենտրնում մասնակցել է հոգեբանական թրեյնինգների, սեմինարների:
2009-2014թթ. աշխատել է Վիրահայոց թեմի ք. Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում:
2013թ. <<Սուրբ Փրկիչ>> եկեղեցուն կից ձևավորել է <<Հեղնար>> պարային խումբը և << Անուշ>> տիկնանց միությունը:
2015թ.-ից Վիրահայոց թեմի առաջնորդի տնօրինությամբ նշանակվել է քաղաք Բաթումի Ալ.Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրեն:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի ամուսին և երկու դուստր:
«Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Աղբյուր»երգչախմբի խմբավար
Ռուզանա Օվանիսյանը ծնվել է 1962թ-ի հուլիսի 2-ին ք. Բաթումիում :
1979թ-ին ավարտել է Բաթումի թիվ 8 միջնակարգ դպրոցը :
1979-1981թթ սովորել է պետական Հաշվապահական դպրոցում:
1980-1986թթ աշխատել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության զինվորական կոմիսարիատում` գլխավոր հաշվապահի տեղակալ:
1986թ-ին ընդունվել է Բաթումի երաժշտական ուսումնարանը: 1988թ-ին տեղափոխվել է Թբիլիսիի թիվ 3 երաժշտական ուսումնարան, որն ավարտել է 1989թ-ին:
1991թ-ից առ այսօր աշխատում է Բաթումի թիվ 4 երաժշտական դպրոցում:
1995-2010թթ աշխատել է Բաթումի պետական օպերային թատրոնում `երգչուհի:
1996թ-ին ընդունվել է. Բաթումի պետական կոնսերվատորիա, որն ավարտել է 2001թ-ին:
1996թ-ից մինչ այսօր աշխատում է թիվ 1 պետական երաժշտական դպրոցում:
2001թ-ից մինչ այսօր աշխատում է պետական երաժշտական ուսումնարանում` վոկալի ուսուցիչ:
«Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերականգնումից հետո մինչ օրս երգում և ղեկավարում է եկեղեցու երգչախումբը:
2009թ-ից ղեկավարում է «Սուրբ Փրկիչ » եկեղեցու «Աղբյուր» երգչախումբը:
2015թ-ից աշխատում է Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանում` երգի և ռիթմիկայի ուսուցիչ:
Այրի է, ունի մեկ դուստր:
«Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Աղբյուր»երգչախմբի խմբավար
Ռուզանա Օվանիսյանը ծնվել է 1962թ-ի հուլիսի 2-ին ք. Բաթումիում :
1979թ-ին ավարտել է Բաթումի թիվ 8 միջնակարգ դպրոցը :
1979-1981թթ սովորել է պետական Հաշվապահական դպրոցում:
1980-1986թթ աշխատել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության զինվորական կոմիսարիատում` գլխավոր հաշվապահի տեղակալ:
1986թ-ին ընդունվել է Բաթումի երաժշտական ուսումնարանը: 1988թ-ին տեղափոխվել է Թբիլիսիի թիվ 3 երաժշտական ուսումնարան, որն ավարտել է 1989թ-ին:
1991թ-ից առ այսօր աշխատում է Բաթումի թիվ 4 երաժշտական դպրոցում:
1995-2010թթ աշխատել է Բաթումի պետական օպերային թատրոնում `երգչուհի:
1996թ-ին ընդունվել է. Բաթումի պետական կոնսերվատորիա, որն ավարտել է 2001թ-ին:
1996թ-ից մինչ այսօր աշխատում է թիվ 1 պետական երաժշտական դպրոցում:
2001թ-ից մինչ այսօր աշխատում է պետական երաժշտական ուսումնարանում` վոկալի ուսուցիչ:
«Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերականգնումից հետո մինչ օրս երգում և ղեկավարում է եկեղեցու երգչախումբը:
2009թ-ից ղեկավարում է «Սուրբ Փրկիչ » եկեղեցու «Աղբյուր» երգչախումբը:
2015թ-ից աշխատում է Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանում` երգի և ռիթմիկայի ուսուցիչ:
Այրի է, ունի մեկ դուստր:Մերինե Պողոսյանը ծնվել է 1988թ.ապրիլի 4-ին ք. Երևանում:
1995-2005 թ.սովորել է թիվ 129 միջն. դպրոցում:
2005-2009 թթ. ընդունվել և ավարտել է Հրաչյա Աճարյանի անվան համալսարանը:
2007-2009 թթ.Սևանի թիվ 7 միջն. դպրոցում դասավանդել է հայ ժողովրդական պարեր:
2011-2015թթ. <<Արևիկ>> կենտրոնում աշխատել է որպես պարուսույց:
2015թ. ընդունվել և առ այսօր աշխատում է քաղաք Բաթումի Ալ.Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի <<Հեղնար>> պարային խմբակում` որպես պարուսույց:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն,անգլերեն լեզուներին,ֆրանսերեն բավարար մակարդակի:
Ամուսնացած է:
Մարիետտա Ապետյանը ծնվել է 1977թ-ի դեկտեմբերի 29-ին ք. Բաթումիում :
1983թ-ին ընդունվել է թիվ 7 միջնակարգ դպրոցը, իսկ 1986թ-ին տեղափոխվել թիվ 19 հանրային դպրոց, որը 1994թ-ին ավարտել է գերազանց:
Նույն տարին ընդունվել է ք. Բաթումի Միջազգային ինստիտուտի արևմտաեվրոպական լեզուների և գրականության ֆակուլտետ:
1999թ-ին ավարտելով նշված ինստիտուտի մագիստրատուրան, ստացել է անգլերեն լեզվի ուսուցչի որակավորում: Ավարտել է նաև Բաթումի բժշկական քոլեջը` ստանալով բուժքրոջ որակավորում:
2008թ-ից առ այսօր աշխատում է «ABC» մանկական ստուդիայում` խմբի համակարգող:
1996թ-ից երգում է «Սուրբ Փրկիչ» եկեղեցում:
2014-ից մինչ օրս աշխատում է Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում՝ որպես գեղագիտական խմբակիուսուցիչ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն,վրացերեն,անգլերեն լեզուներին:
Ամուսնացած չէ:
«Ռաֆայել Ջավախ» կենտրոնի տնօրեն
Ժորա Սնխչյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 5-ին, Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդայի) շրջանի Ջիգրաշեն գյուղում: Սովորել է տեղի, ապա՝ Բոգդանովկայի հայկական դպրոցում: 1968-ին ընդունվել և 1973-ին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը:Ավարտելուց հետո աշխատել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, 1976-ից՝ շրջանային կոմերիտական և կուսակցական մարմիններում, շրջանային թերթի խմբագրությունում: 1992-ին ընտրվել է Վրաստանի I պրոֆեսիոնալ խորհրդարանի անդամ, այնուհետև աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում որպես խորհրդական, ազգամիջյան հարաբերությունների ծառայության պետի տեղակալ:
2006 թվականից ցայսօր աշխատում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության և երիտասարդական հարցերով ծառայության պետ: Պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով, ՀՀ Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյան մեդալով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով և այլն: 1997-ից Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահն է, խմբագրում է «Վերնատուն» և «Զարթոնք» գրական տարեգրքերը: Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների անդամ է, մի քանի գրքերի հեղինակ: Ամուսնացած է, ունի երեք զավակ, 5 թոռ:
«Ռաֆայել Ջավախ» կենտրոնի տնօրեն
Ժորա Սնխչյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 5-ին, Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդայի) շրջանի Ջիգրաշեն գյուղում: Սովորել է տեղի, ապա՝ Բոգդանովկայի հայկական դպրոցում: 1968-ին ընդունվել և 1973-ին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը:Ավարտելուց հետո աշխատել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, 1976-ից՝ շրջանային կոմերիտական և կուսակցական մարմիններում, շրջանային թերթի խմբագրությունում: 1992-ին ընտրվել է Վրաստանի I պրոֆեսիոնալ խորհրդարանի անդամ, այնուհետև աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում որպես խորհրդական, ազգամիջյան հարաբերությունների ծառայության պետի տեղակալ:
2006 թվականից ցայսօր աշխատում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության և երիտասարդական հարցերով ծառայության պետ: Պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով, ՀՀ Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյան մեդալով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով և այլն: 1997-ից Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահն է, խմբագրում է «Վերնատուն» և «Զարթոնք» գրական տարեգրքերը: Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների անդամ է, մի քանի գրքերի հեղինակ: Ամուսնացած է, ունի երեք զավակ, 5 թոռ:Կենտրոնի «Արավոտ լուսո» երգչախմբի ղեկավար
Ծնվել է 1973թ. հունվարի 1-ին Վրաստանի Նինոծմինդա քաղաքում:1980-1990թթ. սովորել և ավարտել է Նինոծմինդայի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991թ. ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի երաժշտական բաժինը՝ դաշնամուրի և խմբավարության ուսուցչի որակավորմամբ: 1994թ. աշխատել է երաժշտական դպրոցում: 2000թ. –ից աշխատել է Նինոծմինդայի շրջանի հայ առաքելական եկեղեցում որպես նվագակցող և երգչախմբի ղեկավար: Աշխատում է Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում որպես «Առսվոտ լուսո» երգչախմբի ղեկավար: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Կենտրոնի նկարչության և կարպետագործության խմբի ուսուչցուհի
Ծնվել է 1992թ.-ի օգոստոսի 31-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի կերպարվեստի և գծագրություն բաժինը: Ավարտելուց անմիջապես հետո աշխատել է «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում որպես նկարչության և կարպետի խմբավար:
Ամուսնացած է , ունի 1 երեխա:
Կենտրոնի պարուսույց
Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 14-ին Նինոծմինդայի շրջանի Խոջաբեկ գյուղում:Սովորել է Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մի քանի անգամ անցել պարարվեստի կուրսեր: 2008թ.-ից պարուսույց է աշխատում Նինոծմինդայի շրջանային մշակույթի տանը: 2015թ.-ի դեկտեմբերից աշխատում է Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնում, որպես պարուսույց:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Թեմի երիտասարդական բաժինը կոչված է Եկեղեցու շուրջը համախմբել Վրաստանի հայ երիտասարդությանը, օժանդակել նրանց հայեցի դաստիարակությանը և սերմանել նվիրվածություն ազգապահպանության վեհ գաղափարներին: Այդ նպատակին է ծառայում Եկեղեցիների երիտասարդական միությունների միավորումը: Օր-օրի ծավալվում և լայն թափ է ստանում երիտասարդական միությունների գործունեությունը:
Երիտասարդական հարցերի բաժնի նպատակներից մեկը երիտասարդ առաջնորդներ դաստիարակելն է: Այդ ուղղությամբ կազմակերպվում են տարբեր սեմինարներ, կոնֆերանսներ, որոնց մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հայաբնակ շրջանների երիտասարդները: Նմանատիպ սեմինարները, վարժանքները և կոնֆերանսները նպաստում են տեղերում համայնքային կյանքը աշխուժացնելուն, միջոցառումներ կազմակերպելուն, երիտասարդի օրը շրջանում, գյուղում հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն:
Երիտասարդական հարցերի բաժինը նաև հետաքրքրված է հայ երիտասարդի քաղաքացիական դաստիարակությամբ: Վրաց հասարակությանը ինտեգրվելու նպատակով իր իրավունքների և պարտականությունների հստակ իմացությանը նպաստում են «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված ամենշաբաթյա դասախոսությունները հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությունից և քաղաքացիական դաստիարակությունից: Վրաստանի տարբեր շրջանների հայ երիտասարդների մասնակցությամբ իրականացվում են ճանաչողական ուխտագնացություններ Վրաստանի պատմական վայրեր, մայր հայրենիք և Արցախ:
Երիտասարդական միության գործունեության մեջ մտնում են նաև տարբեր բուհերում սովորող հայ երիտասարդների համախմբումը, դպրոցական-պատանեկան միությունների հետ տարվող աշխատանքները, ամառային ճամբարային կյանքի կազմակերպումը և սկաուտական ծրագրերին մասնակցությունը, երգի-պարի խմբերի գործունեությունը, սպորտի տարբեր ձևերից միջոցառումների անցկացումը Վիրահայոց թեմի «Հայարտուն» գավաթի համար:
Երիտասարդական կազմակերպության ազգանվեր պարտքն է Հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնի, Վերեի գերեզմանատան խնամքը: Երիտասարդների կամավորական խմբերը կազմակերպում են բարեկարգման շաբաթօրյակներ, անցկացնում ծառատունկ, հետևում անցյալի արժեքների իրավիճակին:
Երիտասարդական բաժինն ունի իր ենթաբաժինները, որոնց ղեկավարների միջոցով կատարվում է աշխատանքների համակարգում, նորանոր ծրագրերի կանխագծում, նախագծերի մշակում և իրականացում: Դրանք են.
Ուսանողական միություն – պատասխանատու՝ Նինա Սերոպովա,
«Արի տուն», ամառային ճամբարային ծրագրեր և սկաուտներ – պատասխանատու՝ Վալերի Բադալյան,
Երիտասարդական բաժնին կից գործում են հետևյալ ենթաբաժինները.
1. Բուժակների ակումբ
2. Պատմասերների ակումբ
Ավանդաբար կազմակերպվում են մրցաշարեր ֆուտբոլից՝ «Հայարտան» գավաթի , ինչպես նաև շախմատից՝ «Տիգրան Պետրոսյան» գավաթի համար
Վիրահայոց թեմի երիտասարդական հարցերի բաժինը սերտորեն համագործակցում է Վրաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների հետ: Սերտ են կապերը նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ Սփյուռքի, ՀՀ Մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների հետ: Բաժինը մասնակցում է նրանց նախագծերին, ինքն էլ հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով և առաջարկում նախագծեր, իրականացնում համատեղ ծրագրեր:
Բաժնի տնօրենն է Վալերի Բադալյանը: Նա ավարտել է Թբիլիսիի պետական տեխնիկական համալսարանը: Մասնագիտությամբ համակարգչային ծրագրավորող, կայք-էջի դիզայներ է, ղեկավարում է մամլո և լրատվության բաժնի Էլեկտրոնային լրատվության ծառայությունը: Ակտիվ է, ունի հասարակական գործունեության փորձ և հակում: Կարողանում է իր շուրջը համախմբել երիտասարդների և ղեկավարել նրանց շրջանում աշխատանքը, ինքն էլ ակտիվորեն մասնակցում է այդ աշխատանքների իրականացմանը: Նրա էլ.- փոստն է՝ valeri.badalian@armenianchurch.ge
Երիտասարդական բաժնի հարցերի տնօրենն է Վալերի Բադալյանը:
Նա ավարտել է Թբիլիսիի պետական տեխնիկական համալսարանը: Մասնագիտությամբ համակարգչային ծրագրավորող, կայք-էջի դիզայներ է, ղեկավարում է մամլո և լրատվության բաժնի Էլեկտրոնային լրատվության ծառայությունը: Ակտիվ է, ունի հասարակական գործունեության փորձ և հակում: Կարողանում է իր շուրջը համախմբել երիտասարդների և ղեկավարել նրանց շրջանում աշխատանքը, ինքն էլ ակտիվորեն մասնակցում է այդ աշխատանքների իրականացմանը: Նրա էլ.- փոստն է՝ valeri.badalian@armenianchurch.ge
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող
Նինա Սերոպովան ծնվել է Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում: Թիվ 37 ռուսական դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել և գերազանց դիպլոմով ավարտել է Թբիլիսիի Վ.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2009 թվականին ընդունվել և 2011 թվականին ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան, ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: Շարունակելով համալսարանական ուսումնառությունը «Կիրառական օտար լեզուները և միջազգային բանակցությունները» մասնագիտությամբ, 2012 թվականին ստացել է Բանասիրության մագիստրի աստիճան:
Աշխատանքային փորձառություն անցել է Վրաստանի Արդարադատության նախարարության Պետական Ռեեստրի գործակալությունում,Վրաստանի Ագրարային համալսարանում և Թբիլիսիի Ազատ համալսարանում:
2015 թվականին աշխատանքի է անցել Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնում որպես երիտասարդական աշխատանքների համակարգող:
Տիրապետում է ռուսերեն, վրացերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած չէ:
Բնակության վայրը ք. Թբիլիսի, seropova@armenianchurch.ge
Ֆինանսական բաժնի գործառույթն է Առաջնորդարանի, Ընդհանուր առաջնորդական փոխանորդության, Եկեղեցիների, Թբիլիսիի «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց», Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ», Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնների և Խոջիվանքի Մեծաց մեծերի Պանթեոնի հաշվապահությունը:Բաժինը կազմակերպում է հաշվապահությունը և հաշվետարությունը, ապրանքանյութական ապրանքների մանրածախ առևտրի, պահեստի հաշվառման, հիմնական միջոցների գույքագրման և թեմի ֆինանսական որևէ այլ գործարք, իրականացումը և հաշվապահական ձևակերպումը:
Ֆինանսական բաժինը կազմում է թեմի տարեկան բյուջեն, ֆինանսական ծրագրերը, նպատակային ֆինանսավորումների ծրագրերը և ներկայացնում է հաստատման համապատասխան կազմակերպություններին, նախարարություններին և թեմի հոգաբարձուների խորհրդին:
Ֆինանսական բաժինը թեմի առաջնորդին է ներկայացնում ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային և տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվություններ, նպատակային ֆինանսավորումներով կատարած աշխատանքների և ֆինանսական հաշվետվությունները, պատրաստում է կիսամյակային և տարեկան ֆինանսական և ընդհանուր գործունեության մանրամասն հաշվետվություններ և ներկայացնում է տարեվերջյան թեմական հաշվետու ժողովին: Ապահովում է ֆինանսական բոլոր գործարքների ժամանակին իրականացումը համապատասխան փաստաթղթային հիմքերով:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային» կենտրոնի հաշվապահությունը վարում է Ալիսա Գրիգորյանը:
Ֆինանսական բաժնի տնօրենն է Մարգարիտա Կիրակոսյանը: Նա ունի երկարատև աշխատանքային ստաժ: 1996-2000թթ. համատեղության կարգով աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոնում որպես հաշվապահ-գանձապահ, Արագածոտնի թեմում որպես գլխավոր հաշվապահ: 2002թ.-ից մինչ օրս աշխատում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում որպես ֆինանսական բաժնի տնօրեն: Էլեկտրոնային փոստի հասցեն է՝margarita.stepaevna@mail.ru
Թեմի ֆինանսական բաժնի տնօրենն է Մարգարիտա Կիրակոսյանը
Մարգարիտա Կիրակոսյանն ունի քառասուն տարվա աշխատանքային ստաժ: Բարձրագյուն կրթությունը տեխնիկական է: Աշխատել է ավագ ինժեներ, բաժնի վարիչ: 1996-2000թթ. համատեղության կարգով աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոնում որպես հաշվապահ-գանձապահ, Արագածոտնի թեմում որպես գլխավոր հաշվապահ: 2002թ.-ից մինչ օրս աշխատում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում որպես ֆինանսական բաժնի տնօրեն: Էլեկտրոնային փոստի հասցեն է՝margarita.stepaevna@mail.ru
Վիրահայոց թեմի հաշվապահ
Ալիսա Գրիգորյանը ծնվել է 1982 թվականի սեպտեմբերի 1-ին, ք. Թբիլիսիում:
1988-1999 թվականներին ընդունվել և ավարտել է Թբիլիսիի թիվ 2 հանրային ռուսական դպրոցը:
1999 թվականին ընդուվել և ավարտել է Վրաստանի ֆինանսների նախարարության
Ֆինանսա-տնտեսական քոլեջը, հաշվապահի մասնագիտությամբ:
2002 թվականին ընդունվել է Վրաստանի երկաթգծի ինստիտուտը:
2006 թվականին ավարտել է սույն ինստիտուտը երկաթուղային փոխադրումների մենեջերի մասնագիտությամբ, բակալավրի աստիճան, տնտեսագետի որակավորմամբ:
2008-2010 թվականներին աշխատել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունում որպես հայկական ծրագրի հաղորդավար,
2009-2010 թվականներին աշխատել է վրացական «Իտալական բակ» հեռուստահաղորդաշարի լրագրող
2014 թվականին աշխատանքի է ընդունվել Վիրահայոց թեմում որպես հաշվապահ:
Ամուսնացած է, ունի երկու տղա:
Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի: էլ.-հասցե alisa.grigoryan@armenianchurch.ge
Վիրահայոց թեմի վարչա-տնտեսական բաժնի գործառույթներից է Վրաստանի հայաբնակ վայրերում կազմակերպել և վերահսկել գործող և չգործող եկեղեցիների շին-վերանորոգման աշխատանքների ընթացքը, ժամանակին լուծել ծառացած խնդիրները և օժանդակել աշխատանքների կանոնավոր իրականացմանը: Այս բաժնի պարտականություններից է նաև նորակառույց և վերանորոգված եկեղեցիների օծման և վերաօծման կազմակերպումը:
Ներկայումս վերոնշյալ բաժնի վրա է դրված «Նորաշեն» եկեղեցու վերականգնողական աշխատանքների վերահսկումը: Վարչա-տնտեսական բաժինը իրականացնում է նաև Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնի բարեկարգման աշխատանքները:
Բաժնի գործունեության մեջ է մտնում նաև Թեմի տնտեսական հարցերի և խնդիրների ժամանակին լուծումը, մատակարարումների ճիշտ կազմակերպումը, ավտոտնտեսության և պահեստի գործունեությունը:
Այս բաժնի ամենօրյա աշխատանքի արդյունքում ապահովվում է Թեմի առանց խաթարումների և հստակ գործունեությունը:
Վարչա-տնտեսական բաժինը ղեկավարում է այս ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող, հմուտ կազմակերպիչ, բանիմաց տնտեսվար Կարեն Երիցյանը, ով իր պարտականություններին վերաբերում է մեծ պատասխանատվությամբ:
Նրա բաժնի մեջ են մտնում ավտոտնտեսությունը և պահեստը, պահակային ծառայությունը, մատակարարման ծառայությունը, թեմական և եկեղեցական կառույցների շին-վերանորոգությունը և տնտեսական սպասարկումը, Թեմական կառույցների սան-տեխնիկական և խոհանոցային աշխատանքները: Կարեն Երիցյանի էլ.-փոստի հասցեն է՝ Karen.ericyan@mail.ru
Կարեն Երիցյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, թերևս ունի նաև ռադիո-սարքավորումների մոնտաժող մասնագիտություն: Տնտեսագիտության ոլորտում ունի երկար տարիների աշխատանքային փորձ: Հմուտ կազմակերպիչ է, բանիմաց տնտեսվար: Նա իր պարտականություններին վերաբերում է մեծ պատասխանատվությամբ: Նրա աշխատանքային կենսագրությունում ամրագրված են մի քանի եկեղեցիների և տաճարների հիմնային վերանորոգության փաստեր: