1eng

 

fb you od

  • Հայարտուն
  • Հովհ.Թումանյանի տուն
  • Ալեքսանդր Մանթաշյանց
  • Ռաֆայել Ջավախ
  • Սբ. Գրիգոր Նարեկացի
Թբիլիսիի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն

2011 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի, ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սաակովի ու վրացահայ գործարարներ Ռաֆիկ Աղաջանյանի, Սամվել Աղեկյանի, Արամ Սիմոնյանի, Նելսոն Պետրոսյանի, Կիմ Սաֆարովի, Արամ Սանոսյանի, Վիտալի Մանասյանի, Սամվել Մանուկյանի և Արկադի Մանուկյանի հովանավորությամբ, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարևանությամբ կառուցվեց հայ արվեստի տունը, որի հանդիսավոր բացումը կատարվեց նույն թվականի հունիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ հովվապետական այցով Վրաստան կատարած այցի ժամանակ: Իր Հայրապետական օրհնությունը բերելով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորեց հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթեց, որ այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգևոր մի նոր օջախ՝պահպանելով պատմական թումանյանական «Հայարտուն» կենտրոնի բարի ավանդույթները:
Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում 2010 թվականին ձեւավորված «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, ստեղծման առաջին իսկ օրերից ծավալեց ազգանվեր գործունեություն և բեղմնավոր աշխատանք, ձեռնամուխ լինելով մայրենի լեզվի պահպանմանը, պատմական եւ եկեղեցական տոների նշանավորմանը, ազգային սովորությունների եւ ավանդույթների   վերականգնմանը, հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը:
«Հայարտուն» կենտրոնը լիարժեք և լուրջ կառույց է, որտեղ համախմբված աշխատակիցները, Վիրահայոց Թեմի առաջնորդի գլխավորությամբ, նվիրվել են ազգային վեհ գաղափարները կյանքի կոչելու գործին: Հայ արվեստի տունն իր առաքելությունը տեսնում է նաեւ իր հարկի տակ հայկական տարբեր միությունները համախմբելու մեջ: «Հայարտուն» կենտրոնի և Վիրահայոց թեմի հովանու ներքո համախմբված միությունները կազմակերպում են ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ,   հանդիպումներ, նշանավոր տարելիցներին նվիրված երեկոներ, նաեւ փառատոներ, հյուրընկալություններ, տոնական հանդիսություններ՝ միջոցառումներ, որոնք ամեն շաբաթ-կիրակի օրերին բազմամարդ են դարձնում կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը, ներս հրավիրելով   ինչպես հայ, այնպես էլ այլազգի հանդիսատեսին:
«Հայարտուն» կենտրոնի ղեկավարն է Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:
«Հայարտուն» կենտրոնը համագործակցում և աջակցություն է ցուցաբերում Վրաստանում գործող հայկական ստեղծագործական միությունների գործունեությանը: Դրանք են.
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը–նախագահ Գևորգ Սնխչյան,
Հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» հասարակական կազմակերպությունը-նախագահ Գայանե Բոստանջյան,
Վրաստանի հայ մտավորականների միությունը–նախագահ Ենոք Թադևոսյան,
Վրաստանի հայ նկարիչների միությունը–նախագահ Իռեն Օհանջանյան,
«Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տունը-տնօրեն Ժաննա Դավթյան,
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը–նախագահ Սուսաննա Խաչատրյան
Վրաստանի «Հայ համայնք» կազմակերպունը – նախագահ Սամվել Մկրտչյան
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը – նախագահ Արտակ Գաբրիելյան
«Շեն» հասարակական կազմակերպությունը – նախագահ Միքայել Ավագյան
Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային կենտրոնը - տնօրեն Ժորա Սնխչյան
Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը – տնօրեն Սոնա Հովհաննիսյան
Վրաստանի գրողների միությունը – նախագահ  Բաղաթեր Արաբուլի
Վրաստանի նկարիչների միությունը – նախագահ Գուրամ Ցերցվաձե
Վրաստանի երաժիշտների միություն – նախագահ Կախա Ցաբաձե
«Կովկասյան տուն» - Միջմշակութային հարաբերությունների կենտրոնը, ղեկավար Նաիրա Գելաշվիլի
Վրաստանի ժողովրդականի պաշտպանի գրասենյակին կից գործող հանդուրժողականության դեպարտամենտը – Բեքա Մինդիաշվիլի
Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը – ղեկավար Էկա Ճիթանավա 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնն իր գործունեությունը ծավալում է իր առաքելությանը համահունչ: Կենտրոնում համախմբվում են իրավամբ շնորհալի պատանիներ ու աղջիկներ, ում գերագույն նպատակն է սովորել և տիրապետել մայրենի լեզուն, ճանաչել հայ արվեստը, նվիրվել նրա զարգացմանը: Այդ նպատակով կենտրոնում գործում են տարբեր խմբեր, որտեղ ընդունելությունը կատարվում է իրավասու հանձնաժողովի կողմից: Ստեղծագործական խմբին անդամագրվելուց հետո պարտադիր է հայերենի իմացությունը: Չիմացողներն անցնում են երկամյա հայերենի ուսուցման դասընթաց «Հայարտուն» կենտրոնում:
Ստեղծագործական խմբակներ.
Մշակութային ոլորտի նպատակին են ծառայում հիմնադրման օրվանից ստեղծված և գործող խմբերը.
«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբ. խմբավար՝ Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան
«Տարոն» ազգագրական երգի-պարի երիտասարդական համույթ. պարուսույց Սուրեն Աբրամյան ,
Դուդուկի  դասարան. ուսուցիչ՝  Իվանե Մկրտչյան,
Դհոլի դասարան. ուսուցիչ՝ Ռոբերտ Կաշավանիձե,
Վոկալ-գործիքային էստրադային համույթ. ղեկավար՝ երաժիշտ Վլադիմիր Ասատուրով,
Գեղագիտական դաստիարակության խումբ. ուսուցիչ՝ Թամարա Սուլխանիշվիլի
«Հայարտանը» գործում են Վիրահայոց թեմի կրթության բաժնի իրավասության ներքո գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը (երկու խմբակներ 60 աշակերտով), «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցը (չորս խմբակներ 105 աշակերտով) և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը (չորս խմբակներ 95 աշակերտով):
Կիրակի օրերին «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է հայ ժողովրդի պատմության դասախոսություն, որին հաջորդում է հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պաատմությանը վերաբերող ֆիլմերի ցուցադրումը, այնուհետև սկսվում է երիտասարդներին ազգագրական երգուպարի ուսուցումը:
Շաբաթվա ընթացքում 600-ից ավելի աշակերտներ և տարբեր տարիքի մարդիկ առնչվում են «Հայարտուն» կենտրոնի ամենօրյա գործունեությանը:
«Հայարտուն» կենտրոնի գործունեության ուղղություններից   մեկը հայաբնակ շրջաններում հայկական մշակութային կյանքի խթանումն է: Այդ նպատակով կազմակերպվում և իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ: Լուրջ աշխատանք է տարվում շրջաններում «Հայարտան» օրինակով կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

2011 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի, ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սաակովի ու վրացահայ գործարարներ Ռաֆիկ Աղաջանյանի, Սամվել Աղեկյանի, Արամ Սիմոնյանի, Նելսոն Պետրոսյանի, Կիմ Սաֆարովի, Արամ Սանոսյանի, Վիտալի Մանասյանի, Սամվել Մանուկյանի և Արկադի Մանուկյանի հովանավորությամբ, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարևանությամբ կառուցվեց հայ արվեստի տունը, որի հանդիսավոր բացումը կատարվեց նույն թվականի հունիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ հովվապետական այցով Վրաստան կատարած այցի ժամանակ: Իր Հայրապետական օրհնությունը բերելով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորեց հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթեց, որ այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգևոր մի նոր օջախ՝պահպանելով պատմական թումանյանական «Հայարտուն» կենտրոնի բարի ավանդույթները:

Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում 2010 թվականին ձեւավորված «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, ստեղծման առաջին իսկ օրերից ծավալեց ազգանվեր գործունեություն և բեղմնավոր աշխատանք, ձեռնամուխ լինելով մայրենի լեզվի պահպանմանը, պատմական եւ եկեղեցական տոների նշանավորմանը, ազգային սովորությունների եւ ավանդույթների   վերականգնմանը, հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը:

«Հայարտուն» կենտրոնը լիարժեք և լուրջ կառույց է, որտեղ համախմբված աշխատակիցները, Վիրահայոց Թեմի առաջնորդի գլխավորությամբ, նվիրվել են ազգային վեհ գաղափարները կյանքի կոչելու գործին: Հայ արվեստի տունն իր առաքելությունը տեսնում է նաեւ իր հարկի տակ հայկական տարբեր միությունները համախմբելու մեջ: «Հայարտուն» կենտրոնի և Վիրահայոց թեմի հովանու ներքո համախմբված միությունները կազմակերպում են ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ,   հանդիպումներ, նշանավոր տարելիցներին նվիրված երեկոներ, նաեւ փառատոներ, հյուրընկալություններ, տոնական հանդիսություններ՝ միջոցառումներ, որոնք ամեն շաբաթ-կիրակի օրերին բազմամարդ են դարձնում կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը, ներս հրավիրելով   ինչպես հայ, այնպես էլ այլազգի հանդիսատեսին:

«Հայարտուն» կենտրոնի ղեկավարն է Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

«Հայարտուն» կենտրոնը համագործակցում և աջակցություն է ցուցաբերում Վրաստանում գործող հայկական ստեղծագործական միությունների գործունեությանը: Դրանք են.

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունընախագահ Գևորգ Սնխչյան,

Հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» հասարակական կազմակերպությունը-նախագահ Գայանե Բոստանջյան,

Վրաստանի հայ մտավորականների միությունընախագահ Ենոք Թադևոսյան,

Վրաստանի հայ նկարիչների միությունընախագահ Իռեն Օհանջանյան,

«Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տունը-տնօրեն Ժաննա Դավթյան,

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունընախագահ Սուսաննա Խաչատրյան

Վրաստանի «Հայ համայնք» կազմակերպունընախագահ Սամվել Մկրտչյան

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդընախագահ Արտակ Գաբրիելյան

«Շեն» հասարակական կազմակերպությունընախագահ Միքայել Ավագյան

Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային կենտրոնը - տնօրեն Ժորա Սնխչյան

Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնըտնօրեն Սոնա Հովհաննիսյան

Վրաստանի գրողների միությունընախագահ  Բաղաթեր Արաբուլի

Վրաստանի նկարիչների միությունընախագահ Գուրամ Ցերցվաձե

Վրաստանի երաժիշտների միություննախագահ Կախա Ցաբաձե

«Կովկասյան տուն» - Միջմշակութային հարաբերությունների կենտրոնը, ղեկավար Նաիրա Գելաշվիլի

Վրաստանի ժողովրդականի պաշտպանի գրասենյակին կից գործող հանդուրժողականության դեպարտամենտըԲեքա Մինդիաշվիլի

Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտըղեկավար Էկա Ճիթանավա 

 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնն իր գործունեությունը ծավալում է իր առաքելությանը համահունչ: Կենտրոնում համախմբվում են իրավամբ շնորհալի պատանիներ ու աղջիկներ, ում գերագույն նպատակն է սովորել և տիրապետել մայրենի լեզուն, ճանաչել հայ արվեստը, նվիրվել նրա զարգացմանը: Այդ նպատակով կենտրոնում գործում են տարբեր խմբեր, որտեղ ընդունելությունը կատարվում է իրավասու հանձնաժողովի կողմից: Ստեղծագործական խմբին անդամագրվելուց հետո պարտադիր է հայերենի իմացությունը: Չիմացողներն անցնում են երկամյա հայերենի ուսուցման դասընթաց «Հայարտուն» կենտրոնում:

Ստեղծագործական խմբակներ.

Մշակութային ոլորտի նպատակին են ծառայում հիմնադրման օրվանից ստեղծված և գործող խմբերը.

«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբ. խմբավար՝ Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան

«Տարոն» ազգագրական երգի-պարի երիտասարդական համույթ. պարուսույց Սուրեն Աբրամյան ,

Դուդուկի  դասարան. ուսուցիչ՝  Իվանե  Մկրտչյան,

Դհոլի դասարան. ուսուցիչ՝ Ռոբերտ Կաշավանիձե,

Վոկալ-գործիքային էստրադային համույթ. ղեկավար՝ երաժիշտ Վլադիմիր Ասատուրով,

Գեղագիտական դաստիարակության խումբ. ուսուցիչ՝ Թամարա Սուլխանիշվիլի

«Հայարտանը» գործում են Վիրահայոց թեմի կրթության բաժնի իրավասության ներքո գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը (երկու խմբակներ 60 աշակերտով), «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցը (չորս խմբակներ 105 աշակերտով) և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը (չորս խմբակներ 95 աշակերտով):

Կիրակի օրերին «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է հայ ժողովրդի պատմության դասախոսություն, որին հաջորդում է հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պաատմությանը վերաբերող ֆիլմերի ցուցադրումը, այնուհետև սկսվում է երիտասարդներին ազգագրական երգուպարի ուսուցումը:

Շաբաթվա ընթացքում 600-ից ավելի աշակերտներ և տարբեր տարիքի մարդիկ առնչվում են «Հայարտուն» կենտրոնի ամենօրյա գործունեությանը:

«Հայարտուն» կենտրոնի գործունեության ուղղություններից   մեկը հայաբնակ շրջաններում հայկական մշակութային կյանքի խթանումն է: Այդ նպատակով կազմակերպվում և իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ: Լուրջ աշխատանք է տարվում շրջաններում «Հայարտան» օրինակով կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

«Հովհ.Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն – ղեկավար՝ Գիսանե Հովսեփյան

2017 թվականի օգոստոսի 5-ին, Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան վերնահարկում բացվեց  Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը:
Նույն այս՝ Սոլոլակ թաղամասում, Լադո Ասաթիանի փողոցի թիվ 44 տան վերնահարկում, ուր ավելի վերև «աստղալից երկինքն էր ու Աստված», 1899 թվականին հիմնվում է «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը: Խմբակի հիմնական անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը: Ակումբի հավաքների ժամանակ կազմակերպվում էին գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվում էին հայ և համաշխարհային գրականությունն ու բանահյուսությունը:  
Թումանյանի ընտանիքը Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան տեղափոխվել է 1909 թվականին: Այստեղ է ապրել Մեծ Բանաստեղծը մինչև մահ: Տունն այս կառուցել է Վրաստանի պետական խորհրդական, մշակութային գործիչ ու գրաքննիչ Գրիգոր Հովսեփի Շանշյանը, ում ազգանվան սկզբնատառերն այսօր էլ պահպանվում են շքամուտքի ծածկոցի վրա:
Վրաստանի խորհրդայնացումից հետո Հովհաննես Թումանյանի ընտանիքը Վրաստանի Ռևկոմի կողմից մանդատ է ձեռք բերում առ այն, որ իրենց տունը ենթակա չէ բռնագրավման, և որևէ մեկի բնակեցումն այստեղ անթույլատրելի է: Սակայն 1932 թվականին տան մի հատվածում նոր բնակիչներ են բնակեցվում: 1953 թվականին տան  արդեն տարհանված նոր բնակիչների զբաղեցրած հատվածում բացվում է Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 քաղաքային գրադարանը:
Պատմական այս տան ճակատագրով մտահոգված էր համայն հայությունը: 2012 թվականին ՀԳՄ նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Գյումրիի քաղաքապետ (այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր) Վարդան Ղուկասյանի աջակցությամբ գնվում է Վրաստանի անկախացումից հետո վաճառված բնակարանի գրադարանային հատվածը և փոխանցվում է Վիրահայոց թեմին՝ առ ի գործածություն վիրահայ համայնքի: Իբրև երախտիքի նշան մեծ մտավորականի հիշատակին, տան՝ հյուրերի համար նախատեսված հատվածն այսօր կրում է Լևոն Անանյանի անունը:
2015 թվականին IDeA հիմնադրամի կողմից գնվում է նաև տան՝ ժառանգներին մնացած մասը և նախօրոք ձեռք բերված հատվածի հետ միասին, ամբողջական տեսքով նվիրաբերվում է Վիրահայոց թեմին՝ որպես սեփականություն:
Տան վերանորոգման, հնաոճ իրերի ձեռքբերման, կահավորման աշխատանքներն իրականացվեցին թեմի միջոցներով և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու IDeA հիմնադրամի աջակցությամբ:
Թումանյանի վերջին բնակարանի, այսօր արդեն՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի պատմության էջերը բացվել են Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, ազգային բարերար Ռուբեն Վարդանյանի, Վարդան Ղուկասյանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի պատասխանատուներ Էլիզա Մինասյանի և Արմեն Հակոբյանի շնորհիվ: «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի բացմանը մեծապես նպաստել են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Կենտրոնի բացման աշխատանքներին օժանդակել են Թբիլիսիի քաղաքային իշխանությունները՝ Քաղաքապետարանը, Քաղաքային ժողովը, Մթածմինդայի շրջանային վարչությունը:
Թումանյանաշունչ այս տանը վերականգնվել են բանաստեղծի ժամանակների վառարանը, մեծ հնաոճ հայելին: Տան սրահներից մեկի պատերը զարդարում են Գևորգ Բաշինջաղյանի որմնանկարները, որ Թումանյանի տուն են բերվել Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցուց: Երկրորդ սրահում բացվել է գրադարան-ընթերցարան:
Վիրահայոց թեմը նպատակադրված է արդի պահանջներին համահունչ նոր շունչ տալ Թումանյանի տանը, «Վերնատան» օրինակով այստեղ ծավալել գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ստեղծել ազգագրության ուսումնասիրության և զարգացման, հայ և վրաց արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, դարավոր հարուստ ավանդներ ունեցող վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան: Այստեղ կգործի նաև տիկնիկային թատրոն:
2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կենտրոնի աշխատակիցներն են.
1.    Գիսանե Հովսեփյան – կենտրոնի ղեկավար
2.    Իվանե Կեզուա - կենտրոնի կազմակերպիչ և հրատարակչության դիզայներ
3.    Արմեն Հովհաննիսյան - կենտրոնի տիկնիկային թատրոնի ղեկավար

Գիսանե Հովսեփյանը ծնվել է  1976    թվականին  Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում
1996  ավարտել է Երևանի «Անանիա Շիրակացի» համալսարանի հայագիտության ֆակուլտետը, 2005 թ.-նին ավարտել է Թբիլիսիի Սուլխան-Սաբա Օրբելիանիի անվան պետական  մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Ունի ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Ունի մանկավարժական, լրագրողական և գրական արխիվում աշխատանքի փորձ: Արժանացել է մի շարք դիպլոմների և մեդալների: Հեռախոս՝ էլ.հասցե. hovsepiangisane@rambler.ru

Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոն - տնօրեն՝ Սոնա Հովհաննիսյան

2015 թվականին Բաթումիում իր գործունեությունը սկսեց  Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության  կենտրոնը:  
Այն  գործում է Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից և  Վիրահայոց թեմի սեփականությունն է: Կենտրոնի շենքը ձեռք է բերվել ՀՀ կառավարության, ի մասնավորի  Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:
Կենտրոնի գործունեությունը նպատակամղված է Բաթումում մեսրոպատառ հայերենի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը, հայի ինքնության  ըմբռնմանը, հայ-վրացական բարեկամության խորացմանը:
Կենտրոնի  շուրջը  համախմբված մանկավարժների աշխատանքներն ուղղորդված են  ազգապահպանությանը, հայ մանուկների հայեցի դաստիարակությանը,  երիտասարդության՝ բարեկամության շնչով և ազգային ինքնության  ոգով  տոգորված գործունեությանը:
Այստեղ գործում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանը,  «Մեսրոպ Մաշտոց» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցը, «Մեր ապագան» երիտասարդական միությունը, «Աղբյուր» երգի, «Հեղնար» պարի, ասմունքի և դրամատիկական խմբակները, էլեկտրոնային լրատվամիջոց, կազմակերպվում է հոգեբանական դասընթաց և այլն:
Կենտրոնում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  նախակրթարանը:  
Նախակրթարանի ուսուցիչներն են  Սոնա Հովհաննիսյանը և  Դիանա Հակոբյանը:
«Մեսրոպ  Մաշտոց»  կիրակնօրյա դպրոցը՝ ուսուցիչ Սաթենիկ Դանիելյան:
«Աղբյուր» պատանեկան երգչախումբ, որի խմբավարն է եկեղեցական երգչախմբի ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանը:
«Հեղնար»  պարային խումբը՝ պարուսույց  Մերինե Պողոսյանի գլխավորությամբ:
Կենտրոնում գործում են նաև  ասմունքի և թատերական խմբեր: Ուսուցիչ – Սաթենիկ Դանիելյան,
Գեղագիտական դաստիարակության խմբակ- ուսուցիչ Մարիետա Աբեթյան
Ալեքսանդր Մանթաշյանցի անունը կրող կենտրոնը ղեկավարում է Սոնա Հովհաննիսյանը:Մասնագիտությամբ հոգեբան է, ունի մանկավարժ-հոգեբանի և իրավաբան-հոգեբանի որակավորում: Ունի մագիստրոսի կոչում:Աշխատել է որպես մանկավարժ-հոգեբան, դասավանդել է Վիրահայոց թեմի  ք. Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում:«Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից  ձևավորել է «Հեղնար» պարային խումբը  և « Անուշ»   տիկնանց  միությունը:

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոն

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնը գործում է Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից և կրում է Հեշտիա գյուղի ծնունդ, մի քանի գրքերի հեղինակ Ռաֆայել Ղարսլյանի անունը:
Կենտրոնի շենքը ձեռք է բերվել Արմեն և Թաթուլ եղբայրների բարերարությամբ:
Կենտրոնի գործունեության նպատակն է ստեղծել հմտություններ տարածաշրջանի հայ երիտասարդության ազգային մտածողության, հոգևոր վերակերտվածքի և հայ մշակույթին առնչվելու ուղղությամբ:
Կենտրոնում գործում են ուսումնական և մշակութային խմբակներ: Դրանք են.
- Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն (Տեր Արմաշ քհն Պողոսյան, Ռիմա Սահակյան),
- Հայոց Պատմություն (Սամվել Փութուլյան, Անահիտ Սահակյան),
- Հայ մշակույթի պատմություն (Ժորա Սնխչյան),
- Ասմունքի ստուդիա (Սաթենիկ Մկրտչյան),
- Երգչախումբ (Իրինա Ղարսլյան),
- Կերպարվեստի և ազգային կարպետի խմբակ (Ռուզաննա Սիրականյան),
- Ժողովրդական և ազգային պարի խմբակ (Սևակ Բդոյան),
- Մամլո դիվան
Կենտրոնն ունի 100 տեղանոց դահլիճ՝ անհրաժեշտ տեխնիկական ապահովմամբ, 3 ուսումնական սենյակներ: Կենտրոնը ղեկավարվում է կոորդինացիոն խորհրդի կողմից և առաջնորդվում է համապատասխան աշխատանքային պլանով:
Կենտրոնում կազմակերպվում են կրթամշակութային, հոգևոր, ճանաչողական, մարմնակրթական միջոցառումներ, որոնք վերաբերում են հայ պատանիների ու աղջիկների ազգային դաստիարակության այլևայլ կողմերին:
Կենտրոնի գործունեության մեջ է մտնում նաև հրատարակչական և գրահրատարակչական գործունեությունը: Տպագրվում և ժողովրդին են բաժանվում օրացույցեր, որոնք վերաբերում են կենտրոնի և շրջանի կյանքի աշխարհիկ և հոգևոր վերազարթոնքին, պատմական անցքերին, հոգևոր և աշխարհիկ տոներին:
Կենտրոնի հիմնադրած «Արմեն և Թաթուլ եղբայրներ» հիմնադրամը տարեկան լույս է ընծայում 10-11 մամուլ ծավալով 1-2 հեղինակային գիրք: Նախորդ տարիներին լույս են տեսել Վիկտոր Հովսեփյանի և Միքայել Ախտյանի, Գուրի Եթերի ժողովածուները:
Կազմակերպվում են ուխտագնացություններ Վրաստանի և Հայաստանի հոգևոր-պատմական վայրեր,մշակութային կենտրոններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Կենտրոնի ստացած գիտելիքները ստուգվում են ընդհանուր շարադրությունների, թեստերով քննությունների միջոցով:Երիտասարդների շրջանում կազմակերպվում են ինտելեկտուալ խաղեր, վիկտորինաներ, հարց ու պատասխանի երեկոներ:
Կենտրոնը ակտիվորեն մասնակցում է արտագնա միջոցառումներին, համերգային ծրագրով հանդես գալիս Ղ.Աղայանի, Վահան Տերյանի, Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրերին, Սաթխայի օրվան, Հավասու և Ջիվանու օրերի տոնակատարությանը:

Ռաֆայել-Ջավախ կրթա-մշակութային և երիտասսարդական կենտրոնի տնօրենն է Ժորա Սնխչյանը
Կենտրոնի աշխատակազմը բաղկացած է 13 հոգուց:

«Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոն

2017 թվականի մայիսի 13-ը Ռուսթավի հայության համար դարձավ պատմական, քանզի հանդիսավորապես բացվեց Վիրահայոց Թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր, կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոն, որի խնամատար նշանակվեց արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Կենտրոնի առաքելությունը հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը, զարգացումը և տեղի հայ ազգաբնակչությանը եկեղեցու շուրջ համախմբումն է:
 Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից օծվեց Վեմ քարը և Սրբապատկերը, որի վրա ամեն կիրակի կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Հիմնադրման առաջին իսկ օրերից ձեռնամուխ լինելով աշխատանքներին, արդյունքում կենտրոնում ստեղծվեց և գործում է Սուրբ Եղիշեի անվան կիրակնօրյա դպրոց, որտեղ տարբեր տարիքի ռուսթավի հայեր սովորում են տառաճանաչություն, տեղեկանում իրենց հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության մասին: Կիրանօրյա դպրոցը գործում է Վիրահայոց թեմի կրթական բաժնի ծրագրով: Առաջին ուսուցչուհին է ,
Կենտրոնում գործում է «Բերկրի» երգչախումբը: Իննա Դավիթաշվիլիի ղեկավարությամբ, երգչախումբը հայոց հոգևոր երգերի կատարմամբ գեղեցկացնում է կիրակնօրյա Սուրբ Պատարագները: Այստեղ սովորում են նաև հայկական  ժողովրդական, էստրադային երգեր:
«Նեմրութ» պարային համույթը, պարուսույց Ստելլա Ստելմաշովայի ղեկավարությամբ ոչ միայն սովորում է հայկական «Քոչարին», «Յարխուշտան», այլև հայոց ազգային պարը ներկայացնում է Ռուսթավի քաղաքում կազմակերպվող տարբեր միջոցառումներին:
 Կենտրոնում նույնպես  աշխատանքներ են տարվում ռուսթավցի երիտասարդներին  համախմբելու և ազգային  ոգի ներշնչելու, արժեքներին մոտեցնելու ուղղությամբ: Դրան նպաստում են այն հանդիպումները, դասախոսությունները և քննարկումները, որոնք պարբերաբար կազմակերպվում են Թեմի երիտասարդական բաժնի կողմից:
Ռուսթավի Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, մշակութային և երիտասարդական կենտրոնի խնամատար-ղեկավարն է Ռուսթավի և Մառնեուլի քաղաքների հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: