1eng

 

fb you od

«Բարի սամարացի» նվերներ՝ Վրաստանի երեխաներին PDF Print E-mail
News

340746 141891069261047 1796929781 o

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, հանդիսանալով «Բարի սամարացի» միջազգային կազմակերպության   Էնելթի խորհրդի լիարժեք անդամ, Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ եւ կազմակերպության Վրաստանի համակարգող Մերաբ Օրագվելիձեի հետ համագործակցությամբ, նախորդ տարիների նման, այս տարի եւս   Սուրբ ծննդյան նվերներ բաժանեց Վրաստանի երեխաներին: Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում դեռեւս ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ մեկնարկած Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաներին նվերներ տալու գործողությունը աստիճանաբար տարածվեց քաղաքամայր Թբիլիսիում եւ Վրաստանի հայաբնակ շրջաններում ու գյուղերում:

«Բարի սամարացիների» պատրաստած նվերների ուրախությունն ու բերկրանքն ապրեցին     Թբիլիսիի հայկական,   հանրային եւ կիրակնօրյա դպրոցների սովորողները, հայկական մշակութային եւ հանրային կառույցների աշխատողները եւ երեխաները, հասարակական կազմակերպությունները:

Նվերներ ստացան   Աջարիայի եւ Ջավախքի բոլոր հայաբնակ շրջանների եւ գյուղերի երեխաները, Մառնեուլի, Բոլնիսի, Թեթրիծղարոյի, Ծալկայի ինչպես   շրջանների, այնպես էլ գյուղերի դպրոցականները, մանկապարտեզի սաները եւ աշխատողները: Տեղերում նվերների բաժանումը կատարվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի   հոգեւոր դասի օրհնությամբ, «Բարի սամարացի» կազմակերպության Վրաստանի մասնաճյուղի փոխհամակարգող Կարեն Երիցյանի գլխավորությամբ   եւ աշխատակից Վիլեն Խաչատրյանի   մասնակցությամբ:

Փոքրիկ տուփերով   պատրաստած նվերների միջոցով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տարբեր քաղաքների   երեխաները իրենց   սերն ու բարությունը պարգեւեցին Վրաստանում բնակվող   շուրջ 20 հազար իրենց   հասակակիցներին: