1eng

 

fb you od

Թբիլիսահայ գեղանկարիչ Գիորգի Մանոյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում PDF Print E-mail

420278 164843623632458 113192792130875 230788 281154398 n

Փետրվարի 24-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի   եւ Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության եւ «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի աջակցությամբ, Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում բացվեց թբիլիսահայ գեղանկարիչ Գիորգի Մանոյանի անհատական ցուցահանդեսը:

Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը զարդարած յոթ տասնյակից ավելի   յուղաներկ եւ մատիտանկար աշխատանքները ճանաչված գեղանկարչի մտորումների, հուզական աշխարհի եւ երեւակայական   պատկերների արտահայտությունն է կտավի վրա:   Բնանկար ու դիմանկար, անցյալի հուշեր ու ներկա իրականություն, հոգու ցավ ու հաղթանակի բերկրանքահա   Մանոյան գեղանկարչի հավատամքը, որ   պարզորոշ   ու իրատեսորեն   արտահայտվում է նրա հարուստ ներկապնակով:

421677 164825473634273 113192792130875 230707 989576192 n

Ցուցահանդեսը բացեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանը: Ներկա էին Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակից Արտակ Ղալաչյանը, «Կամուրջ» գրականմշակութային կազմակերպության   նախագահ Անահիտ Բոստանջյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, նկարիչ Ջովաննի Վեփխվաձեն, հավաքորդ Ալեքսան Պիրադովը, նկարչի գործընկերները, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը Գիորգի Մանոյանին արժեւորեց որպես երաժշտական հանգերով ստեղծագործող   հոգեբան նկարչի, ինչը փայլուն կերպով երեւում է նրա աշխատանքներում:

ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, քանդակագործ Լեւոն Օսիպովը, հանգամանալից խոսելով ցուցադրված նկարնների մասին, Մանոյան նկարչին անվանեց գունային գամմայի փայլուն գիտակ, որի կերտած բնանկարները   հետաքրքիր են, դիմանկարները՝ խորը, նատյուրմորտները՝ իրական եւ հյութեղ:

Բոլոր ելույթ ունեցողները ընդգծեցին Մանոյան ստեղծագործողի   արվեստի անմիջականությունը, գծանկարների առանձնահատուկ զարգացումը, գեղանկարչության յուրահատկությունը:

Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության եւ գնահատանքի խոսքում Գիորգի Մանոյանին անվանեց   մարդ մեծատառով՝ քանզի նա գովելի է իր ստեղծած գեղեցիկ ընտանիքով, դաստիարակած որդիներով, ընկերասիրությամբ, հոգեւոր կյանքին նվիրվածությամբ եւ ազգասիրությամբ:

Թբիլիսյան կոլորիտի վերարտադրող գեղանկարիչ Մանոյանը մատենագրի ջանասիրությամբ   անմահացնում է Թբիլիսիի հայկական   հոգեւոր կոթողների պատկերները: