1eng

 

fb you od

Սուրբ Հարության տոն Մառնեուլի շրջանի հայաբնակ գյուղերում PDF Print E-mail

P1010465

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը քրիստոնյա աշխարհի ամենակարեւոր եւ ժողովրդի կողմից ամենասիրված տոնն է: Այս տոնը, որ նշանավորվում է հոգեւոր արարողություններով, նաեւ ընթանում է ժողովրդական ավադույթներով, տոնախմբություններով:

Ուրախալի է, որ Զատիկի կապակցությամբ հայաբնակ գյուղեր այցելեց նորանշանակ քահանա Տեր Մովսես Աշուրյանը:

Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղում, վերակառուցվող Սուրբ Ավետարանչոց մատուռում Տեր Մովսեսը կատարեց Հարության տոնի՝ Զատիկի օրհնության արարողություն:

Հոգեւոր հայրը նմանօրինակ արարողություն կատարեց նաեւ Շահումյան ավանի Սուրբ Աստվածածնի եկեղեցում: Տեր Մովսես Աշուրյանը Զատիկի կապակցությամբ այցելեց նաեւ Դամիա գյուղ եւ տեղացիներին շնորհավորեց Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ:

Հոգեւոր սնունդ ստացած եւ Տեր Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսով ոգեւորված ժողովուրդը ուրախ տրամադրությամբ տոնը շարունակեց տներում: