1eng

 

fb you od

Կրտսեր ներսեսշնորհալցիների շաբաթօրյակը Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում PDF Print E-mail

405501 260926414024178 916432166 n

Օգոստոսի 23-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալիի» անվան մանկա-պատանեկան համույթը ազգանվեր նախաձեռնությամբ շաբաթօրյակ անցկացրեց Թբիլիսիի Հայոց մեծաց պանթեոնում: Համույթի անդամները, ծնողների հետ միասին, խմբավար Մարի Աբուլյանի ղեկավարությամբ և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի, տեխնիկական համակարգի պատասխանատու Վալերի Բադալյանի ուղեկցությամբ, ամառային հանգստի մեկ օրը տրամադրեցին հանրօգուտ աշխատանքին՝ Թբիլիսիում հանգչող ազգի մեծամեծների շիրիմների և տապանաքարերի մաքրմանը, պանթեոնի տարածքի բարեկարգմանը:

405501 260926414024178 916432166 n

Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի Պանթեոնը մեր հպարտությունն է, վկան՝ ազգի հանճարեղ զավակների թբիլիսյան գործունեության և ապացույցը՝ նրանց տաղանդի: Եվ զարմանալի չէ, որ աշխարհասփյուռ հայերի Թբիլիսի այցելության առաջին ցանկությունը Խոջիվանքի պանթեոն այցելությունն է և խոնարհումը ազգի մեծերի շիրիմների առջև: Ուստի զարմանալի չէր, որ Ռուսաստանի Դաշնությունից, Բեյրութից ժամանած այցելուներին առանձնահատուկ ուրախություն պատճառեց  ներսեսշնորհալցիների կազմակերպած գեղեցիկ շաբաթօրյակը: Խանդավառված փոքրերի ոգևորությամբ, պանթեոնի այցելուները նույնպես ընդգրկվեցին շաբաթօրյակի աշխատանքներին և միասին բարեկարգեցին պանթեոնի տարածքը:

Պարբերական այցելությունները հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն յուրաքանչյուր հայի հոգու պարտքն է, իսկ այն բարեկարգ պահելու հարցը թբիլիսաբնակ հայերի պարտականությունն է: Շաբաթօրյակի խորհուրդը անգնահատելի է, նպատակը՝ վեհ - մատաղի սերնդին մոտեցնել ազգի պատմությանը, ներշնչել հպարտություն ազգի մեծերի նկատմամբ և առաջացնել պարտքի զգացում՝ պանթեոնը բարեկարգ և խնամված պահելու և այցելուներին ներկայացնելու համար: