1eng

 

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» խմբերգային համույթի մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին PDF Print E-mail

287416 259261190857367 752721136 o

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» խմբերգային համույթի մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում օգոստոսի 11-14-ը նվիրված էին խմբերգային արվեստի ավագ խմբերի ելույթներին Օգոստոսի 11-ին «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացվեց ֆլեշմոբ ակցիա, որը կոչվում էր «Էրեբունի-Երևան»: Փառատոնի բոլոր մասնակիցները հպարտության և գոհության զգացումով միասնաբար երգեցին մայր հայրենիքի մայրաքաղաքի հիմնը: Նկարահանվեց տեսահոլովակ, որը ցուցադրվեց փակման արարողության ժամանակ:Բոլոր միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ Վիրահայոց Թեմը ներկայացնող «Սբ. Ներսես Շնորհալի» խմբերգային համույթը:Օգոստոսի 12-ը բացառիկ օր էր

287482 259254594191360 2073135694 o

փառատոնի մասնակիցների համար. այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատուն-թանգարան և ծանոթացան Հայ եկեղեցու հոգևոր-մշակութային արժեքներին:Այնուհետև երգչախմբերը Մայր տաճարում մասնակցեցին Սբ. Պատարագին:Փառատոնին մասնակցող 20 խմբերգային համույթների շրջանում «Սուրբ Ներսես Շնորհալի» համույթը նույնպես հայ հոգևոր երգերի կատարումներով հանդես եկավ բաց խորանում իրականացվող Խաղողօրհնեքի արարողության ժամանակ:Տոնական օրը «Իմ Հայաստան» փառատոնի մասնակից երգչախմբերը եզրափակեցին հոգևոր համերգով, որը տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում:Օգոստոսի 13-ի օրը սկսվեց Ծիծեռնակաբերդ ացելությամբ, որտեղ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սբ.Ներսես Շնորհալի» համույթը փառատոնի մյուս մասնակիցների հետ հանդես եկավ հոգևոր երգերի կատարմամբՀայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի առաջարկությամբ վիրահայ մասնակիցների այցը Եռաբլուր նշանավորվեց հոգևոր և ազգագրական երգերի կատարմամբ: Նույն օրը Երևանի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Իմ Հայաստան» փառատոնի խմբերգային արվեստի օրերի փակման հանդիսավոր արարողությունը։Երկու տասնյակ երգչախումբ Հայաստանից և Սփյուռքից աղոթք հղեցին առ Աստված միասնաբար երգելով «Հայր մեր»-ը։ Միջոցառումը շարունակվեց տոնական մեծ համերգով, որի ընթացքում հնչեց նաև Վիրահայոց մշակույթի կենտրոնի «Սբ.Ներսես Շնորհալի» համույթի կատարումը:Ուրախալի է, որ «Իմ Հայաստան« համահայկական փառատոնի արվեստի բոլոր ճյուղերի տեսակով ելույթները ամփոփելիս փառատոնի կազմակերպիչների և անձամբ ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի կողմից միանշանակ ընդգծվում էր Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմում՝ նրա առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ ծավալված արդյունավետ և բեղմնավոր աշխատանքը, որի արգասիքը դարձան «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան», «Անի» պարային համույթների և «Սբ. Ներսես Շնորհալի խմբերգային» համույթի և անհատ կատարողների փայլուն ելույթները մայր հայրենիքում: Փառատոնի օրերի շրջանակում Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը և գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովը մասնակցեցին Սփյուռքի նախարարությունում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվեցին «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում երգչախմբավարների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և այլ հարցեր: Որոշվեց եկող տարի փառատոն անցկացնել տեղայնացված մակարդակով, այսինքն՝ տարածաշրջանային առումով կայացած փառատոնից ընտրվեն լավագույն համարները 2014 թվականին կայանալիք «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին ներկայացնելու համար: Ներկաները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը փառատոնի կազմակերպման համար և միանշանակ նշեցին, որ Երևանում կայացած փառատոնի բարձր մակարդակը և կազմակերպչական կատարելությունը մի նոր լիցք է տեղերում էլ ավելի լավ աշխատելու և հայրենիքում պատշաճ ներկայանալու համար: