1eng

 

fb you od

«Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևի կերպարը» PDF Print E-mail

201119 281161765333976 2055949444 o

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մանկական ստեղծագործական խմբի 6 սաներ (ուսուցչուհի՝ Թամարա Սուլխանիշվիլի) դեռևս մայիս ամսին իրենց աշխատանքները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության «Ամերիա» հիմնադրամի նախաձեռնությամբ հայտարարված «Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևի կերպարը» մանկական նկարների մրցույթին:

Դրանք ներկերի գույներով թղթին վերարտադրված այն երեխաների   պատկերացումներն էին ճոպանուղու, Տաթևի վանքի և ճախրանքի մասին, ովքեր չէին տեսել այդ ամենը, առավել ևս նստել ճոպանուղու հեքիաթային վագոնների մեջ ու զգացել վերևում ճախրելու երջանկության զգացումը: Մրցույթին մասնակցում էին 7-10 տարեկան հասակի երեխաներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Վրաստանից:

Շուտով Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի սաները, հրավեր ստացան ներկա գտնվելու մրցույթ-ցուցահանդեսին:

Հոկտեմբերի 13-ին, Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի սաները՝ Նանուլի Գևորգյանը և Աննա Բեժանովան, ուսուցչուհի Թամարա Սուլխանիշվիլու հետ   մասնակցեցին «Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևի կերպարը» մանկական նկարների ցուցահանդեսին: «Հայարտուն» կենտրոնի սաների նկարները հետաքրքրեցին այցելուներին, իսկ Նանուլի Գևորգյանն արժանացավ մրցատյանի մրցանակին:

Հոկտեմբերի 14-ին «Ամերիա» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց մրցանակակիր երեխաների ուղևորություն դեպի Արցախ, որտեղ երեխաները հնարավորություն ունեցան իրենց աչքերով տեսնել և ճախրել «Տաթևի թևեր» ճոպանուղով, այցելել Տաթևի վանք և այնուհետև դիտել Հովհաննես Թումանյանի հեքիաթներով ներկայացումներ:

Անջնջելի տպավորությունները, ուրախ տրամադրությունը և բազմաթիվ այլ նորություններ, որ այնպես հստակ ամրագրվել են երեխաների հիշողության մեջ, անշուշտ կարտահայտվեն նրանց հետագա նկարներում: