1eng

 

fb you od

Աննա Պողոսովան «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» մրցույթ-փառատոնի հաղթող PDF Print E-mail

414398 297413660375453 2014812017 o

Նոյեմբերի 29-ին, Երևանում, Առնո Բաբաջանյանի անվան համերգային դալիճում, կայացավ «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» երրորդ հանրապետական ուսանողական մրցույթ-փառատոնը: Արդեն ավանդական դարձած մրցույթ-փառատոնը անց է կացվում «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի և Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ: Երրորդ հանրապետական մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանից և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից,ինչպես նաև Վրաստանից շուրջ 100 երիտասարդ կատարողներ: Մրցույթին մասնակցում էր նաև թբիլիսահայ մենակատարուհի Աննա Պողոսովան:

Խստապահանջ մրցատյանը, որի կազմում էին անվանի երաժիշտներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ռաիսա Մկրտչյանը և Տիգրան Մանսուրյանը, երեք շաբաթ ընթացող նախընտրական փուլում, ընտրում էր մեծ կոմպոզիտոր և բոլոր սերունդների սիրելի երգահան Առնո Բաբաջանյանի երգերի արժանի կատարողներին, ովքեր մասնակցելու էին Առնո Բաբաջանյանի երգերի կատարման մրցույթ-փառատոնի գալա-համերգին:

704261 297414623708690 1667293642 o

Նախընտրական երեք փուլերը հաջողությամբ անցել և համերգին մասնակցելու իրավունք էին ստացել 20 կատարողներ: Հուրախություն վիրահայոց համայնքի , ուսանողական մրցույթ փառատոնի գալա-համերգին մասնակցելու պատվին արժանացավ թբիլիսեցի Աննա Պողոսովան: Երվանդ Երզնկյանի դիրիժորությամբ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ հրաշալի և բարձրարվեստ կատարելով, Եվգենի Եվտուշենկոյի խոսքերով Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ «Իմ հետքերը» երգը, Աննա Պողոսովան մրցույթ-փառատոնում գրավեց առաջին տեղը: Մրցատյանի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ռաիսա Մկրտչյանի կողմից ստանալով հաղթողի պատվոգիրը, Աննա Պողոսովայի համար անմոռանալի դարձան անվանի երգչուհու գնահատանքի խոսքերը՝ «Աննա', դուք կայացած երգչուհի եք, քանզի ունեք երգելու կուլտուրա և գիտեք երգը ճիշտ մատուցելու ձև»:

Դառնալով մրցույթ-փառատոնի դափնեկիր և գրավելով առաջին տեղը՝ թբիլիսահայ մենակատար Աննա Պողոսովան արժանացավ եկող տարի կայանալիք՝ «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» չորրորդ հանրապետական ուսանողական մրցույթ-փառատոնը բացելու մեծ պատվին:

Ավելացնենք, որ Աննա Պողոսովան, արդեն մրցույթ-փառատոնի դափնեկրի և հաղթողի տիտղոսով, մասնակցեց «Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի Երևանում կայացած մենահամերգին և փայլուն կատարեց Արամ Ավագյանի «Հայաստան աշխարհ» երգը: