1eng

 

fb you od

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի մենահամերգը Երևանում PDF Print E-mail

336034 297815460335273 1989015023 o

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Սվետլանա Երիցյան )՝ «Հայ Արտ Պրոդակշն» հայ-կանադական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ Սփյուռքի նախարարության համաձայնությամբ, դեկտեմբերի 1-ին, ՀՀ ազգային պարարվեստի և պարագետների միության համերգային դահլիճում հանդես եկավ մենահամերգով: Անշուշտ, մենահամերգը միշտ էլ յուրատեսակ քննություն է, որի գնահատականը տալիս է հանդիսատեսը: Ուստի միանգամայն հասկանալի էր «Ջեյյրան» համույթի թե' պարողների, և թե' պարուսույցի հուզմունքը և պատասխանատու վերաբերմունքը մենահամերգին: Համույթի Երևանում կայացած առաջին մենահամերգին ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը:

478174 297816620335157 2058295058 o

«Ջեյրան» համույթը այս կազմով գոյություն ունի ընդամենը մեկ ու կես տարի: Սակայն, այդ կարճատև ժամանակաընթացքում համույթը հաջողությամբ մասնակցել է ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների կազմակերպած «Իմ Հայաստան» փառատոնին, ելույթ ունեցել Վրաստանում անցկացված «Բրավո» ազգագրական պարերի փառատոնին և դարձել ոսկեմեդալակիր:

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի »Ջեյրան» պարային համույթի 4-ից 15 տարեկան հասակի 23 պարողներ հանդիսատեսին ներկայացան «Կապույտ երազներ», «Պոպուրի», «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական-կոլորիտային-հայրենասիրական պարերի մեծավարպետ կատարումներով: Հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացան մենակատարներ Ալլա Տոնոյանի «Ղարաբաղի եղնիկ», Դիանա Մովսիսյանի «Մախմուր աղջիկ» և Լիլի Հարությունյանի «Ճախրանք» պարերը:

Վրաստանում հայտնի պարուսույց, Վրաստանի Պատվո շքանշանակիր, ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով և «Կոմիտաս» մեդալով պարգևատրված Սվետլանա Երիցյանի՝ իր սաների հետ կատարած Սայաթ-Նովայի երգերով պարային կոմպոզիցիան հիացրեց հանդիսատեսին:

Առաջին մենահամերգը Մայր Հարենիքի մայրաքաղաքում «Ջեյրան» պարային համույթն ավարտեց Արա Գևորգյանի երաժշտությամբ «Օ, հայոց աշխարհ» պարային սյուիտով»:

Գնահատականը բարձր էր: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի ոգևորիչ և «Հայ Արտ Պրոդակշն» հայ-կանադական կազմակերպության տնօրեն Արսեն Ավետիսյանի շնորհավորանքի և գնահատանքի ջերմ խոսքերից հետո Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը՝ Սփյուռքում հայ պարարվեստի պահպանման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար պարգևատրվեց հատուկ պատվոգրով: