1eng

 

fb you od

Կիրակնօրյա դպրոցի սաները վիկտորինա մրցույթում ընտրեցին Հայաստանը PDF Print E-mail

313945 306130856170400 132785150 n

Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիի թիվ 37 հանրային դպրոցում (տնօրեն՝ Ռուսուդան Ցխվարաձե-Բիրկաիա) 5-րդ «ա» դասարանի սաների մասնակցությամբ կայացավ «Վիկտորինա» մրցույթ, որը նվիրված էր Ամանորյա և Սուրբծննդյան տոներին և դպրոցում գործող «Բու» գիտակների ակումբի 12-ամյակին: Դպրոցի շրջանավարտ, այժմ Սևծովյան երկրների համալսարանի ուսանողուհի Մարինա Ֆրանգիշվիլին միջոցառման մասնակիցներին ծանոթացրեց ակումբի կանոնադրության հետ և էստաֆետը հանձնեց ակումբի նոր անդամներին:

5-րդ «ա» դասարանցիները (դասղեկՄարինաՔիքոձե) բաժանվելովերեքխմբերի, իրենքէինընտրելէինայներկիրը, որըներկայացնելուէինմրցատյանինևհանդիսատեսին:

Ուրախալի է, որ այս դպրոցի սովորողների շրջանում կան Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցի սաներ: Եվ զարմանալի չէր, որ այդ սաների որոշմամբ էլ մրցույթի մասնակից խմբերը ընտրեցին Հայաստանը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը :

Ուսուցիչների, ծնողների և համացանցի օգնությամբ մրցող խմբերը պատրաստվել էին լրջորեն: Նրանց ելույթներում հանգամանորեն ներկայացվեցին ընտրած երկրի պատմությունը, աշխարհագրական տվյալները, ազգային սովորույթները և ավանդույթները:

Հայաստանը ներկայացնող խմբի կապիտան Գրիգորի Ձիթոխցևի գլխավորությամբ մանրամասն ներկայացվեցին հայկական ավանդական երգն ու պարը, ազգային տարազը , Ամանորի տոնակատարության հետ կապված ժողովրդական սովորությունները և ավանդույթները, ազգային խոհանոցը:

Թեև խստապահանջ մրցատյանի որոշմամբ վիկտորինա մրցույթում առաջին տեղը շահեց Մեծ Բրիտանիան ներկայացնող խումբը, բայց գնահատելին այն գիտելիքներն էին, որ դպրոցականները ստացան ընտրած երկրի թեմայի շուրջ պատրաստվելիս: Եվ վեջապես հետաքրքիրը ուրախ միջոցառումն էր , որ այնքան նորություն հաղորդեց թե' մասնակից խմբերին և թե' հանդիոսատեսին: